ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Օմանի կառավարությունը, բարձր գնահատելով ՀՀ կառավարության՝ Օմանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից միակողմանիորեն ազատելու որոշումը, որոշում է կայացրել օգոստոսի 11-ից փոխադարձաբար ազատել ՀՀ քաղաքացիներին Օմանի մուտքի արտոնագրի պահանջից, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիներն այսուհետ կկարողանան կարճաժամկետ այցերով ուղևորվել Օման՝ խթանելով երկու երկրների զբոսաշրջային կապերն ու միջմարդկային շփումները: Գերատեսչությունը տեղեկացնում է, որ այս մասին որոշումը հայտարարվել ...
Կարդալ ավելին »Լուրեր
Թմրшմիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդիկ կալանավորվել են
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օգոստոսի 6-ին իրացրել են ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած հերթական օպերատիվ տեղեկությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։ Մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում իրավապահները ձերբակալել են Երևանի բնակիչ 39-ամյա և Աշտարակի բնակիչ 41-ամյա երկու տղամարդու և վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքեայով հանդերձ տեղափոխել Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին: Աշտարակցու խուզարկությամբ հայտնաբերվել է ընդանուր մոտ 11 ...
Կարդալ ավելին »Կիբեռմիջադեպերի բացահայտման նպատակով կստեղծվի Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին
«Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների, ինչպես նաև հարակից օրենքների նախագծերի փաթեթը պատրաստ է ԱԺ ուղարկելու: Այս մասին կառավարության այսօրվա՝ օգոստոսի 14-ի նիստում հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ «Կիբեռանվտանգության մասին» օրենքով մենք սահմանում ենք կենսական նշանակություն ունեցող ոլորտները և կրիտիկական ենթակառուցվածքները թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում: Սահմանվում են չափանիշներ՝ ռիսկերի և ազդեցության գնահատմամբ, սահմանվում են ...
Կարդալ ավելին »Կառավարությունը 40 մլն դրամ կտա ԱԳՆ–ին արարողակարգային միջոցառումների համար
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 14-ի որոշմամբ 40 մլն դրամ կհատկացնի Արտաքին գործերի նախարարությանը՝ արարողակարգային միջոցառումների և Պետական արարողակարգի ծառայությանը վերապահված այլ գործառույթների համապարփակ իրականացման համար։ Գումարը նախարարությանը կտրամադրվի 2025 թ. 2–րդ կիսամյակի համար։
Կարդալ ավելին »Երեք ֆուտբոլիստ ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 14-ի նիստում որոշեց պարտադիր զինծառայությունից ազատել ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի անդամ հանդիսացող՝ Ալբերտ Գագիկի Խաչումյանին, Կարեն Արթուրի Մելքոնյանին և Արսեն Միքայելի Սադոյանին։ Ալբերտ Գագիկի Խաչումյանին նախորդ տարկետումը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության մինչև 26 տարին լրանալը՝ 23.06.2025 թ։ Կարեն Արթուրի Մելքոնյանին նախորդ տարկետումը տրամադրվել է մինչև 26 տարին լրանալը՝ 25.03.2025 թ.։ Արսեն Միքայելի նախորդ տարկետումը տրամադրվել ...
Կարդալ ավելին »Խաղային գործունեության կարգավորման օպերատորը կընտրվի մրցույթով՝ 15 տարով
Հայաստանի Հանրապետությունում խաղային գործունեության կարգավորման օպերատորը կընտրվի մրցույթով`15 տարի ժամկետով, որից հետո ներդրված ենթակառուցվածքը պետք է փոխանցվի պետությանը։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց օգոստոսի 14-ի՝ կառավարության նիստի ընթացքում։ Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման ընթացակարգը, օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը, օպերատորի հետ պայմանագրի կնքման կարգը և մրցույթը չկայացած համարվելու հիմքերը սահմանելու մասին որոշման նախագծի հիմնական զեկուցող, Պետական եկամուտների ...
Կարդալ ավելին »ՀՀ պետական պարտքը 13․9 մլրդ դոլար է (+1,694․9 մլն դոլար)
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի հունիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5,323,653.3 մլն դրամ: 2024թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 604,714․4 մլն դրամով կամ 12․8%-ով։ Մասնավորապես, արտաքին պարտքը աճել է 244,061․6 մլն դրամով կամ 10․1%-ով և կազմել 2,668,447.3 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,472,946.8 մլն դրամ է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 195,500.6 մլն դրամ: Ինչ վերաբերում է ներքին ...
Կարդալ ավելին »Գյումրու օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա
Գյումրու «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա։ Այդ մասին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողներին տեղեկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ «Մենք արդեն մի ավիաընկերության հետ պայմանավորվածություն ունենք, և պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում առաջիկայում, հավանաբար, նոր ուղղությամբ՝ դեպի Եվրոպա, կմեկնարկեն չվերթներ, որոնք քաղաքի և մարզի համար լրացուցիչ հոսք ու տնտեսական շարժ կապահովեն»,-նշել է ՏԿԵ նախարարը։
Կարդալ ավելին »Գրանցվել է 2048 անհատ ձեռնարկատեր
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2025թ.-ի հունիսին իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական միասնական գրանցամատյանում գրանցվել են. Անհատ ձեռնարկատեր (Ա/Ձ)՝ 2,048, Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)՝ 747, Հասարակական կազմակերպություն (ՀԿ)՝ 40, ՀԻՄՆԱԴՐԱՄ (ՀՄԴ)՝ 11, Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ) ՝ 10, Համատիրություն (ՀՄՏ)՝ 3, Պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ)՝ 2, Համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ)՝ 1, Առանձնացված ստորաբաժանում (Առևտրային) (ԱՍ)՝ 1, Օտարերկրյա իրավաբանական անձի ...
Կարդալ ավելին »OPEC+ երկրներն օրական 50 հազար բարելով պակաս նավթ են արդյունահանել
Հուլիսին ՕՊԵԿ+ երկրների նավթի արդյունահանումը, համեմատած հունիսի, ավելացել է օրական 330 հազար բարելով և կազմել օրական 36.48 մլն բարել, սակայն մնացել է պլանից ցածր, որը սահմանված էր քվոտաներով և նախկինում չկրճատված արդյունահանման փոխհատուցումներով: Իրաքը, որը նախկինում զգալիորեն գերազանցել էր քվոտան, հուլիսին արդյունահանել է պլանից 85 հազար բարելով պակաս՝ նվազեցնելով արտադրությունը հունիսի համեմատ 50 հազար բարելով՝ մինչև օրական 3.9 մլն բարել։ ...
Կարդալ ավելին »