Լուրեր

Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հարցերով միջազգային կենտրոն կստեղծվի. ՀՀ-ն միացել է համաձայնագրին

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում հավանություն տվեց «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագրին, որը մշակվել է ԱՊՀ երկրների ֆինանսական հետախուզության մարմինների ղեկավարների խորհրդի կողմից: Համաձայնագիրը նախատեսում է Հանցավոր եղանակով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոնի  ստեղծում: Համաձայնագրի շրջանակում ստացված տեղեկությունների վրա տարածվում են գաղտնիության ...

Կարդալ ավելին »

56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լի արկղը․ ոստիկանները հետապնդել և բռնել են

Ապրիլի 28-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 23։00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները գտնվել են Սայաթ Նովա և Մաշտոցի պողոտաների խաչմերուկում, որտեղ նկատել են, որ մի քաղաքացի գողանում է նշված վայրում նվագելու միջոցով գումար վաստակող քաղաքացու դիմաց դրված մետաղադրամներով լցված արկղը և դիմում փախուստի, հաղորդում է Shamshyan.com-ը: Ոստիկաններն անմիջապես հետապնդել են վերջինիս, ով իր մոտ եղած արկղը ...

Կարդալ ավելին »

Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն

Պետական եկամուտների նախագահ Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն և Ընկերության հիմնադիր նախագահ Վարդգես Վարդանյանի հետ շրջայց կատարել «Դիջիթեյն»  մասնաշենքերում՝ ծանոթանալով բիզնես ուղղություններին, պրոդուկտներին, գրանցած հաջողություններին ու ապագա ծրագրերին։ Դիջիթեյնից հայտնում են, որ Վարդգես Վարդանյանը և Ռուստամ Բադասյանը քննարկել են հարկային օրենսդրական շրջանակը և գործարար միջավայրին առնչվող այլ հարցեր: ՊԵԿ նախագահն իր խոսքում նշել է, որ պետությունը միշտ պատրաստակամ է և ...

Կարդալ ավելին »

Գլխավոր դատախազության՝ պետությանը վերադարձված 1 հա կազմող երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին

Կառավարության նիստում հաստատվել է Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով երկու հողամասերը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու մասին որոշման նախագիծը: Այդ մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2024 թվականի փետրվարի 9-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է. Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով ...

Կարդալ ավելին »

Կառավարությունն ավելի քան 1 միլիարդ դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրերի համար

Կառավարությունը մարզպետարանների աշխատակազմին 1 միլիարդ 12 միլիոն դրամ կհատկացնի 16 համայնքներին 21 սուբվենցիոն ծրագրերը իրականացնելու համար։ Կառավարության՝ մայիսի 8-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։  Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արարատի մարզին 1 ծրագրի համար՝ 55,7 միլիոն դրամ, Արմավիրի մարզին 3 ծրագրի համար՝ 140 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին 5 ծրագրի համար՝ 206 միլիոն դրամ, Լոռու մարզին ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը կսահմանի բուժաշխատողների համար պարտադիր դասընթացների ցանկ

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման համատեքստում արդիական և կարևոր համարվող որոշ դասընթացների պարտադիր մասնակցելու պահանջի սահմանմամբ։ Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։ «Ներկայումս բուժաշխատողներն իրենք են ընտրում այն ՇՄԶ դասընթացները, որոնց ցանկանում են մասնակցել, իսկ ...

Կարդալ ավելին »

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Պայմանագրային զինծառայող Արտակ Ավալյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն: «2024թ․  մայիսի 7–ին ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի գետնատնակում հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին` կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային ...

Կարդալ ավելին »

Հայաստան է այցելել 163 հազար 970 զբոսաշրջիկ

Հայաստան ապրիլ ամսին այցելել է 163 հազար 970 զբոսաշրջիկ: Զբոսաշրջային կոմիտեն հրապարակել է ապրիլին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 2023թ ապրիլին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 179 հազար 639, 2022թ ապրիլին՝ 96 հազար 938։ 2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (14%) և Իրանից (8%):

Կարդալ ավելին »

Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածը կկառուցվի մինչև 2030-ը

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Այսպիսով, Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ ճանապարհահատվածը մասնատել ենք 3 հատվածների՝ hյուսիսային ենթահատված՝ 27,12 կմ, Բարգուշատի թունել՝ 8,65 կմ, hարավային ենթահատված 24,25 կմ։ Ընդհանուր առմամբ, այս նախագիծը առկա 118 ...

Կարդալ ավելին »

Շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը Դուբայի մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ են տոնել

Դուբայի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները: Masters մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ տոնեցին Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Միավորը կիսեցին Շանթ Սարգսյանը, Էրիկ Գասպարյանը, Հովիկ Հայրապետյանը: Այժմ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանն ունեն 3 միավոր, Սամվել Տեր-Սահակյանն ունի 2,5 միավոր: Dubai Police Global CHESS Challenge-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն մեկնարկել է մայիսի 3-ին և կեզրափակվի մայիսի 13-ին:

Կարդալ ավելին »
ajax-loader