Լուրեր

Սեպտեմբերի 1–ից մի շարք առարկաներ հին դասագրքերով կդասավանդվեն

Սեպտեմբերի 1–ից ավագ դասարաններում մի շարք առարկաներ հին դասագրքերով կդասավանդվեն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ «Բոլոր այն դասարաններում, որտեղ չափորոշիչը  ներդրվելու է և այն դասարաններում, որտեղ արդեն իսկ ներդրվել է, սակայն դասագրքեր չէին հրապարակվել, հիմնականում բոլոր մրցույթները կայացել են, դասագրքերը տպագրվել են։ Մի մասն արդեն առաքվել և բաշխման փուլում է, ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ. 13/08/25

Ասիական ֆոնդային բորսաների օգոստոսի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 41820.48 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 3024.21 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.34%-ով և կազմել 3647.55 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.19%-ով և կազմել 24906.81 կետ:

Կարդալ ավելին »

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ. 13/08/25

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ օգոստոսի 13-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 383.58 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.29 դրամով և կազմել 446.64 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.0103 դրամով և կազմել 4.7882 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.06 դրամով և կազմել 515.68 դրամ: Ինչ վերաբերում է ...

Կարդալ ավելին »

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացիներին

Օգոստոսի 13-ին, ժամը 16։27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում` ափից մոտ 200 մետր հեռավորության վրա մոտորանավակ է խափանվել․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։ Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և երկու քաղաքացու։

Կարդալ ավելին »

«Ժոնգթոնգ» ավտոբուսների արանքում մնացած վարորդի վիրահատության առաջին փուլը բարեհաջող ավարտվել է. Ասատրյան

Օգոստոսի 11-ին երկու «Ժոնգթոնգ» ավտոբուսների արանքում մնացած թիվ 7 երթուղին սպասարկող վարորդի վիրահատության առաջին փուլը քիչ առաջ բարեհաջող ավարտվել է։ Այս մասին հայտնել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ–ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։

Կարդալ ավելին »

Կանաչուտի բնակչի բակում կանեփի 151 թուփ է հայտնաբերվել. Արտաշատի ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Կանաչուտ գյուղի բնակիչ 69-ամյա տղամարդը բակում կանեփ է աճեցնում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 151 թուփ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են:

Կարդալ ավելին »

500-ից ավելի ուսուցիչ նոր կարգով տարակարգ է ստացել. Սվաջյան

Տարակարգ ստանալու համար մեծ թվով դիմումներ ենք ստանում, և ուզում եմ ուրախությամբ ընդգծել, որ ունենք 500-ից ավելի ուսուցիչներ, որոնք նոր կարգով տարակարգ են ստացել: Այս  մասին այսօր՝ օգոստոսի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավելի շատ դիմում են 3-րդ և 4-րդ տարակարգերի համար, թեև այստեղ ավելի բարդ է ստանալ տարակարգը, քան ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 240-ի

Հյուսիսային Հնդկաստանի Հիմաչալ Պրադեշ նահանգում երկու ամսվա ընթացքում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է առնվազն 240 մարդ։ Այս մասին հայտնել է նահանգի աղետների կառավարման վարչությունը։ Մուսսոնների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 240-ի, այդ թվում՝ 125 զոհ՝ կապված այլ աղետների հետ, ինչպիսիք են սողանքները, հանկարծակի ջրհեղեղները և հորդառատ անձրևները և 115 զոհ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով»,- նշել են վարչությունից։ Երկու ազգային ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Տավուշի ազատազրկման վայրեր

Մարդու իրավունքների պաշտպանը որպես կանխարգելման ազգային մեխանիզմ խիստ կարևորում է ազատությունից զրկման վայրերում գտնվող անձանց իրավունքների պատշաճ երաշխավորումը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։ Պաշտպանի որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Տավուշի մարզի ազատությունից զրկման վայրեր։ Նպատակն էր ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների իրացման հնարավորությունները։ Մշտադիտարկման այցերի արդյունքները ՄԻՊ աշխատակազմում կամփոփվեն, ...

Կարդալ ավելին »

Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

Օգոստոսի 13-ին, ժամը 10։30-ին  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կողբ գյուղի «Զիկատար» կոչվող տարածքում քաղաքացին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները «Զիկատար» պետական արգելավայրի տարածքից քաղաքացուն պատգարակով իջեցրել և ...

Կարդալ ավելին »
ajax-loader