Լուրեր

Հայաստանում առաջին ԱԹՍ օդանավակայանն է կառուցվում

2023 թվականի ամռանը Հայաստանն անօդաչու թռչող սարքերի օդանավակայան կունենա. այն կառուցվում է Լոռու մարզի Լեռնապատ համայնքում։ Գաղափարն առաջացել է 44–օրյա պատերազմի ընթացքում։ Այս մասին գրում է iTel.am-ը։ Այս նպատակով 2021 թվականին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գումար է հավաքվում։ Դրամահավաքը կազմակերպել են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, «Կարեն Վարդանյանի անվան կրթական» եւ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամները: Հանգանակության առաջին փուլից անհրաժեշտ գումարը հավաքվել է, մասնակցել ...

Կարդալ ավելին »

Կահիրեի միջազգային տոնավաճառում օտարերկրացիները հետաքրքրվում են հայկական արտադրանքով

Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը մասնակցում է ս.թ. մարտի 9-18-ն անցկացվող Կահիրեի միջազգային տոնավաճառին։ Ինչպես տեղեկացնում է Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը, դեսպանության տաղավարում ներկայացված են հայկական մոտ երկու տասնյակ ընկերությունների արտադրանքների ձևանմուշներ։ Մարտի 9-ին տեղի է ունեցել տոնավաճառի բացումը, որին ներկա են գտնվել եգիպտացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության շրջակա միջավայրի նախարար տիկին Յասմին Աբդել Ազիզ Ֆուադը և Տեղական ...

Կարդալ ավելին »

Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից

Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: «Այո, մենք համապատասխան առաջարկ ենք ներկայացրել ՀԱՊԿ-ին»,- ասել է Հունանյանը՝ արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին, թե Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից:

Կարդալ ավելին »

Վրաստանից կեղծ փաստաթղթերով ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող բեռներ են ներմուծվել․ ՊԵԿ

ՊԵԿ-ը բացահայտել է Վրաստանից կեղծ փաստաթղթերով որպես ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող բեռների ներմուծման դեպքեր: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված որոշ ընկերությունների կողմից 2020-2022 թթ-ի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքները փաստացի ձեռք են բերվել և ներմուծվել Վրաստանից: Ամիսներ շարունակ ձեռնարկվել են ...

Կարդալ ավելին »

Թափուկ վառելափայտ հավաքելու հստակ ժամանակացույց է սահմանվել

Անտառամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիներն այսուհետև չեն կարող տարվա բոլոր ամիսներին թափուկ վառելափայտ հավաքել: Այդ մասին հայտնում է շրջակա միջավայրի նախարարությունը։ Խոսքը ոչ արտադրական նպատակով օգտագործվող ծառերի մասին է: Անտառային կոմիտեի որոշմամբ՝ հստակ ժամանակացույց է սահմանվել, թույլատրվել մարտ-ապրիլին և սեպտեմբեր-հոկտեմբերին: Այս փոփոխությամբ կկարողանան կանխել նաև ապօրինի ծառահատումները:

Կարդալ ավելին »

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար անվաշղթաների կիրառման դեպքում: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ...

Կարդալ ավելին »

Մեկնարկում են Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնող «ԱԱԲ Պրոյեկտ» ՍՊԸ կազմակերպության ներկայացուցիչներին, որոնց հետ քննարկել է Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի Սեւան-Լճափ 13,2 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգման աշխատանքների ժամանակին եւ անխափան կազմակերպումը: Ինչպես տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը, հանդիպման ընթացքում մարզպետը շեշտել է, որ մինչեւ շինարարական աշխատանքների մեկնարկը հարկավոր է Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության հետ համատեղ ուսումնասիրությամբ վեր հանել հաստատված ...

Կարդալ ավելին »

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 46-ի

Հայաստանի Հանրապետությունում մարտի 10-ի ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 46-ի։ Նրանցից 15-ը հոսպիտալացված է, 17-ը չի հոսպիտալացվել, 14-ը դուրս է գրվել: Ինչպես տեղեկացնում է առողջապահության նախարարությունը, հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: 46 վարակվածներից 43-ը պատվաստված չեն, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով: Նախարարությունից հիշեցնում են, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքը նվազել է․ 10-03-23

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների (կրիպտոարժույթ) փոխարժեքները մարտի 10-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 8.37%-ով և կազմել 7,746,863.55 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 8.34%-ով և կազմել 19,940.96 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 8.16%-ով և կազմել 1,413.84 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.070920206 (+0.23%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 7.50%-ով և կազմել 108.81 դոլար, ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են. 10-03-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.96%-ով և կազմել 75.13 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.84%-ով և կազմել 81.15 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »
ajax-loader