Հայաստանի առանձին շրջաններում օգոստոսի 12-13-ի գիշերը և երեկոյան, 14-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Այդ մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 12-15-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 15-ին սպասվում է առանց ...
Կարդալ ավելին »Լուրեր
Մեկ շաբաթում գրանցվել է 531 արտակարգ դեպք. Փրկարար ծառայություն
Օգոստոսի 4-ից 10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1001 դեպք, որից 531-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Մասնավորապես՝ հրդեհի՝ 430, պայթյունի, քարաթափման, երկրաշարժի, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման` 1-ական, փլուզման, ուժեղ քամու, բնական հրդեհի՝ 2-ական, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 3-ական, կեղծ ահազանգի, ինքնասպանության փորձի՝ 10-ական, թունավորման` 11, օձի նկատման՝ 53, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ ...
Կարդալ ավելին »Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Երևանում, Տավուշի և Սյունիքի մարզերի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գազատարների վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 12-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ալավերդյան, Մաշտոցի, Ճավճավաձեի, Սունդուկյան, Կնունյանց, Ձերժինսկու, Ավետիսյան, Շինարարների, Աթաբեկյան, Ներսիսյան, Մոնթե Մելքոնյան, Աղայան, Ստեփանյան, Իսակովի, Ծատուրյան, Իսահակյան, Աճառյան, Ուսանողական փողոցների, Ներսիսյան նրբանցքի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Վանաձոր քաղաքի Քիմիագործների 1-ին ...
Կարդալ ավելին »Լոս Անջելեսում ավազակները 7000 դոլարի Labubu են գողացել
Լոս Անջելեսի մոտ գտնվող Լա Պունեի խանութներից մեկում տեղի է ունեցել համարձակ գողություն. անհայտ դիմակավորված տղամարդկանց մի խումբ գողացել է մոտ 7000 դոլար արժողությամբ Labubu խաղալիքների բոլոր տեսակները, հաղորդում է AP-ն։ Լոս Անջելեսի շրջանի ոստիկանության տվյալներով՝ գողերը խանութ են մտել գողացված Toyota Tacoma բեռնատարով, որը հետագայում հայտնաբերել են իրավապահ մարմինների աշխատակիցները։ Այժմ հետաքննություն է ընթանում, բայց մանրամասները դեռևս չեն բացահայտվել։ ...
Կարդալ ավելին »Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը մոտ 11 տոկոսով աճել է
Ընթացիկ տարվա հուլիսին Հայաստան է այցելել 263,592 զբոսաշրջիկ, որը 10,9%-ով կամ 25,989-ով ավելի է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից (237,603 զբոսաշրջիկ)։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Առհասարակ 2025-ի մայիս, հունիս և հուլիս ամիսներին Հայաստան են ժամանել այս ամիսների պատմական ամենամեծ թվով զբոսաշրջիկները. մայիսին՝ 181436, հունիսին՝ 215253 հուլիսին՝ 263592։ Նախորդ լավագույն ցուցանիշները այս ամիսների համար ...
Կարդալ ավելին »Զինծառայողը հանկարծամահ է եղել. ՊՆ-ն հաստատեց տեղեկությունը
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։ Համալիր փորձաքննությունների և քննության արդյունքում կպարզվեն մահվան պատճառները: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
Կարդալ ավելին »Հանքարդյունաբերության զարգացման արդիական հարցերը և հեռանկարները․ քննարկում Պոլիտեխնիկական համալսարանում
Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախաձեռնությամբ կայացել է «Հանքարդյունաբերության զարգացման արդիական հարցերը և հեռանկարները» թեմայով պանելային քննարկում, որին մասնակցել է նաև Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի տնօրեն Վոլոդյա Կիրակոսյանը։ Նպատակը հանքարդյունաբերական ոլորտի զարգացման հիմնախնդիրների վերհանումն էր՝ գիտակրթական և արդյունաբերական գործակցության միջոցով։ Քննարկվեցին հետևյալ օրակարգային հարցերը․ 1․ Հանքավայրի ռեսուրսների և պաշարների գնահատման առանձնահատկությունները (միջազային և տեղական ստանդարտների համեմատություն)։2․ Հանքարդյունաբերության կադրերի պատրաստում և ...
Կարդալ ավելին »Հունաստանում բանանների մեջ թաքցված 5.5 միլիոն եվրոյի կոկաին է առգրավվել, երեք մարդ ձերբակալվել է
Հունաստանի ոստիկանությունը կիրակի օրը հայտարարել է, որ ավելի քան 270 կիլոգրամ կոկաին է առգրավվել, որի փողոցային արժեքը գնահատվում է ավելի քան 5.5 միլիոն եվրո, ինչպես նաև ձերբակալել է երեք տղամարդու, հաղորդում է AP-ն։ Մեծ Բրիտանիայի Ազգային հանցագործության դեմ պայքարի գործակալությունը ոստիկանությանը հայտնել է, որ կոկաինը պետք է տեղափոխվեր դեպի Հունաստանի հյուսիսային Սալոնիկ նավահանգիստ մեկնող նավով։ Կոկաինը թաքցված է եղել Էկվադորից ...
Կարդալ ավելին »ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը վաղը կայցելի Թեհրան
Վաղը Թեհրան կայցելի Իրանի հետ երկկողմ հարաբերությունները համակարգող փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Այդ մասին հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: Հայաստանի փոխարտգործնախարարի այցի մասին երեկ՝ օգոստոսի 10-ին լրատվամիջոցներին հայտնել էր Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին,:
Կարդալ ավելին »Լիթիումի գները կտրուկ աճել են Ջիանսյավո խոշորագույն հանքը փակելուց հետո
Լիթիումի (օգտագործվում է մարտկոցներ արտադրելու համար) գները կտրուկ աճել են։ Դա տեղի է ունեցել Չինաստանում լիթիումի խոշորագույն հանքերից մեկի փակման ֆոնին, հայտնում է Bloomberg-ը։ Աշխարհի խոշորագույն մարտկոցների արտադրող Contemporary Amperex Technology (CATL) ընկերությունը հաստատել է Չինաստանում գտնվող իր Ջիանսյավո հանքի փակման մասին (լիցենզիայի ժամկետը լրանալուց հետո)։ Bloomberg-ի տվյալներով՝ հանքը փակ կլինի առնվազն երեք ամիս։ Հանքավայրը կազմում է լիթիումի համաշխարհային արտադրության ...
Կարդալ ավելին »