Հունիսից վերամեկնարկել է բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ծրագրի պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ, որին կավելանա 10,000–ական դրամ՝ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից։ Աջակցությունից կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք՝ չեն գտնվում պետական հոգածության ներքո կամ չեն ...
Կարդալ ավելին »Հասարակություն
«Էքսպո 2025»․ ճապոնական Օսակայի Հայաստանի տաղավարում տեղի կունենա ազգային օրվան նվիրված միջոցառում
Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Սուզուկի Շունիչի հետ: ԱԺ–ից հայտնում են, որ hանդիպման ընթացքում ընդգծվել է խորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքների ակտիվության կարեւորությունը: Նշվել է, որ առաջիկայում Օսակայում «Էքսպո 2025-ի» շրջանակում Հայաստանի տաղավարում տեղի կունենա ազգային օրվան նվիրված միջոցառում: Հակոբ Արշակյանը է հույս է հայտնել, որ Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ...
Կարդալ ավելին »Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով
Հանրապետության տարածքում հունիսի 5-6-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 4-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 4-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 5-6-ի գիշերը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 4-ին աստիճանաբար ...
Կարդալ ավելին »ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիսին կշարունակեն ծառայություններ մատուցել մարզերում
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մեծ Մասրիկ համայնքներում իրականացվել են մայիսի 22-ից 23-ը ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։ Ծառայություններ կմատուցվեն նաև հետևյալ բնակավայրերում՝ հունիսի 5-ին՝ Տավուշի մարզի Աչաջուր ...
Կարդալ ավելին »Տաքսու վարորդը հափշտակել է ուղևորի հեռախոսը և փորձել հեռանալ. մեքենայի դուռը բռնած կինն ընկել է և ստացել վնասվածքներ
Մայիսի 29-ին՝ ժամը 23.55-ին, հիվանդանոցից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 55-ամյա կնոջ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22.30-ի սահմաններում, 55-ամյա կինը Կոնդ թաղամաս գնալու նպատակով Արցախի պողոտայում կանգնեցրել է տաքսի և իր բջջային հեռախոսով հավաքելով ուղեվարձի չափը՝ ...
Կարդալ ավելին »Դատարանը մեղմացրեց գյումրեցի «Տատիկների գործ»-ով անցնողների խափանման միջոցի պայմանները
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մեղմացրեց Գյումրու ավագանու ընտրություններում ընտրակաշառք տալու գործով մեղադրվող 2 կանանց խափանման միջոցի պայմանները: Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից: «Այսօր «Տատիկների» գործով դատարանը (Ս.Դադոյան) իմ միջնորդության առնչությամբ որոշեց, որ վարչական հսկողությունն առանց էլեկտրոնային սարքերի հնարավոր է: Դատարանը վերացրեց նաեւ 20:00-ից մինչեւ 08:00-ն տանը մնալու (կիսատնային կալանք) պայմանը»,-գրել է նա: Որոշումը վերաբերում է «Մեր քաղաքը» ...
Կարդալ ավելին »ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է քաղաքականության հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
Համբուրգի կայուն զարգացման ամենամյա համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է քաղաքականության հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Գայ Ռայդերի հետ: Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ80» նախաձեռնության և դրա շրջանակներում հիմնարար բարեփոխումների իրականացման շուրջ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանում ՄԱԿ գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը և անդրադարձել է ...
Կարդալ ավելին »Օրգովում գտնվող «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության հողամասը վերադարձվել է ՀՀ-ին
Դատարանի վճռով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրում գտնվող «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության 4 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ հողամասի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 31 միլիոն 680 հազար դրամ է։
Կարդալ ավելին »Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի նախագահի հրավերով աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել երկրի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին, ինչպես նաև երկկողմ հետաքրքրության այլ թեմաներին:
Կարդալ ավելին »Ֆիոլետովոյում կայացել է նոր մանկապարտեզի շենքի հիմնարկեքը
Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել նոր մանկապարտեզի շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողություն։ 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շենքը կունենա մարզադահլիճ և բուժկետ։ Ծրագիրը ֆինանսավորում է ռուսական կողմը. շենքը նախատեսված է շահագործման հանձնել 2026 թվականին: Մանկապարտեզում գործելու է երկու խումբ։ Դասավանդվելու է ֆիզկուլտուրա, արվեստ, նկարչություն։ Բացման հանդիսավոր արարողության ժամանակ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովն իր խոսքում ընդգծել է, որ Ֆիոլետովոն ...
Կարդալ ավելին »