ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները օգոստոսի 8-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 382.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 384.50 դրամ (-0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 443.00 դրամ (+3.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 450.00 դրամ (+3.50 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.76 դրամ (+0.00 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.85 դրամ (-0.01 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 382.00 դրամ (+0.00 ...
Կարդալ ավելին »Լուրեր
Սյունիքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքում և Լեռնաձոր, Անդոկավան, Ձագիկավան, Գեղի, Բաբիկավան, Քաջարանց բնակավայրերում օգոստոսի 8-ին ժամը 10:00-ին փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից՝ խնդրելով չանհանգստանալ։
Կարդալ ավելին »Կառավարությունը չի վաճառել «Վիվա Արմենիա»-ում իր բաժնեմասը․ պարզաբանում
Կառավարությունը հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով այսօր՝ օգոստոսի 7-ին տեղի ունեցած նիստին ընդունված՝ «Վիվա Արմենիա» ընկերության մյուս բաժնետեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության հետ վաճառքի օպցիոնի պայմանագրի ստորագրման թույլտվություն տալու մասին որոշումը։ Կառավարությունն իր հաղորդագրության մեջ նշել է, որ որոշումը ոչ թե վաճառքի վերաբերյալ է, այլ դրանով կառավարությանն իրավունք է վերապահվում նշված ընկերությունից պահանջելու գնել իրեն պատկանող բաժնետոմսերը։ «Մամուլում շրջանառվող՝ Կառավարության կողմից ...
Կարդալ ավելին »Կասեցվել է «Բիոկաթի» 5%-ոց մածունի արտադրությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, «Բիոկաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Երևան, Հաղթանակ թաղամաս) իրականացվող ստուգման շրջանակներում, նմուշառել և լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ թթվասեր (18%), մածուն (5%), յոգուրտ ըմպելի դեղձ (1.5%) և պանիր չեչիլ (45%) արտադրատեսակներից: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Ըստ արդյունքների՝ միայն մեկ՝ մածուն (5%), արտադրատեսակի նմուշը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային ...
Կարդալ ավելին »Brent-i գինը մեկ բարելի համար բարձրացել է մինչև 67.32 դոլար
Նավթի գները հինգշաբթի առավոտյան բարձրանում են՝ նախորդ օրը ութ շաբաթվա ամենացածր մակարդակին հասնելուց հետո։ Նավթի շուկան աջակցություն է ստանում ԱՄՆ-ում էներգակիրների պահանջարկի կայունության նշաններից, սակայն շարունակվող մաքսային պատերազմի պայմաններում տնտեսական աճի հեռանկարների վերաբերյալ մտահոգությունները շարունակում են զսպել գների աճը։ Օգոստոսի 7-ի առավոտյան Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գները Լոնդոնի ICE Futures բորսայում աճել են $0,43-ով (0,64%), մեկ բարելի համար հասնելով ...
Կարդալ ավելին »Ոսկու արժեքը մեկ տրոյական ունցիայի դիմաց գերազանցել է 3450 դոլարը
2025 թվականի դեկտեմբերին Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում) ոսկու ֆյուչերսների գինը 2025 թվականի հուլիսի 22-ից ի վեր առաջին անգամ բարձրացել է։ Մեկ տրոյական ունցիայի համար գինը բարձրացել է 3450 դոլարից։ Այս մասին հայտնի է առևտրային հարթակի տվյալներից։ Թանկարժեք մետաղի գինը բարձրացել է 0.19%-ով և կազմել 3,450.9 դոլար մեկ տրոյական ունցիայի համար։
Կարդալ ավելին »Մանվել Առաքելյանը` արագ շախմատի Եվրոպայի Մ-14 առաջնության բրոնզե մեդալակիր
Մանվել Առաքելյանը դարձել է արագ շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր։ Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացված առաջնությունում Մանվել Առաքելյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և բաժանել է 1-3-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ տեղը։ Հայաստանի շախմատի ֆեդերացիան շնորհավորում է Մանվելին՝ մաղթելով նոր հաջողություններ:
Կարդալ ավելին »Պտղնիի նախկին ղեկավարն ու նրա հետ փոխկապակցված անձինք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2000-2021թթ. ժամանակահատվածում ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հասարակության և պետության շահերի դեմ, 2000-2013թթ․ կազմել է Պտղնի համայնքի տարածքում գտնվող՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող 17 միավոր տարբեր նպատակային նշանակության հողերն իբր համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի ...
Կարդալ ավելին »Կսուբսիդավորվի տեքստիլ արտադրությամբ զբաղվողների վարկի տոկոսը
«Տեքստիլ արտադրությամբ զբաղվող ընկերություններն ունեն հումքի մեծ պահանջարկ, և որպեսզի կարողանան պատրաստի արտադրանքը ԵՄ երկրներ արտահանել, նրանց տրվել է աջակցություն՝ մաքսատուրքի արտոնություն: Միևնույն ժամանակ նրանք ԵԱՏՄ շուկայում այդ խնդիրը չունեն, ստացվում է՝ հարմարավետ միջավայր է ստեղծվել արտադրության և արտահանման խթանման համար, և սա բերել է նրան, որ այդ տնտեսվարողներն ունեն մեծ հումքի կարիք, որովհետև ՀՀ-ն տեքստիլի հումք արտադրող երկիր չէ, ...
Կարդալ ավելին »Գլխավոր դատախազն առաջարկում է Երևանի հեռուստաաշտարակին կից՝ պետությանը վերադարձված տարածքներում անտառ հիմնել
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Կառավարության այսօրվա նիստում, ներկայացնելով Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության բավարարված հայցերի արդյունքում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնված՝ Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքներին, որոնցից մեկը ևս ամրացվեց Շրջակա միջավայրի նախարարությանը, նշել է. «Առաջարկվող նախագծով Երևան քաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ևս մեկ՝ 1,7 հա մակերեսով հողատարածք ենք ամրացնում Շրջակա միջավայրի նախարարությանը: «Հողատարածքի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 2 ...
Կարդալ ավելին »