Լուրեր

Սպառողական գների ինդեքսն աճել է 3․2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-հուլիս ամիսներին՝ 2024թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․2%-ով, իսկ 2024թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 0․6%։ Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024թ.-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 5.1%-ով։ Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2024թ․-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 5․3%-ով։ Հագուստի և կոշիկի գները 2024թ.-ի հունվար-հուլիսի համեմատ նվազել են 2.3%-ով։ Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի ...

Կարդալ ավելին »

Փորձել են ներկրել «բուպրենորֆին», «կոկաին», «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ. ՊԵԿ

Հայաստանի Հանրապետության ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման դեմ: Օրերս Ազգային անվտանգության ծառայություն տվյալներ են ստացվել, որ քաղաքացին պատրաստվում է մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն ներմուծել թմրամիջոցներ։ Նշված տեղեկությունները փոխանցվել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։ ԱԱԾ և ՊԵԿ  աշխատակիցները համատեղ ձեռնարկել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել է, որ ...

Կարդալ ավելին »

Փաուերբանկեր` նոութբուքերի լիցքավորման համար

Փաուերբանկը կարող է զգալիորեն մեծացնել նոութբուքի ինքնավար աշխատանքի ժամանակը, սակայն հարմար մոդել ընտրելը հեշտ չէ: Ոչ բոլոր արտաքին մարտկոցները, որոնք նախատեսված են սմարթֆոնների համար, կարող են հաշվի առնել նոութբուքի լիցքավորումը: Պատմում ենք, թե ինչին պետք է ուշադրություն դարձնել նոութբուքի համար Փաուերբանկ ընտրելիս: Ինչպե՞սընտրելփաուերբանկնոութբուքիհամար Նոութբուքերի լիցքավորման համար անհրաժեշտ են հատուկ բնութագրերով փաուերբանկեր: Ահա հիմնական պարամետրերը, որոնք պետք է հաշվի առնել: Հզորություն. ...

Կարդալ ավելին »

Նավթի գներ. 20/08/25

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.13%-ով և կազմել 63.06 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.61%-ով և կազմել 66.25 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 20/08/25

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.02%-ով և կազմել 3380.90 դոլար, արծաթի գինը նվազել է 0.21%-ով և կազմել 37.94 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.58%-ով և կազմել 1337.40 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ. 20/08/25

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.08%-ով և կազմել 44911.82 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.01%-ով և կազմել 6449.15 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 21629.77 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 20/08/25

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.18%-ով և կազմել 24314.77 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.50%-ով և կազմել 7884.05 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.21%-ով և կազմել 9157.74 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 2.51%-ով և կազմել 1155.99 կետ:

Կարդալ ավելին »

Ընդերքօգտագործման ոլորտն ինտեգրելու նպատակով ստեղծվել է «ԻՍԷԱ» ընդերքի անկախ փորձագետների ասոցիացիա

Հանքային ռեսուրսների օգտագործման բնագավառում գործող համաշխարհային ընդգրկմամբ կանոնակարգող, նորմատիվ փաստաթղթեր սահմանած միջազգային կազմակերպությունների համակարգում Հայաստանի ընդերքօգտագործման ոլորտը ինտեգրելու նպատակով ստեղծվել է «ԻՍԷԱ ընդերքի անկախ փորձագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ԻՍԷԱ)։ ԻՍԷԱ-ին անդամակցում են միջազգային CRIRSCO կոմիտեի տարբեր կառույցների հավաստագրված անդամներ։ ԻՍԷԱ-ն CRIRSCO կոմիտեի ղեկավարության հետ մի քանի հանդիպումների շրջանակներում քննարկել էր Հայաստանում RPO (հավաստագրված մասնագիտական կազմակերպություն) ունենալու հարցը, որը իր դրական ...

Կարդալ ավելին »

Անշարժ գույքերի ապօրինի օտարման հետևանքով շուրջ 19 մլն դրամի վնաս է պատճառվել Անի համայնքին. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2004-2022 թվականների ընթացքում ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս ծառայողական շահերի օգտագործելով, 14,5 մլն և 5 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքներով համայնքապատկան շենք-շինությունները, առանց դրանց շուկայական արժեքների գնահատում իրականացնելու, կադաստրային և շուկայական  արժեքներից անհամեմատ ցածր գներով ...

Կարդալ ավելին »
ajax-loader