Լուրեր

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 17-03-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.17%-ով և կազմել 32246.55 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.76%-ով և կազմել 3960.28 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 2.48%-ով և կազմել 11717.28 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

1565 ուսուցչի աշխատավարձը կրկնապատկվել է. Ժաննա Անդրեասյան

Կառավարությունը ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը լավարկող փաթեթ է ընդունել, որով հնարավորություն է ընձեռվում նաև այս պահին դպրոցում չաշխատող, բայց ուսուցչի որակավորման պահանջներին բավարարող մարդկանց նույնպես մասնակցել կամավոր ատեստավորմանը: Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, հավելելով, որ այս մեխանիզմը հնարավորություն կտա խթանելու նոր և որակյալ կադրերի մուտքը դպրոց, ինչի կարիքը միանշանակ կա։ «Այս ...

Կարդալ ավելին »

Ռուսների տեղափոխման շնորհիվ ապահովվել է Հայաստանի տնտեսության զգալի աճ․ Քերոբյան

Անցած տարի Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար ՌԴ քաղաքացի: Զուտ վերաբնակեցումն անցյալ տարվա ընթացքում կազմել է 108-110 հազար, այսինքն՝ այդքան ռուսաստանցի տեղափոխվել է Հայաստան և մնացել մշտական բնակության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ведомости»-ին տված հարցազրույցում նման տվյալներ է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Քերոբյանի խոսքով՝ միջին հաշվով ռուսաստանցիները Հանրապետությունում բացում են «տարեկան 500 բիզնես»: Անցյալ տարի գրանցվել է 2500 իրավաբանական ...

Կարդալ ավելին »

Չաարատ Կապանը հովանավորել է նոր նախակրթարանի կառուցումը՝ լուծելով 150 երեխայի խնդիր

2023 թվականի նոր ուսումնական տարում Կապանում կբացվի նոր նախակրթարան, որի կառուցման համար անհրաժեշտ ամբողջ ֆինանսավորումն իրականացրել է Չաարատ Կապանը։ Ծրագրի համար ընկերությունը տրամադրել է շուրջ 230 միլիոն դրամ ՝ Կապան համայնքի հետ կնքած սոցիալ-տնտեսական գործության շրջանակում։ Նախակրթարանը անհրաժեշտ գույքով համալրելու և տարածքի բարեկարգման աշխատանքների համար ևս Չաարատ Կապանը ֆինանսական միջոցներ կտրամադրի համայնքին։ Քաղաքի գործող 12 մանկապարտեզները գերծանրաբեռնված խմբերով են աշխատում։ ...

Կարդալ ավելին »

Red Wings-ը թռիչքներ կիրականացնի Ուֆա-Երևան երթուղով

Red Wings ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 1-ից մեկնարկելու է Ուֆա-Երևան-Ուֆա երթուղով չվերթերը (մեկնումը Երևանից): Ինչպես հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ը, չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է այցելել ավիաընկերության կայք՝ flyredwings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Կարդալ ավելին »

Ռուբեն Վարդանյանը մնում է «Ատոմ» էլեկտրամեքենայի ստեղծման նախագծում

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այս պահին շարունակում է մնալ «Ատոմ» Էլեկտրամեքենայի ստեղծման նախագծում։ Այդ մասին ТАСС-ին հայտնել է «Ատոմ»-ի համաներդրող, «Կամազի» գլխավոր տնօրեն Սերգեյ Կոգոգինը Ռուսաստանի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության համագումարի շրջանակներում։ «Վարդանյանը ցանկանում Էր դուրս գալ կազմից, առայժմ դուրս չի եկել, մնում է», – ասել Է նա։ «Կամա» ընկերությունը, որն զբաղվում է ավտոմեքենայի արտադրությամբ, հիմնադրվել է 2021 թվականի ...

Կարդալ ավելին »

Ավտոբուսները խցանումների մեջ չեն ընկնի, մարդիկ հստակ կիմանան՝ որը երբ կլինի կանգառում․ Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց, թե ինչ բարեփոխումներ են նախատեսում իրականացնել Երևանի տրասնպորտային համակարգում։ Կառավարության նիստի ժամանակ Ավինյանը նշեց, որ «Գազել» մակնիշի միկրոավտոբուսները շահագործումից հանելուց հետո ավտոբուսների ներկա քանակը բավարար չէ Երևանի ողջ տրանսպորտային խնդիրը լուծելու համար։ Ըստ նրա՝ խնդիրն էականորեն լուծվելու է, երբ 237 նոր ավտոբուսները մտնեն ցանց, նաև կան չինական ավտոբուսներ, որոնք ևս վերանորոգվում են և մտնում ցանց։ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քննարկման 4-րդ փուլում ենք․ Փաշինյան

Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Կառավարության նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուզում եմ տեղյակ պահել, որ ստացել ենք Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Այսպիսով՝ թևակոխել ենք պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ։ Մենք կքննարկենք և առաջիկայում կներկայացնենք մեր դիտարկումները։ Մենք հավատարիմ ենք ու չենք շեղվելու խաղաղության օրակարգից»,- ընդգծեց վարչապետը։ Միևնույն ժամանակ, վարչապետը ...

Կարդալ ավելին »

Լիբիայում 2,5 տոննա ուրան է «կորել». ՄԱԳԱՏԷ

Լիբիայի տարածքում գտնվող օբյեկտներից մեկում պահվող մոտ 2,5 տոննա բնական ուրան անհետացել է: Նման հայտարարություն է արել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ)՝ անվտանգության և զենքի տարածման վերաբերյալ մտահոգությունների տեղիք տալով: Այս մասիn տեղեկաcնում է Associated Press գործակալությwuնը: Լրատվամիջոցը շեշտում է, որ բնական ուրանը չի կարող ուղղակիորեն օգտագործվել էներգիայի արտադրության համար կամ ծառայել որպես վառելիք ռումբի համար, քանի որ հարստացման գործընթացի ...

Կարդալ ավելին »

Հայ սակրավորները Հալեպում 88 հազար քառակուսի մետր հողատարածք են ականազերծել

Հայ սակրավորները Հալեպի նահանգային խորհրդի ներկայացուցիչներին են հանձնել ականազերծված 88 հազար քառակուսի մետր հողատարածք Հալեպի նահանգի Հանտարաթ շրջանում։ Այդ մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը։ Նշվում է, որ Հալեպի նահանգային խորհրդի իշխանությունները ստորագրությամբ ընդունել են հայկական մարդասիրական առաքելության սակրավորների կողմից ականազերծված տարածքը։ Ականազերծված հողատարածքի հանձնման արարողությանը մասնակցել են Բերիո Հայոց թեմի առաջնորդ Գերշ․ Տէր Մակար Սրբ․ Եպս․ Աշգարեանը, Հալեպի նահանգային ...

Կարդալ ավելին »
ajax-loader