Լուրեր

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ- 25-01-23

NYMEX բորսայի հունվարի 25-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները․ Ոսկու գինն աճել է 0.79%-ով և կազմել 1948.00 դոլար, արծաթի գինն աճել է 1.31%-ով և կազմել 23.98 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.71%-ով և կազմել 1044.60 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային ...

Կարդալ ավելին »

LME. Գունավոր մետաղների գներ- 25-01-23

Լոնդոնի մետաղների բորսայի հունվարի 25-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 0.30%-ով և կազմել 2658.50 դոլար, պղնձի գինը չի փոխվել և կրկին կազմել է 9314.50 դոլար, կապարի գինն աճել է 1.62%-ով և կազմել 2160.50 դոլար, նիկելի գինն աճել է 1.39%-ով և կազմել 29182.00 դոլար, անագի գինն աճել է 2.97%-ով ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ- 25-01-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների հունվարի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 33743.84 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.02%-ով և կազմել 4016.22 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.18%-ով և կազմել 11313.36 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսները նվազել են․ 25-01-23

Եվրոպական ֆոնդային բորսաների հունվարի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.08%-ով և կազմել 15081.64 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.09%-ով և կազմել 7043.88 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 7744.87 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.34%-ով և կազմել 987.02 կետ:

Կարդալ ավելին »

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջինն է ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում

«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ընկերությունը գլխավորում է Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների ցուցակը։ Այդ մասին տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն։ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների մուծած հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: Պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան Citadel-ը դարձել է պատմության մեջ ամենաշահութաբեր հեջ ֆոնդը

Անցած տարի Citadel հեջ ֆոնդն իր ներդրողների համար ապահովել է $16 միլիարդի շահույթ՝ գրանցելով տարեկան ռեկորդային ցուցանիշ ինչպես ամերիկացի ներդրող Քենեթ Գրիֆինի (Kenneth C. Griffin) ֆոնդի, այնպես էլ ողջ ոլորտի համար: Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով Forbes ամսագիրը, դա թույլ է տվել Citadel-ին պատմության մեջ ամենաշահութաբեր հեջ ֆոնդերի ցանկում առաջ անցնել Bridgewater-ից՝ LCH Investments-ի փորձագետների վարկածով։ Տարեկան շահույթի նախորդ ռեկորդը ...

Կարդալ ավելին »

Վարդան Ջհանյան. պարտատոմսերի թողարկման նոր ռեկորդ կարող ենք գրանցել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը Banks.am-ի հետ հարցազրույցում խոսել է պարտատոմսերի մարման գործարքի, դրանց բաշխվածության և ֆինանսավորում ներգրավելու տարբերակների մասին․ ԶՊՄԿ-ն հաջողությամբ ավարտել է Հայաստանի պատմության մեջ կորպորատիվ պարտատոմսերի ամենախոշոր գործարքը՝ ամբողջությամբ մարվել են ԶՊՄԿ-ի պարտատոմսերի անդրանիկ թողարկումները` 50 մլն դոլար և 2.5 մլրդ դրամ ծավալներով: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ։ Պարոն Ջհանյան, ինչպե՞ս կգնահատեք ...

Կարդալ ավելին »

Հարկային եկամուտները 21 %-ով աճել են․ ՊԵԿ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Պետական եկամուտների կոմիտե՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Այդ մասին տեղեկացնում է primeminister.am-ը։ Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ՊԵԿ աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Խորհրդակցությանը ներկայացվել են ...

Կարդալ ավելին »

Երևանում արհեստական բանականության թեմայով քննարկում կանցկացվի

Հունվարի 25-ին Ռենդերֆորեսթի գրասենյակում տեղի կունենա «Արհեստական բանականությունը և աշխատաշուկան․ վտանգներ և հնարավորություններ» պանելային քննարկումը։  Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։  Open.ai ընկերության GPT-3 նեյրոնային ցանցը և վերջինիս ChatGPT-3 մոդուլի գոյությունը հեղափոխական նշանակություն են ունեցել ոչ միայն արհեստական բանականության, այլև ամբողջ ՏՏ ոլորտի և տեխնոլոգիական աշխատաշուկայի վրա։ Հայաստանում նույնպես թե՛ գործարարները և թե՛ ՏՏ ոլորտի աշխատակիցները արդեն իսկ սկսել են ...

Կարդալ ավելին »

Հանրային սեկտորը՝ բնապահպանական խնդիրների մասին․ քննարկում շրջակա միջավայրի նախարարի հետ

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպում-քննարկում է անցկացրել շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող անհատների և ՀԿ-ների հետ, որին ներկա է եղել նաև Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության Կառավարության և հասարակայնության հետ կապերի վարչության տնօրեն Սուսաննա Մարտիրոսյանը։ Նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ողջունելով հանդիպման մասնակիցներին, նախարարը նախ շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար և շեշտել, որ հանդիպման կարևոր նպատակներից ...

Կարդալ ավելին »
ajax-loader