Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 17֊ ի ժամը 18։20֊ի սահմաններում Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23֊2 կայանք։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ըստ աղբյուրի՝ միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ «Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Երևանի ավագանու ընտրությանն անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝ անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ։ Անցողիկ շեմը հաղթահարած ուժերն են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրային ձայն» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը։ Ներկայացնում ենք Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից․ «Հանրային ձայն» կուսակցություն-9,68% «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-32․57% «Արդար Հայաստան» կուսակցություն-1.12% «Հաղթանակ» ...
Կարդալ ավելին »Երևանի ավագանու 2023-ի ընտրությանն արձանագրվել է ամենացածր ցուցանիշը․ ԿԸՀ նախագահ
Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունները մասնակցության ամենացածր ցուցանիշն են արձանագրել։ Այդ մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ «Ընտրությունների մասնակցության այս ցուցանիշը, թերևս, Երևանի համար ամենացածրն է։ Ես չեմ հիշում Երևանի ավագանու ընտրություններում նման ցածր ցուցանիշ։ Կարող եմ ասել, որ վերջին ընտրությունների մասնակցության դինամիկան գնացել է դեպի նվազման։ Ավելին, սա ընտրողների որոշումն ...
Կարդալ ավելին »Հայաստանում փառատոն կանցկացվի՝ նվիրված հայկական լավաշի նորովի արժևորմանն ու պահպանությանը
Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Արևիկ բնակավայրում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ սեպտեմբերի 23-ին առաջին անգամ կանցկացվի «Լավաշի կախարդանքը» խորագրով փառատոն: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Այն նվիրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին և ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական լավաշ հացի նորովի արժևորմանը, պահպանությանն ու գնահատմանը: Փառատոնի ...
Կարդալ ավելին »Դատախազությունը Ռոբերտ Նազարյանից պահանջում է բռնագանձել 8 անշարժ գույք և շուրջ 1 մլրդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի օգոստոսի 24-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Դատախազության Հանրային կապերի բաժնից հայտնում են, որ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռ.Ն.-ից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ .8 անշարժ գույք Երևան քաղաքում, 3 ...
Կարդալ ավելին »Երևանում 18-ամյա երիտասարդը փորձել է սպանել 47-ամյա հորեղբորը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է 18-ամյա երիտասարդի կողմից կատարված սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի քննությունը: Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքներն ու առերևոււյթ հանցագործության կատարման շարժառիթը: Քնությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023 թվականի ապրիլի 3-ին Երևան քաղաքի Նորքի ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը կանխել է չհայտարարագրված ծխախոտի խոշոր չափաքանակի տեղափոխումը
ՊԵԿ-ի Հարավային մաքսատուն-վարչությունը շարունակում է անզիջում պայքարն Իրանի Իսլամական Հանրապետությունից ծխախոտների անօրինական ներմուծման դեմ։ Օրերս բացահայտվել է հերթական խոշոր դեպքը։ Մասնավորապես, Մեղրիի մաքսակետ ժամանած բեռնատարի վարորդի խցիկի զննման արդյունքում հայտնաբերվել է 880 տուփ չհայտարարագրած ծխախոտ: Մաքսավորների մոտ կասկածներ է առաջացրել, որ ցեմենտով բարձված բեռնատարում հնարավոր է առկա լինի մաքսային հսկողությունից թաքցված մեծ քանակությամբ ծխախոտ։ Մանրակրկիտ մաքսային զննում իրականացնելու նպատակով` բեռնատարն ուղեկցվել է Հարավային տերմինալ ՓԲ ընկերության ժամանակավոր ...
Կարդալ ավելին »Թոշակառուներն օգոստոսին ավելի քան 5 մլրդ դրամի անկանխիկ առևտուր են արել
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ասել է, որ ՀՀ–ում կենսաթոշակառուներն օգոստոսին 5 մլրդ 500 հազար դրամի անկանխիկ առեւտուր են արել։ Նա նշել է, որ կենսաթոշակով անկանխիկ առեւտրի համակարգին օգոստոսին միացել է նաեւ «Հայէկոնոմբանկը», ինչի արդյունքում 15 հազար նոր քաղաքացի է ներգրավվել. «Այս պահին կենսաթոշակային քարտով անկանխիկ առեւտուր է անում, ընդհանուր առմամբ, 141 հազար անձ։ Անկանխիկ առեւտրի հետվճարների ...
Կարդալ ավելին »ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036-ը
Կառավարությունն այսօր հաստատել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու ծրագիրը եւ նախատեսված միջոցառումների կազմակերպման եւ կատարման պլանը: Ըստ հիմնավորման, իրականացվել է էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիրը, որի արդյունքում ժամկետը սահմանված կարգով երկարացվել է մինչեւ 2026 թվական: Ծրագրի շրջանակում ՀԱԷԿ-ում կատարվել են մեծածավալ արդիականացման եւ վերազինման աշխատանքներ (շուրջ $189 մլն ՌԴ-ից ստացված վարկային եւ դրամաշնորհային միջոցներ, ...
Կարդալ ավելին »Հայասատանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացում է 98-րդ համերգաշրջանը
Հայասատանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) բացում է իր 98-րդ համերգաշրջանը: Մեկնարկում է Երևանյան միջազգային երաժշտական 15-րդ փառատոնը՝ նվիրված մեծն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին: Ողջ փառատոնի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի հայտնի և սիրված ստեղծագործությունները: Բացման համերգին՝ սեպտեմբերի 15-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա անվանի դաշնակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր (2015թ.) Դմիտրի Մասլեևը՝ ...
Կարդալ ավելին »