Լուրեր

Փրկարարներն անտառային տարածքներում անցել են ուժեղացված ծառայության

ՆԳՆ ՓԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ զգուշացնելով անտառների տարածքներում հրդեհների բռնկման վտանգի մասին: «Մինչ ամառը շարունակում է իր հաղթական ընթացքը՝ ՆԳՆ փրկարար ծառայությունից հիշեցնում են՝ հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ն անտառային տարածքներում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան։ Հիշեցնում են ու անցնում ուժեղացված ծառայության։ Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի համանատար Շավարշ Գրիգորյանի խոսքով՝ սպասվող բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ անտառային տարածքներում հրդեհների առաջացման ու տարածման կանխարգելման, դրանց ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը սառեցրել է արտահանման սահմանափակումները՝ Չինաստանի հետ առևտրային բանակցությունների նախօրեին

ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակությունները կփորձեն լուծել իրենց տնտեսական տարաձայնությունները՝ բանակցությունների հերթական փուլում։ Հանդիպումը, որի նպատակն է երեք ամսով երկարաձգել աշխարհի առաջին և երկրորդ տնտեսությունների միջև առևտրային հրադադարը և կանխել մաքսատուրքերի կտրուկ բարձրացումը՝ տեղի կունենա երկուշաբթի օրը Ստոկհոլմում։ Չինական ներմուծման ապրանքների վրա գերբարձր մաքսատուրքերի ներդրման ներկայիս հետաձգումը Միացյալ Նահանգներում լրանում է օգոստոսի 12-ին։ Վերլուծաբանները հավանական են համարում այն ևս 90 օրով ...

Կարդալ ավելին »

Փրկված արջեր, անտառների վերականգնում. այսօր բնության պահպանության համաշխարհային օրն է

Բնության պահպանության համաշխարհային օրվա առթիվ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ամփոփում է 2024-2025թթ․ իր նշանակալի ձեռքբերումները՝ կենսաբազմազանության պահպանության, անտառների վերականգնման, վայրի կենդանիների փրկության, համայնքային զարգացման և միջազգային համագործակցության ոլորտներում՝ հանուն Հայաստանի բնական ժառանգության և կայուն ապագայի։ Հուլիսի 28-ին նշվող Բնության պահպանության համաշխարհային օրը 2025թ․-ին շեշտում է բնական ռեսուրսների, կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանման հավաքական պատասխանատվությունը՝ հանուն կայուն ապագայի ...

Կարդալ ավելին »

Հովիկ Աբրահամյանի որդուն և կնոջը աճուրդով վաճառած հողերի գործը դեռ շրջապտույտի մեջ է. «Հետք»

Արդեն 3 տարի է` Գլխավոր դատախազությանը չի հաջողվում ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի կնոջը՝ Ջուլիետա Աբրահամյանին և որդուն՝ Արգամ Աբրահամյանին, 2004թ. աճուրդով վաճառված պահուստային հողերի գործով «բարենպաստ» դատական ակտ ստանալ: Գործերը հայտնվել են շրջապտույտի մեջ: Նախ՝ Վարչական դատարանը սկզբում վարույթ չէր ընդունում հայցադիմումները: Դրանից հետո, Դատախազությունը որոշ փոփոխություններ արեց և նոր հայցեր ներկայացրեց: Սակայն, այս անգամ էլ Վարչական դատարանը որոշել ...

Կարդալ ավելին »

«Աէրոֆլոտի» խափանման պատճառով «Զվարթնոց»-ում չեղարկվել և հետաձգվել է 10 չվերթ

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում միանգամից 10 չվերթ է չեղարկվել և հետաձգվել, այդ թվում՝ «Աերոֆլոտ» ավիաընկերության չվերթը, այդ մասին վկայում են առցանց տեղեկատվական ցուցատախտակի տվյալները։ Երևանից չեն թռչի Մոսկվա («Աերոֆլոտ») և Կահիրե (Air Cairo) չվերթները, իսկ Երևան ժամանող չվերթները չեղարկվել են Մոսկվայից («Աերոֆլոտ»), Քյոլնից (FlyOne) և Կահիրեից (Air Cairo)։ Ուշացումով Երևան կժամանեն չվերթներ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Հուրգադայից (FlyOne), Եկատերինբուրգից (Ural Airlines) և ...

Կարդալ ավելին »

Բանգկոկի շուկայում կրակոցներ են հնչել. 5 մարդ զոհվել է, հարձակվողն ինքնասպան է եղել

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի Օր Տոր Կոր շուկայում զինված անձը կրակ է բացել, հայտնում է Reuters-ը։ Ոստիկանության տվյալներով՝ զոհվել է հինգ մարդ։ Բանգկոկի փոխոստիկանապետ Չարին Գոպատան «Reuters»-ին ասել է, որ կրակողը ինքնասպան է եղել։ Բանգկոկի հիվանդանոցներում իրավիճակը հետևող «Erawan» բժշկական կենտրոնի տվյալներով՝ կրակոցների հետևանքով զոհվել են շուկայի չորս պահակներ և մեկ կին։ Թաիլանդական լրատվամիջոցների փոխանցմամբ, սպանվել են անվտանգության աշխատակիցներ և շուկայի ...

Կարդալ ավելին »

Արմավիրցի տղամարդը հողամասում կանեփ էր աճեցրել ու թմրանյութ պատրաստել

Հուլիսի 24-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի բնակիչ 33-ամյա տղամարդը իր գոմի բակում և կից հողամասում ցանել և աճեցրել է կանեփ, ինչպես նաև պահում է դրանից պատրաստված թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրից հայտնաբերվել է կանեփի 11 բույս և մոտ 20 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Տղամարդը հայտնել է, որ ...

Կարդալ ավելին »

Սպիտակում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործառույթը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Սպիտակ) իրականացված ստուգման ընթացքում նմուշառում է կատարվել առկա արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության։ Հետազոտությամբ պարզվել է, որ «Պանիր չանախ» և «Կարագ 82,5% յուղայնությամբ» արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ)  մանրէաբանական ցուցանիշներով չեն ...

Կարդալ ավելին »

Իսրայելը թույլատրել է մարդասիրական օգնությունով լի 300 բեռնատարի մուտքը Գազա

Մարդասիրական օգնության 300-ից ավելի բեռնատարներ հասել են Գազայի հատված։ Այս մասին հայտնել է Պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման վարչությունը (COGAT)։ Ինչպես նշվում է նրա X-ում հրապարակված գրառման մեջ՝ «երեկ 120-ից ավելի բեռնատարներով ժամանած մարդասիրական օգնության բեռները հավաքվել և բաժանվել են [տեղի բնակիչներին՝] ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների աշխատակիցների կողմից»: Հանրապետության տարածք ժամանած առնվազն 180 բեռնատար սպասում է բեռնաթափման։

Կարդալ ավելին »

Մոտ 160 000 քաղաքացի մասնակցել է Վարդավառի տոնակատարությանը. ՆԳՆ

Հուլիսի 27-ին, Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի ժողովրդական տոնակատարությունների շրջանակում, ՆԳՆ ենթակա ծառայությունները՝ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը, վաղ առավոտից ուժեղացված հսկողություն են իրականացրել հանրապետության ողջ տարածքում։ ՆԳՆ-ից փոխանցում են, որ հանրային վայրերում՝ ակտիվ հատվածների հաշվարկներով, շուրջ 160․000 քաղաքացիներ մասնակցել են Վարդավառի ժողովրդական տոնակատարություններին։ «Միջոցառումները հատկապես բազմամարդ են եղել Երևանում, Գյումրիում, Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերում։ Նախատեսված միջոցառումների, ինչպես նաև բազմամարդ բոլոր տարածքներում ՆԳՆ ...

Կարդալ ավելին »
ajax-loader