Հուլիսի 30-ին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո Կամչատկայի թերակղզու հարավային մասը գրեթե 2 մետրով տեղաշարժվել է դեպի հարավ-արևելք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրադինամիկ հետազոտությունների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախնական հաշվարկ է կատարել։ Պարզվել է, որ Կամչատկան տեղաշարժվել է դեպի հարավ-արևելք։ Հուլիսի 30-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով գետնի ամենամեծ ...
Կարդալ ավելին »Լուրեր
Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում բացվել է վաստակաշատ մանկավարժների ընտանիքին նվիրված ցուցադրություն
Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված Գավառ քաղաքի վաստակաշատ մանկավարժներ Հրաչյա Սարիբեկի Հովեյանին, Թամարա Սիմոնի Ղայֆաչյանին և նրանց դուստր՝ ՀՀ վաստակավոր մանկավարժ, բանաստեղծուհի Ադելաիդա Հովեյանին։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի երկրագիտական թանգարանից, վաստակաշատ մանկավարժների ընտանիքի անդամների կյանքի անցած ուղու ու գործունեության մասին հանգամանալից ներկայացրել է թանգարանի գիտաշխատող Մանյա Չարվադարյանը։ Հուշ-ցերեկույթին ներկա են եղել Հովեյանների հարազատները, ընտանիքի անդամները, աշխատանքային ընկերները և ...
Կարդալ ավելին »Արագացել է 12–ամսյա գնաճը՝ հասնելով 3.9 տոկոսի. ԿԲ
Հայաստանում 2025 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ հունիսին կազմելով 3.9%: Միաժամանակ, 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 3.1%: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկից: 2025 թվականի օգոստոսի 5-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%: ԿԲ–ից ընդգծել են՝ 2025 թվականի երկրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա դանդաղման, ...
Կարդալ ավելին »Հարկային մուտքերն աճել են 18.1%-ով. ՊԵԿ նախագահ
2025 թվականի հուլիսին ՊԵԿ-ը հարկ վճարողների հետ ապահովել է 218.6 մլրդ դրամ հարկային եկամուտների և պետական տուրքերի մուտք բյուջե, ինչը նախորդ տարվա հուլիսից ավել է 33.5 մլրդ դրամով կամ 18.1%-ով: Այս մասին գրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը: «Աճը պայմանավորված է տնտեսական ակտիվությամբ, հարկային կարգապահության բարձրացմամբ և ՊԵԿ-ի վարչարարության արդյունավետության բարձրացմամբ։ Պատասխանատու և հոգատար հարկ վճարողն է մեր պետության կայուն ...
Կարդալ ավելին »Ճապոնիայում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել
Տոկիոյից հյուսիս-արևմուտք գտնվող Իսեսակի քաղաքում ստվերում գրանցվել է ռեկորդային՝ 41.8 աստիճան ջերմաստիճան, որը ամենաբարձրն է 19-րդ դարի վերջին երկրում համակարգված եղանակային դիտարկումների սկսվելուց ի վեր, հայտնել է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։ Տոկիոյի կենտրոնում ջերմաստիճանը տեղական ժամանակով կեսօրին ստվերում բարձրացել է գրեթե 37 աստիճանի։ Այն արդեն չորրորդ օրն է, ինչ գերազանցում է 35 աստիճանը։
Կարդալ ավելին »Brent-ը վաճառվում է՝ մեկ բարելի համար 68.7 դոլարով
Երեքշաբթի օրը նավթի գները շարունակում են նվազել՝ ՕՊԵԿ+ երկրների կողմից արդյունահանման ավելացման և պահանջարկի թուլացման ազդակների ֆոնին։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը մեկ բարելի համար կազմել է 68,65 դոլար, ինչը 0,11 դոլարով (0,16%) ցածր է, քան նախորդ առևտրային օրվա փակման ժամանակ։ Երկուշաբթի օրը այս պայմանագրերի գինը նվազել էր 0,91 դոլարով (1,3%)՝ մեկ բարելի համար հասնելով ...
Կարդալ ավելին »Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհի դեմ ավելի քան 1000 փրկարար է պայքարում
Ավելի քան 1000 փրկարար է ներգրավված Կալիֆոռնիա նահանգում անտառային խոշոր հրդեհի մարման գործում, հաղորդում է ABC News-ը։ Հրդեհի մակերեսն այժմ կազմում է գրեթե 30 հազար հա։ Այն մոլեգնում է Սանտա Բարբարա և Սան Լուիս Օբիսպո շրջաններում գտնվող Լոս Պադրես ազգային պարկի տարածքում։ Վերջին տվյալներով՝ տուժել է երեք մարդ։ Տարերքից տուժած շրջանների բնակիչների տարհանում է ընթանում։ Այժմ վտանգի տակ են գտնվում ...
Կարդալ ավելին »Հրդեհ՝ Աշտարակի 2-րդ մանկապարտեզում. աշխատակիցներն ու երեխաները տարհանվել են
Այսօր՝ օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի մանկապարտեզներից մեկում ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։ Դեպքի վայր է ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակ քաղաքի թիվ 2-րդ ...
Կարդալ ավելին »Teghout Mining-ի աշխատակիցները մասնակցել են Micromine Geobank վերապատրաստմանը
«Թեղուտ» ՓԲԸ աշխատակիցները մասնակցեցին Micromine Geobank ծրագրի վերապատրաստման դասընթացին։ Դասընթացը ներառում էր տվյալների հավաքագրման, պահպանման, վերլուծության և կառավարման ժամանակակից մեթոդներ՝ կիրառելով Geobank Core, Sample Tracker, Professional և Advanced Reporting մոդուլները։ Դասընթացի շնորհիվ մասնակիցները` Զգալիորեն խորացրին իրենց գործնական հմտությունները տվյալների կառավարման ոլորտում Ծանոթացան նորագույն թվային գործիքակազմին Ուսումնասիրեցին տվյալների որակյալ կառավարման լավագույն միջազգային փորձը Խթանեցին ընկերության ներսում երկրաբանական տվյալների պահպանման արդյունավետության և ...
Կարդալ ավելին »Հայաստանում առաջինը․ ԶՊՄԿ-ն հանքավայրում տեղադրել է լանջի կայունության ռադար
Բացահանքի պատերի դեֆորմացիաների արձանագրման և կառավարման համար ԶՊՄԿ -ն հանքավայրում տեղադրել է լանջի կայունության ռադար: Հայաստանում առաջին անգամ է կիրառվում նման արժեքավոր սարքավորում։ Գերթանկարժեք և չափազանց կարևոր սարքի տեխնիկական մանրամասները ներկայացնում են մասնագետները:
Կարդալ ավելին »