Գյումրի քաղաքում նախատեսվում ենք կառուցել նոր գետնանցումներ, քաղաքի առավել բանուկ հատվածներում, հատկապես հրապարակում։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 28–ին, իր պաշտոնավարման 100–րդ օրվա առթիվ հրավիրած մամուլի ասուլիսում նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ «Եթե տեսանք, որ ներդրողներ չկան, քաղաքապետարանը ինքն է կառուցելու և հետո վարձակալությամբ այդ տարածքները տալու է քաղաքացիներին, որպեսզի այդտեղից շահույթ ստանա։ Դրանից կշահի քաղաքը, քաղաքային բյուջեն ու ժողովուրդը։ Հրապարակի ...
Կարդալ ավելին »Լուրեր
Տեղեկությունները, թե իբր Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք է գրավվել, չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
Ի պատասխան ԶԼՄ հարցումների, ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մամուլում և սոցցանցերում շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք է գրավվել», չեն համապատասխանում իրականությանը: «Հորդորում ենք զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց, հատկապես որ պաշտպանության նախարարությունը լրագրողական առաջին իսկ հարցմանն ի պատասխան հերքել է այդ տեղեկությունը»,- նշել է ՊՆ խոսնակը
Կարդալ ավելին »Սկսում ենք տուգանել ուղեվարձը չվճարողներին. Ավինյանը՝
Անցած շաբաթ քաղաքապետի որոշմամբ փոփոխություն է կատարվել համապատասխան որոշման մեջ, որով հասարակական տրանսպորտում համապատասխան վերահսկողության լիազորությունները նախատեսվել են հասարակական կարգի պահպանության ծառայությանը։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 28–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ Նրա խոսքով, նոր համակարգի գործարկման ծրագրային աշխատանքները գրեթե ամբողջությամբ ավարտված են, այս շաբաթվա ընթացքում կավարտվեն, հասարակական կարգի պահպանման ծառայության մեր գործընկերների հետ կանցկացվեն ...
Կարդալ ավելին »Վարդավառին Երևանում գործածվել է 25 ջրցան մեքենա
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանում աղբահանության աշխատանքներն իրականացվել է երկու հերթափոխով, ցերեկային հերթափոխի ընթացքում շահագործվել է 42, իսկ գիշերային հերթափոխի ընթացքում 37 տեխնիկա։ Այս մասին զեկուցվեց այսօր՝ հուլիսի 28–ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Նշվեց, որ մայրաքաղաքի փողոցների մաքրությունը վեցօրյա գրաֆիկով, երկու հերթափոխով իրականացվել են 298 սանմաքրման աշխատակիցներ, որը կազմում է գրանցված աշխատակիցների 91%-ը։ Փողոցների մաքրությունը իրականացվել է 7 «ԿԱՄԱԶ» ...
Կարդալ ավելին »Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 68.96 դոլարի
Նավթի գները երկուշաբթի առավոտյան բարձրանում են՝ ուրբաթ օրվա և ընդհանուր առմամբ ամբողջ նախորդ շաբաթվա անկումից հետո: ICE Futures լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի համար սեպտեմբերյան ֆյուչերսները թանկացել են $0,52-ով (0,76%), մեկ բարելի համար հասնելով մինչև $68,96-ի։ Նախորդ ուրբաթ այս պայմանագրերի գինն իջել է $0,74-ով (1,1%), մեկ բարելի դիմաց կազմելով $68,44։ Սեպտեմբերյան WTI ֆյուչերսները NYMEX բորսայում թանկացել են 0,46 դոլարով (0,71%), ...
Կարդալ ավելին »Խոսրովի պետական արգելոցում բռնկված հրդեհը մարվել է
Խոսրովի պետական արգելոցում բռնկված հրդեհը մարվել է հուլիսի 27-ին՝ ժամը 22։16-ին։ Այդ մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Հիշեցնենք՝ հուլիսի 26-ին՝ ժամը 14։20-ին։ Խոսրովի պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել էր խոտածածկույթի հրդեհ։ Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 4 մարտական հաշվարկ և 12 օպերատիվ խումբ։ Հրդեհը մեկուսացվել էչ հուլիսի 26-ին, ժամը 19։04-ին։ Խոսրովի ...
Կարդալ ավելին »Սխալմամբ այլ բանտարկյալի են ազատ արձակել․ NBC News
Ամերիկյան Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքի իշխանությունները կոչ են անում բանտարկյալին հանձնվել իշխանություններին այն բանից հետո, երբ տեխնիկական սխալի պատճառով նա սխալմամբ ազատ է արձակվել նույն բանտից, որտեղից այս տարվա սկզբին փախել էր 10 մարդ, հայտնում է NBC News-ը։ Շերիֆի գրասենյակը սխալմամբ ազատ է արձակել Խալիլ Բրայանին Օռլեանի արդարադատության կենտրոնից, ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներողություն խնդրելով հայտարարել է ...
Կարդալ ավելին »Հայ հրաձիգները նվաճել են 2 ոսկե մեդալ
Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող մարզական հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի Գոհար Հարությունյան / Լիլիթ Մկրտչյան / Արուսյակ Գրիգորյան եռյակը 1103 միավոր արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող։ Խառը վազք մրցաձևի երիտասարդների անհատական պայքարում Աիդա Ազատյանը 369 միավոր արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Հովհաննես Մարգարյան / Արուսյակ Գրիգորյան զույգը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալները։
Կարդալ ավելին »Առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուները․ ԶՊՄԿ-ն թոփ 10-ում է
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025թ. հունվար-հունիս ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այդ մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։ Առաջատար տասնյակ Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Մոբայլ Սենթր Արթը՝ 32.92 մլրդ դրամ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշից ավել է 0.59 մլրդ դրամով կամ 1.82%-ով։ 2024թ. հունվար-հունիսին ընկերությունը զբաղեցրել էր 2-ին հորիզոնականը։ Գրանդ Տոբակոն երկրորդ տեղում ...
Կարդալ ավելին »Ռեկորդ․ Hyundai-ն ավելացրել է եկամուտը 7.3%-ով
Հարավային Կորեայի խոշորագույն ավտոարտադրող Hyundai Motor Co.-ն երկրորդ եռամսյակում ռեկորդային եկամուտ է ստացել, ինչին նպաստել է ավտոմեքենաների վաճառքի աճը։ Ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն՝ 2025 թվականի ապրիլից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում Hyundai-ի եկամուտն աճել է 7.3%-ով՝ տարեկան հաշվարկով՝ հասնելով 48.3 տրիլիոն կորեական վոնի (մոտ 35 միլիարդ դոլար)։ Միևնույն ժամանակ, զուտ շահույթը կրճատվել է 22.1%-ով և կազմել 3.25 տրիլիոն վոն։ Գործառնական շահույթը ...
Կարդալ ավելին »