Լուրեր

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 120 դեպք. գրանցվել է 16 ավտովթար, վիրավորվել է 29 մարդ

Բացահայտվել է 120 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 19 դեպք՝ տրանսպորտային միջոցվարելու իրավունքից զրկվածկամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ մարմնական վնասվածքպատճառելու, 10 դեպք՝ հոգեկան ներգործության, 8 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խուլիգանության, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության, 5 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 3-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների ...

Կարդալ ավելին »

ՌԴ-ն Հայաստանի հետ նավիգացիոն կնիքների կիրառման փորձ կանցկացնի

Մինչև հոկտեմբերի 31-ը որոշվել է փորձարարական նախագիծ իրականացնել՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքների (բացառությամբ որոշ տեսակների) նկատմամբ նավիգացիոն կնիքների կիրառմամբ։ Դա վերաբերում է Հայաստանի տարածքից Ռուսաստանի Դաշնություն ավտոմոբիլային տրանսպորտով և հակառակ ուղղությամբ փոխադրումներին, որոնք անցնում են Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքով։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունից։ Այս որոշումը չի տարածվում ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրանքի, հագուստի, կոշկեղենի, էլեկտրոնիկայի և մորթուց ...

Կարդալ ավելին »

Ջերմուկի Գնդևազ բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդևազ բնակավայրում օգոստոսի 27-ին ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ բնակիչներին հորդորելով  չանհանգստանալ։   

Կարդալ ավելին »

Արտահոսած զեկույց. 44-օրյա պատերազմում Ադրբեջանը բելառուսական զենքով հայկական 11 ԱԹՍ է խոցել. «Հետք»

Ադրբեջանին զենքի վաճառքը սրել է Հայաստանի ու Բելառուսի հարաբերությունները, որոնք ՀԱՊԿ-ի շրջանակներում համարվում են գործընկերներ: Այս մասին գրում է «Հետք»-ը: Տարիներ շարունակ ՀՀ պաշտոնյաները հրապարակային վրդովմունք են արտահայտել այն փաստի վերաբերյալ, որ Բելառուսը զենք-զինամթերք է վաճառում Ադրբեջանին, որի հետ երկարատեւ ռազմական հակամարտության մեջ է Լեռնային Ղարաբաղի շուրջ: Բելառուսից արտահոսած ներքին շրջանառության փաստաթղթերը ցույց են տալիս, որ բելառուսական որոշ զինատեսակներ 2020 թ. ...

Կարդալ ավելին »

Երևանում մինչև տարեվերջ նախատեսվում է կատարել մոտ 280000 քմ ասֆալտբետոնե ծածկույթի փոխարինում

Երևանում շարունակվում են միջին նորոգման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մինչև տարեվերջ նախատեսվում է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալտբետոնե ծածկույթի փոխարինում:

Կարդալ ավելին »

Կարեն Խաչանովն առաջին հաղթանակն է տոնել ԱՄՆ բաց առաջնությունում

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց ՄԱՆ բաց առաջնությունում: Նյու Յորքում ընթացող ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղի մեկնարկում Խաչանովի մրցակիցն աշխարհի 104-րդ ռակետ, ԱՄՆ ներկայացուցիչ Նիշեշ Բասավարեդին էր: Ավելի քան 3 ժամ տևած մրցախաղում Խաչանովը հաղթեց 4 սեթերից հետո` 6:7 (5:7), 6:3, 7:5, 6:2 հաշվով:  Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից: Մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը ...

Կարդալ ավելին »

Գյումրու «Շիրակ» օդանավակայանից չվերթեր կիրականացվեն դեպի Կիպրոս

«Wizz Air» ավիաընկերությունը հայտարարում է նոր ուղղությամբ չվերթերի մեկնարկի մասին՝ Գյումրի-Լառնակա։   Ինչպես հայտնել են ավիաընկերությունից, սեպտեմբերի 30-ից սկսած չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին մինչև հոկտեմբերի 25-ը, իսկ հոկտեմբերի 30-ից սկսած՝ հինգշաբթի և կիրակի օրերին։ Տոմսերն արդեն հասանելի են wizzair.com կայքում և WIZZ բջջային հավելվածում, արժեքը՝ սկսած €14.99-ից։  Նոր ուղղությունը կգործարկվի «Շիրակ» օդանավակայանից՝ Հայաստանի երկրորդ ամենամեծ ...

Կարդալ ավելին »

«Զվարթնոց»–ում հայտնաբերվել է Տաջիկստանի իրավապահների կողմից հետախուզվող 35–ամյա տղամարդը

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 23-ին օդանավակայանում ձերբակալել են օտարերկրացի 35-ամյա տղամարդու։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նա 2024 թվականի մայիսի 1-ից Տաջիկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ կամ ժամկետանց դեղերի անօրինական ներմուծման մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։

Կարդալ ավելին »

Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Վաչե Շարաֆյանի և Վասգեն Բրուտյանի «Է» միստերիա-օրատորիայի ներկայացմանը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կասկադ համալիրում տեղի է ունեցել «Է» խորագիրը կրող միստերիա-օրատորիայի երրորդ ներկայացումը:   մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։  Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:  Ստեղծագործությունը հեղինակել են կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը և Վասգեն Բրուտյանը։ Օրատորիա-միստերիան ներկայացվում է Հայաստանի տարբեր տեսարժան վայրերում՝ ...

Կարդալ ավելին »

Բացահայտվել են ՆԳՆ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքեր․ Հակակոռուպցիոն կոմիտե

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ներքին գործերի նախարարության տնտեսական վարչության երկու աշխատակիցներ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, առևտրային կազմակերպության տնօրենի օգտին հովանավորչության և ապօրինի գործողության համար ստացել են կաշառք։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։  Մասնավորապես․ նախաքննությամբ պարզվել է, որ ...

Կարդալ ավելին »
ajax-loader