Մարդու իրավունքների պաշտպանը որպես կանխարգելման ազգային մեխանիզմ խիստ կարևորում է ազատությունից զրկման վայրերում գտնվող անձանց իրավունքների պատշաճ երաշխավորումը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։ Պաշտպանի որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Տավուշի մարզի ազատությունից զրկման վայրեր։ Նպատակն էր ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների իրացման հնարավորությունները։ Մշտադիտարկման այցերի արդյունքները ՄԻՊ աշխատակազմում կամփոփվեն, ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային
Օգոստոսի 13-ին, ժամը 10։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կողբ գյուղի «Զիկատար» կոչվող տարածքում քաղաքացին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները «Զիկատար» պետական արգելավայրի տարածքից քաղաքացուն պատգարակով իջեցրել և ...
Կարդալ ավելին »Գրիգորյանը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել են Վաշինգտոնի գագաթնաժողովի հռչակագրին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է Գերմանիայի՝ որպես Հայաստանի վստահելի զարգացման գործընկերոջ հետ հարաբերությունների շարունակական խորացումն ու կարևորել ԵՄ ընդլայնվող գործընկերության համատեքստում Բեռլինի դերակատարումը։ Դեսպան Բուշի խնդրանքով փոխվարչապետ ...
Կարդալ ավելին »Երևանում վրաերթի է ենթարկվել սանմաքրման աշխատակիցը. նա մահացել է
Այսօր՝ օգոստոսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Մ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Կիևյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում՝ Կիևյան կամրջի սկզբնամասում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 77-ամայ Մելանյա Ա.-ին: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը: ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Այդ մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 12-15-ը ներառյալ գտնվում է արձակուրդում։ Նիստի ընթացքում քննարկվելու են կլիմայական օրակարգի կարգավորման մոտեցումները, ինչպես նաև 2024-2026թթ. ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղություններն ու միջոցառումների ծրագրի արդիականացումը ...
Կարդալ ավելին »Դպրոցներում կբարձրացվի բնագիտության դասավանդման որակը. համալրվում են լաբորատորիաները
Հայաստանի դպրոցների մոտ 50 տոկոսն արդեն ունեն Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) լաբորատորիաներ։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ այս պայմաններում կարևոր է ապահովել նաև լաբորատոր նյութերի բավարար քանակը։ Այդ մասին ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշեց՝ պատասխանելով ուսուցիչներից նախապես ստացված հարցերին: «Այս ուղղությամբ մենք համագործակցում ենք համապատասխան գործընկերների հետ, որպեսզի դպրոցներին տրամադրենք աջակցություն լաբորատոր նյութերի ձեռքբերման և անհրաժեշտ նյութերի ցանկի ...
Կարդալ ավելին »Պատասխան «Հայոց պատմության» դասագրքերը «Հայաստանի պատմություն» վերանվանելու մասին առաջադրված հարցադրումներին. Վահագն Հակոբյան
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը օրեր առաջ լրատվամիջոցներից մեկին տրված հարցարզրույցում 9-րդ դասարանի «Հայաստանի պատմության» դասագրքի անվան վերաբերյալ բարձրաձայնել էր մի շարք հարցադրումներ։ Դասագրքի համահեղինակ Վահագն Հակոբյանը, պատասխանելով Աշոտ Մելքոնյանին, մի շարք դիտարկումներով ներկայացրել է իրենց մեկնաբանություններն ու պարզաբանումներն այդ և հարակից հարցերի վերաբերյալ։ Ստորև ներկայացնում ենք պատասխանի տեքստն ամբողջությամբ․ «1․ Հայաստանի քաղաքական ուժերի նկատմամբ վերաբերմունքս․ ոչ մի ...
Կարդալ ավելին »Լարսը փակ է մեծ բեռնատարների համար
Ռազմավիրական ճանապարհին մեծ բեռնատարների երթևեկությունը կարգելվի օգոստոսի 13-ին՝ Մոսկվայի ժամանակով մինչև 18:00-ն։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Վրաստանի տարածքում ճանապարհի մաքրման աշխատանքների, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ անցումն ապահովելու անհնարինության կապակցությամբ, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանային ոստիկանության հանձնարարականները՝ արգելված է մեծ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր հատվածում՝ երկու ուղղություններով», – նշված է Արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության ...
Կարդալ ավելին »Վարագավան-Տավուշ ճանապարհին կատարվում են նորոգման աշխատանքներ
Հ-82 /Հ-37/-Վարագավան-Տավուշ-/Հ-36/ ճանապարհի կմ5+600+կմ19+020 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 13.4կմ է։ Այս պահին տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ Միջին նորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Ինչպես տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, ասֆալտբետոնե ծածկի տեղադրումից հետո նորոգվող ճանապարհը կգծանշվի, կհարթեցվեն կողնակները, կտեղադրվեն ուղղորդիչ սյուներ։
Կարդալ ավելին »Գոռավանի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, գույքային վնաս պատճառելու, փողերի լվացման մեջ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2003-2021 թվականների ընթացքում ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը փաստացի իրենը դարձնելու դիտավորությամբ, նշված ժամանակահատվածում ապօրինի կազմակերպել և վարել է հողամասերի աճուրդ-վաճառքներ ու վարձակալական մրցույթներ, որոնց մասնակցել և հաղթող են ճանաչվել նրա ընտանիքի անդամները, ովքեր աճուրդի մասնակցելու իրավունք չեն ունեցել: Ընդ որում՝ ...
Կարդալ ավելին »