Լուրեր

ACT Քոլեջը պաշտոնապես բաց է. կրթություն՝ արվեստի և տեխնոլոգիաների խաչմերուկում

Օգոստոսի 20-ին՝ հանդիսավոր մթնոլորտում և մշակութային ծրագրի ուղեկցությամբ, կայացավ Հայկական Ստեղծարար Տեխնոլոգիաների Քոլեջի (ACT College) պաշտոնական բացման արարողությունը։ Նորաստեղծ կրթական հաստատությունը գործում է միավորելով արվեստն ու տեխնոլոգիան մեկ հարթակում։ ACT Քոլեջի առաքելությունն է ձևավորել նոր սերունդ՝ պատրաստ ապագայի պահանջներին ու մարտահրավերներին՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակում։ Ուսանողները ստանում են գործնական գիտելիքներ և կիրառական փորձ՝ կառուցելով իրենց մասնագիտական ուղին ինովացիայի և ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում հայտնաբերվել է 7 հետախուզվող. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 20-21-ը: Բացահայտվել է 176 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 66 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 21 դեպք՝ զինվորական ծառայությունից խուսափելու, 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու ...

Կարդալ ավելին »

Նոր գործակցության մեկնարկ․ «Հայասա մետալ-Կանադայի» տնօրենը՝ ՀՀՄԱ-ում

Հայաստանում է միջազգային հայտնի երկրաբան, երկրաբանության միջազգային փորձագետ Դենիս Մուրը։ Վերջինս Հայաստանում խոշոր ներդրումային ընկերության՝ «Հայասա մետալ-Կանադա» կանադական ընկերության (նախկինում՝ «Ֆրեմոնտ Գոլդ ԷլԹիԴի») հիմնադիր տնօրենն է։ Աշխատանքային համագործակցության շրջանակներում ընկերության պատվիրակությունը՝ ի դեմս Դենիս Մուրի, հանդիպեց «Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի» փոխնախագահ, Կառավարության և հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Սուսաննա Մարտիրոսյանի հետ։ Տիկին Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց այցի և գործակցության պատրաստակամության ...

Կարդալ ավելին »

Մասկին հրահանգել են դատարանի առաջ կանգնել նախընտրական «վիճակախաղի» գործով

Տեխասի Օստին քաղաքի շրջանային դատավոր Ռոբերտ Փիթմանը որոշում է կայացրել, որ Իլոն Մասկը պետք է դատարանի առաջ կանգնի 2024 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ «տատանվող» նահանգներում 1 միլիոն դոլարի խաղարկության հետ կապված գործով։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։ Մասկը, իր քաղաքական կոմիտեի՝ America PAC-ի միջոցով, այդ ժամանակ տատանվող նահանգներում ամեն օր 1 միլիոն դոլար է բաժանել։ Գումարը շահելու հնարավորություն ունենալու ...

Կարդալ ավելին »

Պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ձյան փաթիլներ» արտադրական կոոպերատիվին պատկանող պաղպաղակի արտադրամասում (Կոտայքի մարզ, գ․Առինջ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։ Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Nostalgia», «Ձյունիկ»», «Մանկական» (արտ․՝ 09․06․2025թ.) արտադրատեսակների նմուշները «Կաթնայուղի զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել մաքսային կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ ...

Կարդալ ավելին »

Փաշինյան. Հայաստանի ու Ադրբեջանի միջև անկլավ-էքսկլավների խնդիրը պետք է լուծվի իրավական-քաղաքական հենքի վրա

Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավ-էքսկլավների հետ կապված հարցերը պետք է լուծվեն իրավական-քաղաքական հենքի վրա։  Lրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ եթե անկլավ-էքսկլավների վերաբերյալ ի հայտ գան Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման պահին գոյություն ունեցած իրավական հիմքեր, ապա  դրանց հետ պետք է առերեսվել։ «Ես ադրբեջանցիներին ասել եմ, որ անկլավների վերաբերյալ իրավական հիմքեր չկան, նրանք ասել են՝ ունենք ...

Կարդալ ավելին »

Արսեն Թորոսյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Արեն Մկրտչյանը՝ Լոռու մարզպետ

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, որն օգոստոսի 20-ին պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, կնշանակվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։  Lրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Այո, Արսեն Թորոսյանը նշանակվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Ասեմ ավելին՝ Արեն Մկրտչյանն էլ նշանակվելու է Լոռու մարզպետ»,- ...

Կարդալ ավելին »

Եղեգնաձորում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի  Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Անահիտ Հակոբյանին պատկանող (Վայոց ձոր, ք․ Եղեգնաձոր) կաթնամթերքի արտադրամասում, որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից։ Մասնավորապես՝ արտադրամասի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, արտադրական շինությունների դռները հարթ չեն եղել և պատված ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կարելի է ավարտված համարել․ Ալիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, կարելի է ասել, որ ավարտված է և ստորագրված փաստաթղթերը լիովին ապահովում են մեր շահերը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է APA-ն։ «Մենք հասանք մեր ուզածին, ատելի Մինսկի խումբն արդեն ապրում է իր վերջին օրերը։ Փաստացիորեն այն անգործունակ էր և չէր կարող գործել։ Սակայն իրավաբանորեն այն գոյություն ուներ և հիմա մոտենում է ...

Կարդալ ավելին »

Պարագվայում ՀՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանը (նստավայրը՝ Մոնտեվիդեո) Ասունսիոնում՝ Պալասիո դե Լոպես նախագահական նստավայրում, իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի Հանրապետության նախագահ Սանտիագո Պենյա Պալասիոսին: Այս մասին հայտնում են Պարագվայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ դեսպանը կարճատև առանձնազրույց է ունեցել Պարագվայի նախագահի հետ, որին ներկա է գտնվել նաև Արտաքին հարաբերությունների նախարար Ռուբեն Ռամիրես Լեսկանոն: Զրույցի ընթացքում ...

Կարդալ ավելին »
ajax-loader