Հասարակություն

Հայաստանը 2027 թվականին կհյուրընկալի ֆրանկոֆոնիայի երկրների մշակույթի նախարարների կոնֆերանսը

Կանադայի Քվեբեկ քաղաքում տեղի ունեցած Ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների համաժողովում քննարկվել և հավանության է արժանացել ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների հերթական՝ 2027 թվականի 6-րդ համաժողովը Հայաստանում անցկացնելու հարցը:  Համաժողովին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի առաջարկն ընդունվել է միաձայն և ներառվել համաժողովի եզրափակիչ հռչակագրում, որն առաջիկայում  կհաստատվի Ֆրանկո­ֆոնիայի միջազգային ...

Կարդալ ավելին »

Կազմակերպվում են եկամուտների հայտարարագրման իրազեկման հանդիպումներ ֆիզանձանց համար. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում է ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման անվճար հանդիպումների անցկացումը՝ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ներկայացուցիչների կողմից։ Իրազեկումների նպատակն է՝ աջակցել ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման գործընթացի պատշաճ կազմակերպմանը, ինչպես նաև բարձրացնել իրազեկվածության մակարդակը։ Ովքեր կարող են մասնակցել Տարեկան եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումներին կարող են մասնակցել ֆիզիկական անձինք։ Երբ և որտեղ են կազմակերպվում հանդիպումները ...

Կարդալ ավելին »

Լճաշենում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, Լճաշեն համայնք) իրականացված վերահսկողական միջոցառումների ժամանակ հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Այսպես՝ – արտադրական շինությունները նախագծվել և կառուցվել են այնպես, որ չեն բացառվել կեղտի կուտակումները, մասնիկների թափվելու հետևանքով արտադրվող սննդամթերքի աղտոտումը, – պատերի, առաստաղների, դռների ...

Կարդալ ավելին »

Բեռնում մեկնարկել է միջազգային համաժողով՝ նվիրված ԼՂ հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանությանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցին մայիսի 26-28-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում կազմակերպել են «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողով։ Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, համաժողովը բացվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ուղերձով։ Նորին Սրբությունն իր ...

Կարդալ ավելին »

Կոտայքի մարզի բնակիչը փորձել է պետական միջոցներից հափշտակել շուրջ 120 մլն 926 հզր դրամ

Նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզի բնակիչ Ա.Հ.-ն ինտեսիվ այգիների զարգացման սուբսիդավորման ծրագրով հատկացված պետական միջոցներից փորձել է հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 120 մլն 926 հզր ՀՀ դրամ գումար: ՀՀ քննչական կոմիտեից մանրամասնում են, որ Ա.Հ.-ն այգիների հիմնման նպատակով ներկայացրել է կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր՝ իրականում կատարված ծախսերը ներկայացնելով ավելի թանկ գներով կամ կատարված ծախսերի թվում ներառելով առհասարակ չկատարված գյուղատնտեսական ...

Կարդալ ավելին »

ԱՍՀ նախարարը հանդիպում է ունեցել Սերբիայի պետնախարարի հետ

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Սերբիայի գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, ինչպես նաև կանանց տնտեսական և քաղաքական հզորացման հարցերով պետնախարար Տատյանա Մացուրայի հետ։ Ինչպես տեղեկանում ենք ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փորձի փոխանակման, համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Կողմերն անդրադարձել են գենդերային հավասարության ապահովմանը ...

Կարդալ ավելին »

Զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու համար սահմանված պատիժները կխստացվեն

Պետությունը խստացնում է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը:   Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանը:  Այժմ Քրեական օրենսգրքով սահմանված է քրեական  պատասխանատվություն պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից, ինչպես նաև վարժական հավաքից խուսափելու համար (Քրեական օրենսգրքի 461–րդ և 462–րդ ...

Կարդալ ավելին »

Տնային կալանքի տակ գտնվող անձանց համար հեռավար կարգով աշխատելու հնարավորություն է սահմանվում

Տնային կալանքի տակ գտնվող անձը կարող է գործատուի համաձայնությամբ կատարել իր աշխատանքային պարտականությունները, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել նաև հեռավար եղանակով:  Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանը:   Նախագծով սահմանվում են անձի ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Սինգապուրն արդարադատության նախարարությունների միջև համաձայնագրի կնքման պայմանավորվածություն են ձեռք բերել

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Սինգապուրում՝ մասնակցելու «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը։ Այցի նպատակն է ծանոթանալ Սինգապուրի արդարադատության և դատական համակարգին, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կիրառությանը։ Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակում Սրբուհի Գալյանը հանդիպել է Սինգապուրի արդարադատության նախարար (Minister of law) Էդվին Թոնգի ...

Կարդալ ավելին »

Ավարտվել է թմրամիջոցների ապօրինի իրացմամբ և փողերի լվացմամբ զբաղվող անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Ա.-ն, ՀՀ տարածքում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել տարբեր տեսակի թմրամիջոցներ, գովազդել դրանք իր կողմից կառավարվող առցանց խանութ-հարթակների միջոցով և փոխանցել թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց՝ այդ կերպ իրականացնելով թմրամիջոցների իրացում: Այդ ...

Կարդալ ավելին »
ajax-loader