Լուրեր

Չինաստանում անբարենպաստ եղանակային պայմանների զոհ է դարձել առնվազն 60 մարդ

Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով նախորդ շաբաթ Չինաստանի հյուսիսում մահացել է առնվազն 60 մարդ։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։ Պեկինի փոխքաղաքապետ Սիա Լինմաոն հայտնել է, որ մայրաքաղաքում հեղեղումների զոհ է դարձել 44 մարդ, 9-ը համարվում են անհետ կորած։ Զոհերի զգալի մասը՝ 31 մարդ, Պեկինի Միյուն նահանգի տարեցների խնամքի կենտրոնի շահառուներ են։ Զոհեր կան մյուս նահանգներում ու քաղաքներում ևս։ Չինաստանում հորդառատ անձրևները ...

Կարդալ ավելին »

Սևանա լճում մեկնարկել է առագաստանավային սպորտի Հայաստանի գավաթի մրցաշարի մեկնարկը

«ԴԻ ԷԼ ԷՖ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն և «Winds of Armenia» առագաստանավային ակումբը Սևանա լճում կազմակերպել են առագաստանավային սպորտի  Հայաստանի գավաթի մրցաշարի առաջին փուլը։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մրցաշարի առաջին փուլի արդյունքներով հաղթող են ճանաչվել  «Skolkovo Sailing Team 3», «Marlin», «Black Swan» թիմերը։  Մրցաշարի երկրորդ փուլը կկայանա այս տարվա օգոստոսի 15-17-ին, կրկին Սևանա լճի ափին՝ «Նոյ Լենդ Ռեզորթ»-ի տարածքում։  Մրցանակային ֆոնդ ...

Կարդալ ավելին »

Սիրիայի ԱԳ նախարարը Լավրովի հետ հանդիպմանը հաստատել է ՌԴ հետ գործակցելու ցանկությունը

Սիրիայի նոր իշխանությունները շահագրգռված են Ռուսաստանի հետ կառուցել համագործակցություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ասաադ աշ-Շիբանին։ «Այսօր մենք ներկայացնում ենք նոր Սիրիա և, իհարկե, շահագրգռված ենք մեր երկրների միջև ճիշտ փոխգործակցություն և հարաբերություններ հաստատելու հարցում, որը հիմնված կլինի համագործակցության և փոխադարձ հարգանքի ...

Կարդալ ավելին »

Կգործի կոնյակի իզոտոպային հետազոտության լաբորատորիա

Ընթացիկ տարվա օգոստոսից Հայաստանը կունենա իզոտոպային ստուգում իրականացնող լաբորատորիա։ ՀՀ կառավարության՝ հուլիսի 31-ի նիստում այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հայկական կոնյակի արտահանման հետ կապված խնդիրներին։ Նախարարի գնահատմամբ՝ լաբորատորիայի կարողությունները դեռ շատ համեստ են լինելու՝ 3-4 նմուշ օրական։   «Այս 34 տարվա մեջ մենք այս հարցը չէինք լուծել։ Այդ լաբորատորիան այժմ ունենք և կարողանալու ենք կոնյակի 3 ...

Կարդալ ավելին »

Brent-ի գինն իջել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 73,05 դոլարի

Նավթի գները հինգշաբթի առավոտյան անկում են ապրում, ներդրողները գնահատում են ԱՄՆ-ում նրա պահեստների վերաբերյալ տվյալները: Brent նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել են 0.19 դոլարով (0.26%)՝ մեկ բարելի համար հասնելով 73.05 դոլարի: Չորեքշաբթի օրը Brent-ը բարձրացել է 0.73 դոլարով (1.01%)՝ մեկ բարելի համար հասնելով 73.24 դոլարի: Սեպտեմբերի ֆյուչերսները լրանում են հինգշաբթի օրվա շուկայի փակմանը: Ավելի ակտիվորեն առևտրվող հոկտեմբերյան ...

Կարդալ ավելին »

Հակաահաբեկչական գործողությունների համար ոստիկանության գվարդիան կունենա հատուկ տեխնիկա, այդ թվում զրահափոխադրիչներ

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 31–ի նիստում սահմանեց Ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկվող հատուկ տեխնիկայի ցանկը։ Մասնավորապես, ոստիկանության գվարդիան կունենա հատուկ տեխնիկա` զրահափոխադրիչ ԲՏՌ-80, զրահափոխադրիչ ԲՌԴՄ-2։ Այս որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայն օրենքի հակաահաբեկչական գործողությունների իրականացմանը մասնակցելիս կամ ռազմական դրություն հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակներում հատուկ առաջադրանքներ կատարելիս ոստիկանության ...

Կարդալ ավելին »

Վարչապետի աշխատակազմին 111 մլն դրամ հատկացվեց պահուստային ֆոնդից

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 31–ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 111 մլն 685 հազար դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմին։ Հիմնավորման մեջ միայն նշվում է, որ գումարը հատկացվում է 2025–ի պետական բյուջեի «ՀՀ Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի շրջանակներում «Պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովում» միջոցառման իրականացման նպատակով։

Կարդալ ավելին »

Ալյումինե կափարիչներ արտադրող ընկերությունն ազատվեց մաքսատուրքից. խոստանում է 2 մլրդ դրամի ներդրում

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 31–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՔԼՈԶՐՍ» փակ բաժնետիրական ընկերությանը։ Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել ալյումինե կափարիչների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 2 մլրդ դրամի ներդրում, որից 1․4 մլրդ դրամը սարքավորումների ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը հավանություն տվեց ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագրքին

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 31–ի նիստում հավանություն տվեց «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների նախագծերին։ Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք»-ը հստակ ակնկալիքներ է սահմանում ծառայողների վարքագծի և գործողությունների վերաբերյալ: Այն կօգնի ապահովել, որ ծառայողները պատասխանատվության ենթարկվեն իրենց արարքների համար։ Բացի այդ, կանոնագիրքը սահմանում է հստակ չափանիշներ՝ հասկանալու համար, թե արդյոք նրանց ...

Կարդալ ավելին »

Ավարտվել է 2020թ. Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվելէ, որ զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակիցների կողմից ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում գտնվող աշխատասենյակներից և շինություններից, ինչպես նաև ՀՀ վարչապետին հատկացված ծառայողական առանձնատնից բացահայտ հափշտակվել են ...

Կարդալ ավելին »
ajax-loader