Լուրեր

ԶՈՒ-ն համալրվել է տարբեր ԱԹՍ-ներով, հակատանկային և ՀՕՊ միջոցներով. ՊՆ նախարար

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում համառոտ ներկայացրեց, թե ինչ տեսակի սպառազինությամբ է համալրվել զինված ուժերը։ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համալրվել են տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերով, հակատանկային միջոցներով, հակաօդային պաշտպանության միջոցներով և դրանց արդիականացված համակարգերով, թրթուրավոր և անվավոր ինժեներական տեխնիկայով, ականազերծման լրակազմով, քողարկման ցանցերով, կապի միջոցներով, օպտիկական սարքերով, նռնականետներով, տարբեր տեսակի զինամթերքով ...

Կարդալ ավելին »

31 դպրոց, 54 մանկապրատեզ․ Ժաննա Անդրեասյանը՝ 2022թ․-ին կառուցած և վերակառուցած կրթօջախների մասին

«Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 198 դպրոցի հետ կապված ի՞նչ մոտեցում կա։ Դրան կպած Ջրաշենի դպրոցն է, ի՞նչ է արվելու՝ այն տեսքի բերելու համար»,- ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր «ՀՀ կառավարության ծրագրի 2022թ․-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։ Նախարարը ...

Կարդալ ավելին »

Հայաստանի սահմանին այս պահին կուտակումներ չկան․ Պապիկյան

Ռազմական էսկալացիայի վտանգը երբեք էլ չի դադարել, դրա մասին իշխանությունները մշտապես հայտարարել են։ Լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Էսկալացիայի վտանգը երբեք էլ չի դադարել, մենք դրա մասին մշտապես հայտարարել ենք՝ հաշվի առնելով մեր հարևան երկրի ղեկավարի հայտարարությունը, այդ թվում՝ ագրեսիվ հռետորաբանությունը։ Դա մեզ տեղիք է տալիս լինել աչալուրջ եւ պատրաստ լինել մեր երկրի սահմանների պաշտպանությանը»,-ասաց ...

Կարդալ ավելին »

ԵԽ-ն նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան

2020 թ.-ի 44-օրյա պատերազմից հետո կնքված հրադադարը չի պահպանվում, ավելին՝ հրադադարը մի քանի անգամ խախտվել է՝ հանգեցնելով հարյուրավոր զոհերի և Ադրբեջանի զորքերի կողմից Հայաստանի արևելքում ու հարավ-արևելքում երկրի ինքնիշխան տարածքի բռնազավթման: Այդ մասին նշվում է Եվրոպական խորհրդարանի զեկույցում ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ: Փաստաթղթում հիշատակվում են Լաչինի միջանցքով քաղաքացիական երթևեկության արգելափակումը, սեպտեմբերյան մարտերի ժամանակ ռազմագերիների խոշտանգումները, 2020 թ.-ին և 2021 թ.-ի սկզբին ...

Կարդալ ավելին »

Աջափնյակում մետրոյի կայարանի կառուցումը կտևի 4 տարի

Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումը՝ նախագծի ամբողջական տարբերակը պատրաստ լինելուց հետո, կտևի 4 տարի։ Երևանի ավագանու նիստի ժամանակ այd մասին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, ներկայացնելով Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը։ «Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում մետրոնպոլիտենի կայարան կառուցելու նպատակով 2022 թվականի օգոստոսին «Մետրոգիպրոտրանս» ընկերության կողմից հանձնվել են նախագծանախահաշվային ...

Կարդալ ավելին »

Հակամարտության կարգավորումը ներառում է նաև ԼՂ ժողովրդի անվտանգությունը․ Շոլցը՝ Ալիևին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, քննարկվել է նաև Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և դրա ազդեցությունը Ադրբեջանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա։ «Ես հստակ հայտնել եմ մեր դիրքորոշումը՝ ռուսական ագրեսիվ պատերազմը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է»,- ասել է Շոլցը՝ հավելելով․- «Համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա ...

Կարդալ ավելին »

Լիդիան Արմենիան տարեկան 7 մլն դոլար կհատկացնի Ջերմուկ, Վայք և Սիսիան համայնքներին

Փետրվարի 22-ին կնքված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Լիդիան Արմենիան պարտավորվել է Ամուլսարի հանքավայրի շինարարության ընթացքում տարեկան 7 մլն ԱՄՆ դոլար հատկացնել հարակից խոշորացված Ջերմուկ, Վայք և Սիսիան համայնքներին: Ի՞նչ կարևորություն ունի այս գումարը հարակից համայնքների համար, ինչպե՞ս է այն տնօրինվելու. հարցերին անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությունը:

Կարդալ ավելին »

Դավիթ Գյուրջինյանը՝ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Լեզվաբան, ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, ով ավելի քան քսան տարի դասավանդում է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում, նշանակվել է բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Տեղեկությունը հաստատել է անձամբ Դավիթ Գյուրջինյանը: «Իմ նշանակման հետ կապված արդեն որոշակի աղմուկ է բարձրացել. մարտի 15-ի օրվա երկրորդ կեսին պատրաստվում եմ այցելել Բրյուսովի անվան համալսարան և տրամադրված եմ բեղուն աշխատանքի»,-նշեց նա: Դավիթ Գյուրջինյանի՝ ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներն աճել են․ 15-03-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.83%-ով և կազմել 15232.83 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.86%-ով և կազմել 7141.57 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.17%-ով և կազմել 7637.11 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.41%-ով և կազմել 957.88 կետ:

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են․ 15-03-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.06%-ով և կազմել 32155.40 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.65%-ով և կազմել 3919.29 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 2.14%-ով և կազմել 11428.15 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »
ajax-loader