Հասարակություն

Վերականգնվում է Փարպիի Ծիրանավոր եկեղեցին, պեղվում է Ոսկեհատի դամբարանը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ վերականգնվելու է ՀՀ Արագածոտնի մարզի Փարպիի Ծիրանավոր եկեղեցին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ ԿԳՄՍՆ աշխատակիցները հերթական այցն են կատարել մարզ՝ եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսելու, տեղում կապալառուի, տեխնիկական և հեղինակային հսկողության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով: ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցու ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքների ...

Կարդալ ավելին »

Աննա Հակոբյանը Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների գագաթնաժողովին

Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին։ Այդ մասին տեղեկատվությունը հրապարակված է գագաթնաժողովի կայքում։ ՀՀ վարչապետի տիկինը գագաթնաժողովի բանախոսների թվում է։ Գագաթնաժողովի բանախոսների թվում  են նաև Մեծ Բրիտանիայի վարչապետի տիկինը, Ալբանիայի առաջին տիկինը, Ավստրիայի նախագահի տիկինը, Կիպրոսի առաջին տիկինը, Չեխիայի առաջին տիկինը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը, Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, Շվեդիայի թագուհին ...

Կարդալ ավելին »

Դպրոցական արձակուրդներ․ երբ կլինեն և որքան կտևեն

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են hանրակրթական հիմնական պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2023-2024 ուստարվա օրինակելի ուսումնական պլանները։ 2023-2024 ուստարվա պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսհաստատությունների 1-12-րդ դասարաններում սկսվում են 2023 թվականի սեպտեմբերի 1-ին, ավարտվում՝ 2024 թվականի մայիսի 24-ին` 5-օրյա, մայիսի 25-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ ...

Կարդալ ավելին »

Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն

Միջազգային Խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ Ինչպես տեղեկացրին ՊՆ-ից, զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 65 հանցագործություն. գրանցվել է 10 վթար․ զոհվել է 1, վիրավորվել՝ 12 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ֆիզիկական ներգործության և անձնական ունեցվածքի գողության՝ 6-ական, հոգեկան ներգործության՝ 3, խոշտանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, խարդախության, խուլիգանության, թմրանյութի իրացման ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ ...

Կարդալ ավելին »

Արցախի Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել ադրբեջանական զինուժի տեղաշարժի մասին

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել ադրբեջանական զինուժի տեղաշարժի մասին։ Ինչպես տեղեկացնում է ՊԲ-ի տեսանյութը, Արցախի Հանրապետության Պաշտպանական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից շփման գծում արձանագրվել են ադրբեջանական զինուժի մեծաքանակ ռազմական տեխնիկայի (այդ թվում՝ հրետանային միջոցներ) տեղաշարժեր և կենտրոնացում։ «Ադրբեջանի ՊՆ-ն վերջին օրերին նաև ապատեղեկատվության շարունակական տարածմամբ հերթական սադրանքի հող է նախապատրաստում»,- ասվում է ՊԲ-ի տարածած տեսանյութում։

Կարդալ ավելին »

Մահացել է Ալբերտ Ազարյանը

94 տարեկանում մահացել է լեգենդար մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Ասիական խաղերի, Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանը։ Այդ մասին հայտնել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը:  «Սիրելի հայրենակիցներ, խոր վշտով պիտի տեղեկացնեմ, որ քիչ առաջ կյանքի 94-րդ տարում իր մահկանացուն կնքեց բոլոր ժամանակների մեծագույն հայ մարզիկ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԸ: Պատիվ և երջանկություն էր լինել ՔՈ ժամանակակիցը, հանգչիր խաղաղությամբ սիրելի՜ վարպետ»,- գրել ...

Կարդալ ավելին »

Սեպտեմբերի 12-15-ը Երևանում կանցկացվի «Օպերա բաց երկնքի տակ» ծրագիրը

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է ներկա լինելու բացառիկ մշակութային իրադարձության: Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, սեպտեմբերի 12-ից 15-ն առաջին անգամ Երևանում՝ Թումոյի այգում, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, կներկայացնի «Օպերա բաց երկնքի տակ» բացառիկ ծրագիրը: Սեպտեմբերի 12-ին և 13-ին՝ կներկայացվի հայկական օպերային արվեստի գլուխգործոց՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան Սեպտեմբերի 14-ին՝ կցուցադրվի Ջուզեպպե Վերդիի հռչակավոր «Տրավիատա» օպերային ...

Կարդալ ավելին »

Խաչիկ գյուղում 7-րդ անգամ կանցկացվի Գաթայի փառատոնը

Վայոց Ձորի Խաչիկ գյուղում սեպտեմբերի 23-ին արդեն 7-րդ անգամ կանցկացվի ավանդույթ դարձած Գաթայի փառատոնը։ Համայնքում առաջին անգամ փառատոն անցկացվել է 2013 թվականին, այդ ժամանակ այն կոչվել է Խաչիկ գյուղի տոն։ Հաջորդ տարի որոշում է կայացվել այն վերանվանել և դարձնել Գաթայի փառատոն։ Հրավիրած ասուլիսին միջոցառման կազմակերպիչ «Արփա» բնապահպանական հիմնադրամի տնօրեն Արուս Ներսիսյանը նշեց, որ փառատոնը գյուղում սպասված իրադարձություն է։ «Փառատոնն ավարտվելուց հետո ...

Կարդալ ավելին »

Դիլիջանում կանցկացվի «Արվեստների և արհեստների» փառատոնը

 Մեկ տեղում ծանոթանալ Հայաստանի, գյուղական և քաղաքային ֆոլկլյորին, ավանդույթներին, զբոսաշրջային գրավչություններին, արհեստին, արվեստին և ազգային խոհանոցին.  Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում սեպտեմբերի 9-ին կանցկացվի «Արվեստների և արհեստների» փառատոնը։ Հրավիրած ասուլիսին «Մշակույթի և տուրիզմի պրոպագանդման հիմնադրամ»-ի նախագահ Մարիա Մինասյանը տեղեկացրեց, որ բոլոր մարզերը կներկայացնեն դեկորատիվ կիրառական արվեստի բացառիկ նմուշներ, գորգարվեստ, ասեղնագործություն, փայտարվեստ, դարբնագործություն, ազգային տարազներ, տիկնիկագործություն, կերպարվեստ, զարդեր և այլն։ Առանձին տաղավարներով ներկայացված ...

Կարդալ ավելին »
ajax-loader