Հասարակություն

Հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. Նիկոլ Փաշինյան

Լաչինի միջանցքի հետ կապված հաջորդ զարգացումը կապված է երթուղու փոփոխության հետ: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ինչպես տեղյակ եք՝ 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի ու ԼՂ իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում՝ Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ, բայց քանի որ Լաչինի միջանցքը Հայաստանին կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք ...

Կարդալ ավելին »

Դավթաշեն վարչական շրջանի տասնյակ փողոցներում գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-ից 10-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը: Իրականացվելու են պլանային աշխատանքներ:

Կարդալ ավելին »

Արթիկի, Աշոցքի և Սպիտակի տարածքում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 30-ի դրությամբ Արթիկի, Աշոցքի և Սպիտակի տարածքում ձյուն է տեղում Արթիկի, Աշոցքի, Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Դիլիջանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում՝ անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին »

Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի արտադրությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Շիրակի մարզ, գ. Ամասիա), որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Ինչպես տեղեկացնեւմ է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, փորձարկման արդյունքներով պարզվել է, որ «Կարագ սերուցքային» և «Պանիր Լոռի» արտադրատեսակները «ԱՑԽՄ» ցուցանիշով և կաթնային յուղի ճարպաթթվային կազմով ...

Կարդալ ավելին »

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է

Հարգելի’ հայրենակիցներ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ վաղը` մարտի 30-ին, սառը ցիկլոնի անցմամբ պայմանավորված, հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վ արագությամբ։ Հանրապետության լեռնային գոտիներում մարտի 31-ին և ապրիլի 1-ին սպասվում է ձյան տեսքով տեղումներ, հարթավայրային շրջաններում` անձրև և ամպրոպ։ Ապրիլի 2-ից ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով։ Ուժեղ քամիների դեպքում ծառայությունը խորհուրդ է տալիս պահպանել անվտանգության կանոնները և քամու ուժգնացման ...

Կարդալ ավելին »

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և մասնագիտությունների ցանկը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։ Այս պահին ընտրվել է 5 բուհ՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ռուս-հայկական համալսարան, Հայաստանում ամերիկյան համալսարան և Հայաստանում ֆրանսիական համալսարան, որոնք կրթություն են ...

Կարդալ ավելին »

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին

Մարտի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ ուղեկցությամբ փոխնախարար Արա Խզմալյանի։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը։Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեցլ է նախարարի այցը Սուրբ Էջմիածին՝ պատեհ առիթ նկատելով այն՝ տեղեկանալու կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում առկա խնդիրների ու ծրագրերի, ...

Կարդալ ավելին »

Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում

Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, մարտի 30-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-4-րդ բնակելի զանգվածների, «Օլիմպավան», «Ռիբոկ» սպորտային կենտրոնների, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի, Մելքումովի, Փիրումյան փողոցների, Եղվարդի խճուղու, Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի, Միկոյան 25 շենքի, Կոտայքի մարզի՝ Զովունի գյուղի 21-26 փողոցների: Ընկերությունը հայցում ...

Կարդալ ավելին »

Տիգրան Խաչատրյանն Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի եւ ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսի հետ: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության՝ ԵՄ տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակում իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետն իր խոսքում բարձր է գնահատել ԵՄ հետ հաստատված սերտ համագործակցությունը եւ կարեւորել բոլոր ուղղություններով Միության հետ հարաբերությունների զարգացումը։ Զրուցակիցներն ...

Կարդալ ավելին »

Հայաստանում գործող ընկերությունները  Apple-ի սարքերը ձեռք կբերեն բացառիկ գներով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC ընկերությունը ստորագրել են համագործակցության հուշագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համագործակցության նպատակն է նպաստել ՀՀ-ում ՏՏ ենթակառուցվածքի դինամիկ զարգացմանը, հնարավորություն ընձեռել հայաստանյան շուկայում գործունեություն ծավալող ընկերություններին Apple ապրանքանիշի սարքերը ձեռք բերել բացառիկ արժեքներով, ինչպես նաև՝ արտոնյալ վարկավորմամբ/լիզինգով և trade-in-ով` հին սարքերը նորով փոխարինելու հնարավորությամբ: «Հուշագիրը հնարավորություն կտա նպաստել ՀՀ-ում ՏՏ ենթակառուցվածքների վերազինմանը, ինչպես ...

Կարդալ ավելին »
ajax-loader