Կառավարությունը հերթական նիստին ընդունեց Հայաստանի Հանրապետություն պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին որոշման նախագիծը: Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ այն բխում է վերջերս Ազգային ժողովի ընդունած մի որոշումից, ըստ որի՝ ՀՀ 3-րդ երկրներից ներմուծվող յուրաքանչյուր 1 տոննա մետաղական արտադրանքի համար սահմանվում էր 29 հազար դրամի չափով տուրք: «Ինչո՞ւ ենք սահմանել այդ տուրքը. որովհետև Կառավարության ...
Կարդալ ավելին »Լուրեր
Կոտայքի ու Կապանի մշակույթի կենտրոնները կլուծարվեն
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 7-ի նիստում որոշեց լուծարել «Կոտայքի մշակութային կենտրոն» և «Կապանի մշակությանին կենրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները։ «Նախարարության 2025թ.-ի բյուջեում գումարներ չնախատեսվելու՝ 2025թ.-ի բյուջետային հայտում ֆինանսավորում չպլանավորելու հետևանքով կազմակերպությունների մշակութային գործունեությունը ֆինանսավորելու հնարավորության բացակայության հետևանքով նպատակահարմար է գտնվել լուծարել կազմակերպությունները: Նախարարության գրության համաձայն՝ 2025 թվականի պետական բյուջեում ֆինանսավորում չնախատեսվելու հանգամանքը բխում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացված մոնիթորինգի ...
Կարդալ ավելին »Կառավարությունը 50 մլն դոլարով վաճառում է «Վիվա Արմենիայի» իր բաժնեմասը
Կառավարությունն այսօրվա՝ օգոստոսի 7-ի նիստում հավանություն տվեց «Վիվա Արմենիա» հեռահաղորդակցական ընկերությունում որպես նվեր ստացած իր բաժնեմասի 20 տոկոսը վաճառելու գործարքի ստորագրմանը։ Հարցը կառավարության նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում էր։ Մասնավորապես ՀՀ կառավարությունը որոշել է թույլատրել Հայաստանի վարչապետի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից «Վիվա Արմենիա»-ի բաժնետեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության հետ կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիր։ ՀՀ կառավարությունը իր 20 տոկոս բաժնետոմսերի վաճառքի ...
Կարդալ ավելին »Պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը
Կառավարությունն այսօրվա՝ օգոստոսի 7-ի նիստում որոշեց հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2025 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ: Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:
Կարդալ ավելին »Սնդիկի հավելիչով արտադրանքի արտահանումը և ներմուծումը 6 ամսով արգելվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 7-ի նիստում որոշեց սահմանել սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է վեց ամիս ժամկետով՝ համաձայն հավելվածի։ Արգելքը չի տարածվում՝ սնդիկի հավելիչով այն արտադրանքի (ապրանքների) վրա, որոնց մաքսային ընթացակարգով ձևակերպման ժամանակ առկա է ներմուծողի կամ արտահանողի կողմից կազմված և հաստատված գրավոր հայտարարագիրը՝ քաղաքացիական պաշտպանության, ռազմական, հետազոտությունների (այդ թվում՝ բժշկական), սարքերի ...
Կարդալ ավելին »Պաշտպանության ծախսերն աճել են․ պետբյուջեն՝ ըստ գործառական խմբերի
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-հունիսին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,472,344.9 մլն դրամ։ 2024 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 19․4% աճ։ Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա. Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 6․4%-ով և կազմել 328,660.6 մլն ՀՀ դրամ։ Պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 80.4%-ով և կազմել 322,154.7 ...
Կարդալ ավելին »112 մլրդ դրամի պարտատոմս․ AMX-ն ամփոփել է բորսայական տվյալները
Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2025 թվականի հուլիս ամսվա շուկայական տվյալները։ Ամիսը ցույց է տվել դինամիկ առևտրային միջավայր՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը և շուկայական ակտիվությունը։ Հուլիսին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային աճուրդի հարթակում տեղաբաշխվել է շուրջ 112 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս: Իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 48 գործարք՝ շուրջ 3 մլրդ ՀՀ դրամ ծավալով: Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 60% ...
Կարդալ ավելին »Սիգարետի արտադրությունն աճել է 42․8%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ․-ի հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 23,447.2 մլն հատ սիգարետ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 42․8%-ով։ Հիշեցնենք, որ 2024թ․-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 5․4%-ով և կազմել 36,940.1 մլն հատ։ 2023թ․-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 22.5%-ով և կազմել 35,044.3 մլն հատ։ 2022թ․-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն հատ։ ...
Կարդալ ավելին »«Սյունիք» ֆուտբոլի ակումբը՝ ԶՊՄԿ ամենախոշոր նախագիծ
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության աջակցությամբ իրականացվող հարյուրավոր նախագծերից ամենաշատը հպարտանալու առիթ տալիս են երեխաների և պատանիների առողջ ապրելակերպին նպաստող ձեռնարկները․ ընկերության ամենախոշոր նախագիծը «Սյունիք» ՖԱ-ն է։ Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ Մարզի բոլոր խոշոր բնակավայրերում գործում են ակումբի անվճար դպրոցները։ «Սյունիք» ՖԱ մանկապատանեկան թիմերում պարապող սաների թիվը մոտենում է 1000-ի։ Ակումբի պրոֆեսիոնալ թիմը 2-րդ տարին անընդմեջ լիգայի առաջատարներից ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ. 07/08/25
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.37%-ով և կազմել 23846.07 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.14%-ով և կազմել 7621.04 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.16%-ով և կազմել 9142.73 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.02%-ով և կազմել 1096.54 կետ:
Կարդալ ավելին »