Ասիական ֆոնդային բորսաների օգոստոսի 18-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 1.45%-ով և կազմել 42649.26 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 1.10%-ով և կազմել 3057.95 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.46%-ով և կազմել 3666.44 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.37%-ով և կազմել 25519.32 կետ:
Կարդալ ավելին »Լուրեր
ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 18/08/25
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ օգոստոսի 18-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 383.5 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.91 դրամով և կազմել 448.43 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0071 դրամով և կազմել 4.8052 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.38 դրամով և կազմել 520.72 դրամ: Ինչ վերաբերում է ...
Կարդալ ավելին »McLaren-ը աճուրդի է հանում 2026-27 թվականների մեքենաները
Տարիների ընթացքում Ֆորմուլա 1-ի մեքենաները աճուրդի են հանվել՝ հարուստ երկրպագուներին մոտոսպորտի պատմության մի կտոր տալու համար: Սակայն մինչև վերջերս ոչ ոք հնարավորություն չէր առաջարկել ներդրում կատարել մոտոսպորտի ապագայի մեջ: McLaren-ը պատրաստվում է փոխել դա, գրում է Jalopnik-ը: Monterey Car Week-ի ընթացքում McLaren Racing-ի գործադիր տնօրեն Զաք Բրաունը հայտարարել է, որ դեկտեմբերին՝ Աբու Դաբիի Գրան պրիի ուիքենդի ժամանակ, ընկերությունը աճուրդի կհանի ...
Կարդալ ավելին »Brent-ի մեկ բարելը վաճառվում է 65,89 դոլարով
Երկուշաբթի նավթի գները կայուն են, ներդրողները սպասում են ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հանդիպմանը։ «Brent» տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,04 դոլարով (0,06%)՝ մեկ բարելի համար հասնելով 65,89 դոլարի։ Ուրբաթ օրը «Brent»-ը մեկ բարելի դիմաց էժանացել է 0,99 դոլարով (1,5%)՝ մեկ բարելի համար հասնելով 65,85 դոլարի։ Այս պահին WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային ...
Կարդալ ավելին »Գերմանական ավիաընկերության ինքնաթիռը բռնկվել է թռիչքից անմիջապես հետո
Գերմանական Condor ավիաընկերության ինքնաթիռը, որը Հունաստանի Կերկիրա կղզուց ուղևորվել է Դյուսելդորֆ, թռիչքից անմիջապես հետո բռնկվել է։ Այդ մասին հայտնում է RTL հեռուստաալիքը։ Boeing 757-300 մոդելի ինքնաթիռի օդանավում եղել է 263 ուղևոր և անձնակազմի ութ անդամ։ Օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո ինքնաթիռի շարժիչներից մեկը բռնկվել է։ Օդաչուները որոշել են արտակարգ վայրէջք կատարել իտալական Բրինդիզի քաղաքում։ Ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել Իտալիայում։ Ավիաընկերության ...
Կարդալ ավելին »Oգոստոսի 25-ից կգործարկվի վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակել է հայտարարություն՝ վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ: Oգոստոսի 25-ից Արդարադատության նախարարության կողմից կգործարկվի վարչական դատավարության նոր էլեկտրոնային համակարգը, որը քաղաքացիներին, փաստաբաններին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու վարչական գործերով ամբողջությամբ թվային եղանակով ներկայացնել հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, ինչպես նաև կատարել բոլոր դատավարական գործողությունները՝ արագ և առանց ձգձգումների: Օգոստոսի 25-ից համակարգի օգտագործումը պարտադիր ...
Կարդալ ավելին »Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 320 մլն դրամը
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել է տնտեսական ապրանքների վաճառքով զբաղվող ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու հանգամանքը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: «Երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ ...
Կարդալ ավելին »ՀՀ-ից Վրաստան է փոխանցվել 1,3 միլիոն ԱՄՆ դոլար
2025 թվականի հուլիսին Վրաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը կազմել է գրեթե 337 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 13%-ով ավելի է, քան 2024 թվականի հուլիսին, հաղորդում է Վրաստանի Ազգային բանկը։ Новости-Грузия-ի տվյալներով՝ ամենամեծ ծավալը ստացվել է ԵՄ երկրներից՝ 149,4 միլիոն դոլար (+16.4%)։ Ռուսաստանից փոխանցումները շարունակում են նվազել. հուլիսին ստացվել է 45,2 միլիոն դոլար (-0.5%)։ Անկում է նկատվում նաև Ղազախստանից (8,7 միլիոն, -17.7%), ...
Կարդալ ավելին »Հայաստանը ՌԴ-ից ներմուծել է 165 միլիոն դոլարի գյուղարտադրանք
2015 թվականին ԵԱՏՄ-ին Երկրի անդամակցությունը խթան ծառայեց Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրի զարգացման համար, գրում է «Агроэкспорт»-ը։ Փորձագետների գնահատականներով՝ 2024 թվականին Ռուսաստանը Հայաստան է արտահանել մոտ 480 հազար տոննա գյուղատնտեսական արտադրանք՝ գրեթե 400 միլիոն դոլարի արժողությամբ։ 2024 թվականին Հայաստան արտահանման համար արժեքային առումով ռուսական գյուղատնտեսական արտադրանքի 5 հիմնական տեսակներն էին՝ Շոկոլադե հրուշակեղեն Թռչնամիս Ալրային հրուշակեղեն Ցորեն Արևածաղկի ձեթ։ Ռուսաստանը մեծացնում է ...
Կարդալ ավելին »Robotaxi՝ 25.25 դոլար ժամավճարով․ Tesla-ն վարորդներ է հավաքագրում
Tesla-ն Flushing շրջանում հրապարակել է «Vehicle Operator, Autopilot» թափուր տեղ` առաջարկելով ամբողջական զբաղվածություն, սոցիալական փաթեթ և ժամավճար՝ 25.25-30.60 դոլար՝ կախված պաշտոնի մակարդակից։ Աշխատանքային հերթափոխերը կարող են լինել ցերեկային, երեկոյան կամ գիշերային։ Օպերատորները Robotaxi-ի ղեկին կանցկացնեն օրական 5-8 ժամ։ Նրանք կվարեն մեքենաները «Ավտոպիլոտի» աշխատանքի խափանման դեպքում, ինչպես նաև կուղարկեն տեսախցիկներից ու միկրոֆոններից ստացված տվյալները համակարգերի ուսուցման և թեստավորման համար։ Նրանց պարտականությունների ...
Կարդալ ավելին »