Հայաստանում առաջին ատյանի դատարանի 206 դատավորի աշխատավարձ շուրջ 60 տոկոսով կբարձրանա: Համապատասխան նախագիծը հավանություն ստացավ կառավարության նիստին: «Նախագծով հնարավորություն է ստեղծվում բարձրացնել այսօր ՀՀ-ում գործող դատարաններից ամենածանրաբեռնված օղակի՝ առաջին ատյանի դատարանի աշխատավարձերը: Հայաստանում ունենք գործող 300 դատավոր: Նախագիծը հաստատվելու դեպքում թվով 206 դատավորի աշխատավարձ շուրջ 60 տոկոսով կբարձրանա: Դա ընդհանուր իրավասության դատարանն է, վարչական դատարանն ու սնանկության դատարանը»,-ասաց Արդարադատության նախարար ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Բյուրականում երկհարկանի տուն է այրվել. 2-րդ հարկում հայտնաբերվել է 49- ամյա քաղաքացու դի
Արագածոտնի Բյուրական գյուղի 18-րդ փողոցի երկհարկանի տան երկրորդ հարկում և տանիքում հուլիսի 27-ին ժամը 04։43-ին հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայությունից, երկրորդ հարկում հայտնաբերվել է 1974 թվականին ծնված Ե․ Պ․-ի դին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։28-ին, մարվել՝ 05։58-ին։ Այրվել են հյուրասենյակը, ննջասենյակը (մոտ 40 քմ)՝ գույքով և տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 4 գմ հատված:
Կարդալ ավելին »Հումանիտար բեռի մուտքը թույլ չտալը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրությունը. Փաշինյան
Շրջափակված Լեռնային Ղարաբաղ Հայաստանից ուղարկված հումանիտար բեռի մուտքը թույլ չտալն ընդամենը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրության մասին առկա մտավախությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում իր ելույթում: Վարչապետը հիշեցրեց՝ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի պայմաններում ԼՂ ժողովրդին աջակցության կառավարման աշխատանքային խմբի որոշմամբ հուլիսի 26-ին 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել ԼՂ՝ 19 բեռնատար ավտոմեքենաներով: Հումանիտար օգնությունը ...
Կարդալ ավելին »Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի բոլոր դպրոցները կունենան քիմիայի, ֆիզիկայի, ՏՏ-ի և այլ լաբորատորիաներ
Եվրամիության ֆինանսական աջակցությամբ Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր դպրոցները կունենան ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ: Կառավարության հերթական նիստին հավանություն տրվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց՝ նախագծով առաջարկում են հավանություն տալ Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև նախատեսվող «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ծրագրին, որի ...
Կարդալ ավելին »Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռ տանող շարասյունը սպասում է, իսկ Բաքվից հնչում են ւ ցինիկ հայտարարություններ․ ԱԳ փոխնախարար
Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տանող բեռնատարների շարասյունը դեռ սպասում է Լաչինի միջանցքով մտնելուն, մինչդեռ Բաքվից հնչում են ցինիկ հայտարարություններ՝ անտեսելով ՄԱԿ-ի դատարանի որոշումը: Այդ մասին «Թվիթեր»-ի միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը: «Հայկական բեռնատարների շարասյունը սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մտնելուն: Մինչդեռ Ադրբեջանը չի իրականացնում Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր կատարման ենթակա որոշումը` ապահովելու անարգել մուտքը»,-գրել ...
Կարդալ ավելին »Աղդամը Լաչինի միջանցքը վերաբացելու այլընտրանքը չէ․ Ժոզեպ Բորել
Եվրոպական Միությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում բացել Լաչինի միջանցքը և նշում, որ Աղդամով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ապրանքներ մատակարարելու Ադրբեջանի պատրաստակամությունը չպետք է լինի Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք։ Այդ մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ: «ԵՄ-ն խորապես մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչության վրա ազդող հումանիտար լուրջ իրավիճակով: Լաչինի միջանցքով ...
Կարդալ ավելին »ՊՆ-ն հայտնում է զինծառայողի մահվան մասին․ հանգամանքները պարզվում են
Հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը: Այդ մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Կարդալ ավելին »Կողբ-ՎարդաՎԱՌ․ փառատոն՝ մշակույթի, արվեստի և արհեստի, զբոսաշրջության, համեղ ուտեստների ու լավ տրամադրության մասին
Նախորդ շաբաթ Տավուշի մարզի Կողբ գյուղում տեղի ունեցավ Կողբ-ՎարդաՎԱՌ փառատոնը՝ տարվա ամենավառ, ամենաթաց, ամենաերաժշտական, ամենաուրախ ու արվեստային, ամենա-ամենասպասված միջոցառումը։ Կողբի ֆուտբոլի դաշտն ու հարակից տարածքներն անճանաչելի էին դարձել։Դաշտը բաժանվել էր փառատոնային տարբեր գոտիների` արվեստ, հանգիստ, գաստրո, երաժշտական, տաղավարային, էքստրիմ և այլն, որտեղ յուրաքանչյուր մարդ կգտներ իր համար հետաքրքրություն: Մեկնարկային ակտիվությունը գաստրո և էքսպո գոտիներինն էր, որտեղ ներկայացվեցին տարածաշրջանային, տոնական, ծիսական ...
Կարդալ ավելին »Հայաստանի ներկայացուցիչները մեկնել են Կոնգո՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերին
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերը, որին Հայաստանը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ: 5 մարզաձևում Հայաստանը կներկայացնի 19 մարզիկ, որոնք իրենց ուժերը կչափեն աթլետիկա, ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, սեղանի թենիս և հեծանվային սպորտ մարզաձևերում: Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի ղեկավարությամբ, արդեն մեկնել է մրցավայր: Աթլետիկայի թիմի կազմում ընդգրկված են Լևոն Աղասյանը (եռացատկ), Գոռ Բեգլարյանը (հեռացատկ), Ռոման Ալեքսանյանը (800 մետր ...
Կարդալ ավելին »Ներկայացվել է 2024 թվականի Օլիմպիական խաղերի ջահը
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է խաղերի փոխանցումավազքի ջահը: Փոխանցումավազքի ջահը երեք գաղափար է կրում` հավասարություն, հանգստություն և ջուր: Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամն է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի երկայնքով: Փարիզը Լոնդոնից հետո երկրորդ ...
Կարդալ ավելին »