Լուրեր

ԱԺ հանձնաժողովն արտահերթ նիստում կքննարկի Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջարկելու հարցը

Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն առաջիկայում արտահերթ նիստ կհրավիրի՝ քննարկելու Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջարկելու մասին հարցը։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ «Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածի 8-րդ մասով՝ հայտարարում եմ. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է Հայաստանի Հանրապետության ...

Կարդալ ավելին »

Արագածոտնում կան փակ ճանապարհներ, Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային ...

Կարդալ ավելին »

Գինու կադաստր. մթերողի և ֆերմերի միջև կգործարկվի փորձնական համակարգ

Հայաստանում պետությունը նախաձեռնել է խաղողի տնկարկների քարտեզագրման, մշակվող խաղողի սորտերի և այլնի մասին ինֆորմացիայի հավաքագրման աշխատանքներ․ ողջ ինֆորմացիան կմուտքագրվի մեկ համակարգի մեջ, որը փորձնական կմեկնարկի հաջորդ տարվանից:  Համակարգում ֆերմերները կհայտարարագրեն կանխատեսվող բերքը, ինչը թույլ կտա սերտացնել ֆերմեր-մթերող կապը:  «Արմենպրես»-ի հետ զրույցում  այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ հավելելով, որ պետության նպատակն է անմիջական կապ ստեղծել մթերողների և ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 29-03-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.31%-ով և կազմել 73.71 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.53%-ով և կազմել 78.98 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 29-03-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.36%-ով և կազմել 1967.50 դոլար, արծաթի գինն աճել է 0.73%-ով և կազմել 23.35 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.17%-ով և կազմել 967.80 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ․ 29-03-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 1.08%-ով և կազմել 2389.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.16%-ով և կազմել 8978.00 դոլար, կապարի գինն աճել է 0.09%-ով և կազմել 2135.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.97%-ով և կազմել 24074.00 դոլար, անագի գինն աճել է 1.37%-ով և կազմել 25770.00 ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսները նվազել են. 29-03-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների մարտի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.12%-ով և կազմել 32394.25 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 3971.27 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.45%-ով և կազմել 11716.08 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 29-03-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.09%-ով և կազմել 15142.02 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.14%-ով և կազմել 7088.34 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.17%-ով և կազմել 7484.25 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.21%-ով և կազմել 999.83 կետ:

Կարդալ ավելին »

Երկու ուսումնական տարիների ընթացքում 1164 ուսանողի պետությունը վորադարձրել է 550 մլն դրամ

2020-2021 և 2021-2022 թվականների ուսումնական տարիների համար ուսման վարձի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձի հնարավորությունից օգտվել է 1164 ուսանող։ 2020-2021թթ․ ուսումնական տարվա համար վերադարձվել է ավելի քան 263,6 մլն ՀՀ դրամ, իսկ 2021-2022թթ․ ուսումնական տարվա համար՝ 286,4 մլն ՀՀ դրամ գումար։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ լրատվական ծառայությունը։ ՊԵԿ-ը հիշեցնում է․ Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ կառավարության հաստատած մասնագիտություններից ...

Կարդալ ավելին »

Համացանցում ազգային լեզվով հաղորդակցվելու հնարավորություններն ընդլայնվում են

Ազգային լեզուներով համացանցում հաղորդակցվելու հնարավորություններն ընդլայնելու հարցեր են քննարկվել Երեւանում այսօր` մարտի 28-ին տեղի ունեցած «Համընդհանուր ընդունման օր» տարածաշրջանային համաժողովում։ Այն կազմակերպել էր «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ «Դոմենային անունների եւ IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիայի» (ICANN) ու «Ինտերնետ ցանցի ազգային դոմենի կոորդինացիոն կենտրոն» ՈԱԿ-ի հետ համագործակցությամբ։ Հայաստանը, Սերբիան, Եգիպտոսը, Ռուսաստանը, Վրաստանը եւ Ուզբեկստանը համաժողովում ներկայացրին, թե ինչ քայլեր են իրականացնում համացանցում ...

Կարդալ ավելին »
ajax-loader