Հայաստանի Հանրապետության 2024թ պետական բյուջեի նախագծում կներառվեն նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թոշակների և նպաստների գծով ծախսերը, ինչը կենսաթոշակային ծախսերը կավելացնի մոտ 30 մլրդ դրամով: Այդ մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը:Ֆինանսների նախարարը հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների հետ ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Հարավային Կորեան դեսպանություն կբացի Հայաստանում
Հարավային Կորեան պլանավորում է դեսպանություն բացել Հայաստանում։ Այդ մասին հայտնում է Korea JoongAng Daily-ն՝ հղում անելով Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը։ Նշվում է, որ Հարավային Կորեան պլանավորում է դեսպանատներ բացել 10 երկրներում, որոնք են Լյուքսեմբուրգը, Լիտվան, Մարշալյան կղզիները, Սիերա Լիոնեն, Հայաստանը, Էստոնիան, Ջամայկան, Զիմբաբվեն և Վրաստանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օրերս հայտարարել էր, որ Հայաստանը պլանավորում է դեսպանություն ...
Կարդալ ավելին »Բանկոմատի մոտ թոշակառու կնոջ ինքնազգացողությունը վատացել էր. մի տղամարդ, առիթից օգտվելով, հափշտակել էր 100 000 դրամը
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները գողության վերաբերյալ տեղեկություններն օպերատիվորեն իրացրին։ Ոստիկանությունից հայտնում են, որ ըստ տեղեկությունների՝ ամիսներ առաջ Մասիսի բանկոմատներից մեկից գումար կանխիկացնելիս 65-ամյա թոշակառու կնոջ ինքնազգացողությունը վատացել էր, և նա չէր կարողացել վերցնել գումարը, ինչից օգտվելով՝ 40-ամյա մի տղամարդ գաղտնի հափշտակել էր 100 000 դրամը։ Տղամարդը նոյեմբերի 2-ին հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի ...
Կարդալ ավելին »Պրոբացիայի ծառայողները զինվորական կենսաթոշակի իրավունք կստանան. օրինագիծ
Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանության տվեց կառավարության հեղինակած նոր օրենքի նախագծին, որով առաջարկվում է Պրոբացիայի ծառայությունը նախատեսել որպես պետական ծառայության առանձին տեսակ: Պրոբացիայի ծառայության մասին և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը: Բալյանը նշեց, որ Պրոբացիայի ծառայությունը, ի թիվս այլ գործառույթների, հանդիսանում է պատիժ կատարող մարմին և ապահովում ...
Կարդալ ավելին »Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր այցելել առանց զենքի. ոստիկանության հորդորը
Նոյեմբերի 10-ից 12-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող Սամբոյի 2023 թվականի աշխարհի առաջնության ընթացքում հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով` հորդորում ենք միջոցառման վայր՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, այցելել առանց զենքի և որպես զենք օգտագործվող առարկաների, ծակող-կտրող գործիքների, ապակյա տարաների, դյուրավառ նյութերի և նմանատիպ այլ իրերի ու առարկաների»,-նման հայտարարություն է տարածել ոստիկանությունը։ Նշվում է, որ միջոցառման վայրի հսկիչ-անցագրային կետերում ...
Կարդալ ավելին »Ալեքսանդրինյան թատրոնի օրեր՝ Երևանում
Երևանի միջազգային թատերական փառատոնի ծրագրի շրջանակներում նոյեմբերի 9-12-ը Հայաստանում կանցկացվեն Ալեքսանդրինյան թատրոնի օրերը։ Ալեքսանդրինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Ֆոկինը լրագրողներին ասել է, որ թատերախումբը Հայաստան հյուրախաղերի է մեկնում իր նախորդ այցելությունից 40 տարի անց։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Հայաստանում հյուրախաղերը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեն։ Զարմանալի է, բայց Ալեքսանդրինյան թատրոնը Երևան է ժամանում իր ամբողջ պատմության ...
Կարդալ ավելին »Ավարտվել են խաղաղապահ զորակազմի փոխատեղումը և զենքի առաքումը ՌԴ
Ավարտվել է ռուսական խաղաղապահ զորակազմի փոխատեղումը, ինչպես նաեւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի առաքումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային նորոգման համար։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ ՊՆ-ն։ Նշվել է, որ դիտարկման օպտիմալացման ընթացքում փակվել է դիտակետերից մեկը Շուշիում։
Կարդալ ավելին »Արմեն Գրիգորյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հերթական հանդիպմանը
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը։Այդ մասին հայտնեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Տաթևիկ Պետրոսյանը։«Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի Մոսկվա և չի մասնակցի նոյեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունենալիք ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հերթական հանդիպմանը»,- նշեց ...
Կարդալ ավելին »Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Ուզբեկստանի իրավապանները հետախուզվող են հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 5-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի, 30-ամյա Շարոֆջոն Ն.-ն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նա օգոստոսի 31-ից Տաշքենդ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Ըստ աղբյուրի՝ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նշվում է, որ հայտնաբերման ...
Կարդալ ավելին »Եղվարդի խճուղուց Կոմիտասի պողոտա ճանապարհը, նորոգմամբ պայմանավորված, փակ է լինելու
Դավթաշենի տրանսպորտային հանգույցի՝ Եղվարդի խճուղուց Կոմիտասի պողոտա ուղղությամբ էջքի միջին նորոգման աշխատանքները մեկնարկելու են նոյեմբերի 7-ի ժամը 12:00-ից, ինչով պայմանավորված, նշված հատվածի երթևեկությունը ժամանակավորապես փակ է լինելու։ Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, որպես այլընտրանք՝ առաջարկվում է Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա երթևեկությունը իրականացնել մոտակա հետադարձից: Երևանի քաղաքապետարանը նախապես հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառված ժամանակավոր անհարմարության համար:
Կարդալ ավելին »