Թուրքմենբաշի քաղաքի Ավազա ազգային զբոսաշրջային գոտում օգոստոսի 5-ին բացվում է ՄԱԿ-ի՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների երրորդ խորհրդաժողովը: Դրան մասնակցում են պատվիրակություններ ավելի քան 30 երկրից, այդ թվում՝ Հայաստանից: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Խորհրդաժողովի լիագումար նիստում նախատեսվում են պետությունների և կառավարությունների ղեկավարների ելույթներ: Խորհրդաժողովը կբացի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, որից հետո ելույթ կունենա Թուրքմենստանի նախագահ Սերդար ...
Կարդալ ավելին »Լուրեր
Հնագիտական եզակի գտածոյի պատկերով ՀՀ նամականիշը՝ «ԵՎՐՈՊԱ» միջազգային մրցույթում
Հայաստանի փոքրիկ պատկերավոր «դեսպանը» կրկին գնում է «ճամփորդության». «ԵՎՐՈՊԱ» նամականիշերի միջազգային մրցույթին այս տարի ևս Հայաստանը կներկայանա հետաքրքիր, տարբերվող և երկրի հարուստ ու յուրօրինակ ժառանգությունը ներկայացնող նամականիշով: Այս մրցույթը ևս մեկ անգամ Հայաստանը դարձնում է նամականիշների սիրահարների ուշադրության կենտրոն: Հայաստանը ներկայացնող նամականիշի օգտին կարող է քվեարկել յուրաքանչյուր անձ: «Հայփոստ» ընկերության Ֆիլատելիայի վարչության ղեկավար Աննա Բարխուդարովան ընդգծեց՝ յուրաքանչյուր նամականիշ պատկերում է ...
Կարդալ ավելին »Կարեն Խաչանովը Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակչում է
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը կիսաեզրափակիչի ուղեգրի համար մրցախաղում հանդիպել է ԱՄՆ-ն ներկայացնող Ալեքս Միխելսենի հետ: Մոտ 2 ժամ ձգված խաղն ավարտվել է Խաչանովի հաղթանակով՝ 2 սեթում` 6:4, 7:6: Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 24-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո ...
Կարդալ ավելին »Կալանավորվել են մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ տեղափոխած անձինք
Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ, որոնցից մեկը նախկինում ցմահ դատապարտված և պայմանական վաղաժամկետ ազատված, հանցակցելով այլ երկրում գտնվող անձանց հետ, իրացնելու նպատակով, մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից հետո ձերբակալվել են ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից: Քննչական կոմիտեից հայտնել են, որ երեք քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի ...
Կարդալ ավելին »Ռումինիան օգտագործում է պահուստները ադրբեջանական աղտոտված նավթի պատճառով
Ռումինիա մատակարարվող 92 000 տոննա ադրբեջանական նավթը Թուրքիայի Ջեյհան նավահանգստում բեռնման ժամանակ աղտոտված է եղել օրգանական քլորիդներով, ուստի ռումինական OMV Petrom ընկերությունը հրաժարվել է ընդունել բեռը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ռումինիայի էներգետիկայի նախարարությունը: Այնուհետև ընկերությունը հրաժարվել է ընդունել 92 000 տոննա նավթի ևս մեկ խմբաքանակ: Այսպիսով, Պլոեշտի քաղաքի Petrobrazi նավթավերամշակման գործարանը ստացել է 184 000 տոննա պակաս նավթ: Արդյունքում ...
Կարդալ ավելին »Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 05/08/25
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները օգոստոսի 5-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 0.19%-ով և կազմել 43,880,598.79 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 0.18%-ով և կազմել 114,403.48 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 4.13%-ով և կազմել 3,674.79 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.03209838 (+3.87%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 2.52%-ով և կազմել 565.33 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.004937983 ...
Կարդալ ավելին »Դրամի փոխարժեք. 05/08/25
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները օգոստոսի 5-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 382.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 385.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 439.00 դրամ (-1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 446.50 դրամ (-1.50 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.77 դրամ (+0.00 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.88 դրամ (+0.02 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 382.00 դրամ (+0.00 ...
Կարդալ ավելին »Ռուսական նավթը՝ Հնդկաստանում․ էներգակիրների մատչելի գներ
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկիրը ռուսական նավթ է գնում անհրաժեշտությունից ելնելով՝ էներգակիրների մատչելի գներ ապահովելու համար։ «Հնդկաստանի ներմուծումն անհրաժեշտություն է, որը պայմանավորված է համաշխարհային շուկայի իրավիճակով։ Այնուամենայնիվ, նշանակալից է, որ նույն երկրները, որոնք քննադատում են Հնդկաստանին, առևտուր են անում Ռուսաստանի հետ։ Մեր դեպքից տարբերվող նման առևտուրը նույնիսկ կենսականորեն կարևոր ազգային անհրաժեշտություն չէ»,- ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍՆ–ն գիտական բազայի արդիականացման համար մրցույթ է կազմակերպում
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու հայտերի ընտրության մրցույթ։ ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ մրցույթը կազմակերպվում է՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 2045-Ա/2 հրամանով հաստատված «Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի կարգի» համաձայն։ Հայտ կարող են ներկայացնել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության ...
Կարդալ ավելին »Կապանի լեռնահարստացման կոմբինատը եղել և մնում է Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության դպրոցը
Կապանի լեռնահարստացման կոմբինատի մերօրյա ընթացքի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար անհրաժեշտ համարեցինք (Հանքագործի և մետալուրգի տոնի նախօրեին) զրուցել նաև ընկերության գլխավոր ճարտարագետ Հարություն Թամազյանի հետ: –Պարոն Թամազյան, առաջին անգամ եք ներկայանում մեր լսարանին, ուստի և կուզենայինք իմանալ՝ ի՞նչ ճանապարհ եք անցել մինչև ընկերության գլխավոր ճարտարագետ նշանակվելը։ – Ծնվել եմ Լոռու մարզի Շնող գյուղում՝ ծառայողի ընտանիքում։ Բուհն ավարտելուց հետո 2005 թ․ հանքարդյունաբերական ոլորտում գործունեությունս սկսել եմ իբրև մարկշեյդեր, երեք տարի հետո արդեն եղել եմ գլխավոր մարկշեյդերի պաշտոնակատար, երկար տարիներ գլխավոր մարկշեյդեր եմ եղել Ախթալայի ...
Կարդալ ավելին »