Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Թուրքիայում երկու երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես հայտնում են ԶԼՄ-ը, երկրաշարժերից մեկը գրանցվել է Թուրքիայի Էրզինջանի նահանգում, ուժգնությունը կազմել է 3,3 բալ։ Ավելի ուշ երկրորդ երկրաշարժն է գրանցվել Գազիանթեփում, որի ուժգնությունը կազմել է 3,4 բալ։
Կարդալ ավելին »Հասարակություն
Գնել Սանոսյանը մասնակցել է Երևանյան լճի վրա կառուցված առաջին լողացող արևային ֆոտովոլտային կայանի բացման արարողությանը
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է Երևանյան լճի վրա կառուցված առաջին լողացող արևային ֆոտովոլտային կայանի բացման արարողությանը․ տեղեկացնում են գերատեսչությունից։ Միջոցառմանը ներկա էին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և այլ պաշտոնյաներ։ Կայանը կառուցվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի նախաձեռնությամբ և Ֆրանսիայի կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ: Նախարարը ողջունել է այս նախաձեռնությունը և հույս ...
Կարդալ ավելին »Վաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա
Սեպտեմբերի 14-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Գագիկ Սուրենյանը։ «Ժողովուրդ ջան, սեպտեմբերի 14-ից հավեսով տաքանում է»,- գրել է Սուրենյանը։ Իսկ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հանրապետության տարածքում սեպտեմբերի 13-ի ցերեկը, 16-18-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում, 14-ին՝ Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի ...
Կարդալ ավելին »Հիմնանորոգմամբ պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհը գործում է սահմանափակումներով
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ Վանաձոր-Տաշիր միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի նորոգման համար կատարվող ուսումնասիրության աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ից 15-ը, ժամը 09։00-13։00-ն և 14։00-18։00-ն, Պուշկինի թունելով երթևեկությունը կդադարեցվի։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց ...
Կարդալ ավելին »Պարզաբանում էլեկտրոնային մատյանների լրացման կարգավորումների վերաբերյալ. ԿԳՄՍՆ շրջաբերական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին` պարզաբանելով հանրակրթական դպրոցներում էլեկտրոնային մատյանների լրացման կարգավորումներին առնչվող հարցերը` պայմանավորված հանրակրթական նոր չափորոշչի ներդրման գործընթացով: Գրությամբ ՀՀ մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին առաջարկվել է իրենց ենթակայությամբ գործող դպրոցներին իրազեկել, որ ուսումնական առարկաների թեմատիկ պլանները՝ էլեկտրոնային տարբերակով, լրացվում են համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. սեպտեմբերի ...
Կարդալ ավելին »Պարզվում են զինծառայող Ալեքս Ավանեսյանի մահվան հանգամանքները․ ՔԿ
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ ՌՈ համապատասխան բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 19։50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված կրակային դիրքին հարակից տարածքում գտնվող խրամաբջիջներից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող, շարքային Ալեքս Սուրենի Ավանեսյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Կողքին հայտնաբերվել է վերջինիս ամրակցված ԿՁԳ տեսակի գնդացիրը։ Նախնական տվյալներով տեղի է ...
Կարդալ ավելին »Ադրբեջանական ԶՈՒ-ի կրակոցից Նոր Շենում զինվոր է վիրավորվել
Սեպտեմբերի 13- ին՝ ժամը 12։15-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Ինչպես հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Կարդալ ավելին »Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Կարդալ ավելին »Բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը ընդունել է ԱՀ արտգործնախարարը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրա հետ Երևան ժամանած Միջազգային Քրիստոնեական համերաշխություն (CSI) քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության և Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART-Humanitarian Aid Relief Trust) անդամներին։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ լրատվական ծառայությունից։ Սերգեյ Ղազարյանը հյուրերի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից Արցախի՝ արդեն 9 ամիս շարունակվող պաշարման հետևանքով առաջացած հումանիտար աղետին ...
Կարդալ ավելին »Ոսկու գինը նվազել է
NYMEX բորսայի սեպտեմբերի 12-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.78%-ով և կազմել 1931.70 դոլար, արծաթի գինը նվազել է 1.15%-ով և կազմել 23.20 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.19%-ով և կազմել 908.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային ...
Կարդալ ավելին »