Լուրեր

ՊՆ-ն հերքում է կրակոցների մասին Ադրբեջանի տարածած լուրը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը, թե Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակել են հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ «Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 20-ին ժամը 02:50-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-ասված է Հայաստանի պաշտպանության ...

Կարդալ ավելին »

Բացահայտվել է խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք․ մեկ անձ կալանավորվել է

 2023թ․մարտի 13-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ադոնցի փողոցում ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով «BMW» մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել և Ոստիկանություն է տեղափոխվել Երևան քաղաքի 24-ամյա բնակիչ։ Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թվով 4 կպչուն ժապավեններով փաթեթավորված դեղնականաչավուն զանգված՝ ընդհանուրը 4 գրամ քաշով, ինչպես նաև սպիտակ գույնի բյուրեղանման զանգված՝ ընդհանուր 0.17 գրամ քաշով։ Վերոգրյալի հիման վրա մարտի 14-ին ՀՀ ...

Կարդալ ավելին »

Սեբաստիայի փողոցում այրվել է պահեստային տարածք

Մարտի 20-ին, ժամը 02։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիայի փողոցում այրվում է պահեստային տարածք։ Այդ մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։45-ին, մարվել՝ 04։11-ին։ Մոտ 40 քմ տարածքում այրվել են պոլիէթիլենային ...

Կարդալ ավելին »

Երիտասարդ ազատ ոճային ըմբիշները Եվրոպայի առաջնությունում 6 մեդալ են նվաճել

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի անդամները 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Բուխարեստում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականի կազմում վերջին մեդալը նվաճել է 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը՝ վճռորոշ գոտեմարտում 8-5 հաշվով կամային հաղթանակ տանելով Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ և արժանանալով բրոնզե մեդալի։ Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալներ են նվաճել Մեժլում Մեժլումյանը ( 61 կգ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և ՌԴ արտգործնախարարները կքննարկեն գործակցության հետագա քայլերը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ԶԼՄ-ների համար հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա կատարելիք այցին և ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ նրա բանակցություններին ընդառաջ։ Հաղորդագրության մեջ ասված է. «Մարտի 20-ին տեղի կունենան Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար նախարար Ս.Վ.Լավրովի բանակցությունները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ա.Ս. Միրզոյանի հետ, ով աշխատանքային այց կկատարի Մոսկվա։ Առաջիկա հանդիպումը Մոսկվայի և Երևանի միջև ...

Կարդալ ավելին »

Հանրապետության որոշ տարածքներում ձյուն է տեղում, սակայն ճանապարհները բաց են

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ մարտի 20-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արմավիրի, Անիի, Աշտարակի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Սպիտակի, Վանաձորի, Տաշիրի, Թումանյանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Մարտունիի տարածաշրջաններում՝ անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Կարդալ ավելին »

Կանանց և գեղեցկության միամսյակի շրջանակներում մարտի 14-ին Քաջարանի Մշակույթի պալատի էլեկտրոնային գրադարանում կայացավ ընթերցողների հետ հանդիպում-քննարկումը։ Այդ մասին տեղեկացնում է պալատի ֆեյսբուքյան էջը։ Տարածած հաղորդագրության մեջ, մասնավորախես, նշված է․ «Խորհրդանշական էր, որ այն նվիրված էր հայտնի կին գրողների և գրականության մեջ վառ կնոջ կերպարների քննարկմանը։ Գրադարանի մշտական ակտիվ ընթերցողները կիսվեցին իրենց սիրելի կերպարների մասին կարծիքներով, կին հեղինակների կյանքի և գործունեության ...

Կարդալ ավելին »

«Կարմիր Ծաղիկ Մը Գարունի»-ն՝ Վահագ Ռաշի տարբերակով

Վահագ Ռաշը ներկայացրել է «Կարմիր Ծաղիկ Մը Գարունի» երգի և տեսահոլովակի թարմացված տարբերակը։ Օօերատոր և մոնտաժ ` Մարիամ Գեորգյանի Անիմացիա` Տիգրան Առաքելյանի Երաժշտությունը` Աշոտ Ռուշանյանի՝ Միսաք Մեծարենցի խոսքերի հիման վրա։

Կարդալ ավելին »

Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է. անցկացվել է ՀՀ և ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը

Ծաղկաձորում անցկացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստը: Ինչպես տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը, ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքում ընդգծել է, որ հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը հիմնված է երկու ժողովուրդների պատմականորեն հաստատված բարեկամական հարաբերությունների վրա: «Մեր երկրները հետեւողականորեն զարգացնում են քաղաքական երկխոսությունը եւ ակտիվացնում համագործակցությունը ...

Կարդալ ավելին »

Հանրապետությունում գարնանային անձրևներ են․ օդի ջերմաստիճանը կբարձրանա

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Մարտի 19-20-ը, 22-ին շրջանների զգալի մասում, 18-ին, 21-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ:Քամին՝ հարավարևելյան` 2-4 մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 19-22-ը սպասվում է անձրև։ Մարտի 18-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև: Երևան քաղաքի մարտի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.• Օդի առավելագույն ...

Կարդալ ավելին »
ajax-loader