Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Աշոցք բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Կարդալ ավելին »Լուրեր
Bitcoin-ի փոխարժեքն այսօր. 15/08/25
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները օգոստոսի 15-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 0.20%-ով և կազմել 45,746,778.31 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 0.14%-ով և կազմել 119,191.21 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 7.74%-ով և կազմել 4,634.16 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.038893022 (+7.61%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 1.76%-ով և կազմել 602.92 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.005060123 ...
Կարդալ ավելին »Դրամի փոխարժեք. 15/08/25
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները օգոստոսի 15-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 382.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 385.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 444.00 դրամ (+2.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 450.00 դրամ (+2.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.77 դրամ (-0.01 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.88 դրամ (+0.00 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 382.00 դրամ (+0.00 ...
Կարդալ ավելին »Իրանի նախագահի այցի շրջանակներում Երևանում կանցկացվի գործարար համաժողով
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան այցի շրջանակներում Երևանում օգոստոսի 19-ին կանցկացվի գործարար համաժողով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Իրանական կողմից գործարար համաժողովին մասնակցության ցանկություն են հայտնել՝ արդյունաբերական, ճանապարհաշինության, գյուղատնտեսական, մատակարարման, դեղագործական, ինժեներական ծառայությունների, թեթև արդյունաբերության ոլորտների ներկայացուցիչներ։ Օգոստոսի 19-ին Երևանում կանցկացվի գործարար համաժողով՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի` օգոստոսի 18-21-ը Հայաստան նախատեսված այցի շրջանակներում։ Միջոցառմանը մասնակցել ...
Կարդալ ավելին »Իսրայելում ռեկորդային շոգ է գրանցվել
Իսրայելի որոշ շրջաններում օրվա ընթացքում օդի ջերմաստիճանի ռեկորդային բարձր ցուցանիշներ են գրանցվել, արդեն մի քանի օր է՝ երկրի ողջ տարածքը ուժեղ շոգի ազդեցության է ենթարկվում։ Որոշ վայրերում ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել այս օրվա համար, հայտնել է Իսրայելի օդերևութաբանական ծառայությունը։ Ըստ տվյալների՝ երկրի հյուսիսում գտնվող Սաֆեդ քաղաքում օրվա ընթացքում ջերմաչափը բարձրացել է մինչև 41.3 աստիճան Ցելսիուս, ինչը ռեկորդային ցուցանիշ է դարձել ...
Կարդալ ավելին »Սիրիական զորքերը Դեյր էզ Զորում բախվել են քրդերի հետ․ Syria TV
Սիրիայի անցումային կառավարության զորքերը մարտական բախումների մեջ են մտել քուրդ աշխարհազորայինների հետ երկրի արևելքում՝ Դեյր-էզ-Զոր նահանգում։ Ինչպես հաղորդում է Syria TV հեռուստաալիքը, կատաղի փոխհրաձգություն է տեղի ունենում Եփրատ գետի արևելյան և արևմտյան ափերին, կողմերը կիրառում են գնդացիրներ և նռնականետեր։ Կորուստների մասին տվյալներ չեն ներկայացվում։ Չորեքշաբթի օրը սիրիական հրամանատարությունը Ատրայա-Ռասաֆա մայրուղու երկայնքով զգալի ուժեր է տեղափոխել Ռաքքա քաղաքից հարավ-արևելք գտնվող շփման ...
Կարդալ ավելին »Ընկերությունն աղտոտել է պետական սեփականություն հանդիսացող հողերը. պատճառված 11 մլն դրամ վնասը վերականգնվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ամբողջությամբ վերականգնվել է ընկերության կողմից հողը փչացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով գումարը: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ընկերությունում իրականացված ստուգմամբ պարզվել է, որ ընկերության կողմից տեղադրված ապարազանգվածները ջրահոսքի հետ միախառնված տեղափոխվել և դրա հետևանքով աղտոտվել են ...
Կարդալ ավելին »Մինչև 2030 թվականը ամբողջությամբ կթարմացվի օդի որակի մոնիթորինգի համակարգը
Օգոստոսի 14-ի նիստում գործադիրը հավանության արժանացրեց Շրջակա միջավայրի նախարարության մշակած նախագիծը, որով մինչև 2030 թվականը ամբողջությամբ կթարմացվի օդի որակի մոնիթորինգի համակարգը։ Այս մասին հայտնում Են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից։ «Նոր կարգավորումները նախատեսում են՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենախիստ չափանիշներին համապատասխան օդի որակի նոր նորմեր, 14 անշարժ և 2 շարժական դիտակայան Հայաստանի տարբեր բնակավայրերում, Քիմիական և ռեֆերենս լաբորատորիաների արդիականացում, Օդի աղտոտվածության մոդելավորման ...
Կարդալ ավելին »Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքների և գերիների հարցերը կլուծվեն․ նախարար
Մենք վստահ ենք, որ այս հարցերը լիովին կլուծվեն սահմանազատման գործընթացի արդյունքում։ Այս մասին օգոստոսի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով Ադրբեջանից Հայաստանի բռնագրավված տարածքների վերադարձի վերաբերյալ հարցին։ Նրա խոսքով՝ Կիրանցում արդեն իսկ իրականացված սահմանազատման գործընթացը և սահմանազատման տրամաբանությունը, ինչպես նաև նախկինում իրականացված սահմանազատման գործընթացը, վստահություն են ներշնչում, որ այս գործընթացը կշարունակվի, որի ...
Կարդալ ավելին »Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում 2 հողամաս ամրացվեց Շրջակա միջավայրի նախարարությանը՝ անտառ հիմնելու նպատակով
Կառավարության այսօրվա նիստում ներառված նախագծերից մեկի ընդունման արդյունքում, Երևան քաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 645 միլիոն 950 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 1,687 հա մակերեսով հողամասը և նույն տարածքում գտնվող՝ 658 միլիոն 586 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով՝ 1,72 հա մակերեսով հողամասն ամրացվեցին Շրջակա միջավայրի նախարարությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ Երևանի հեռուստաաշտարակին հարող ...
Կարդալ ավելին »