Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 3-ին, ժամը 01:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նվեր Սաֆարյան փողոցում գտնվող գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նվեր Սաֆարյան և ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Ավինյանը հանձնարարել է խիստ պատժել մետրոպոլիտենի աշխատանքը խաթարած փլուզման մեղավորներին
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն անդրադարձել է ապրիլի 1-ին գրանցված միջադեպին, երբ քարաթափում էր տեղի ունեցել մետրոյի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենը որոշ ժամանակ աշխատում էր արտակարգ ռեժիմով։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում Ավինյանն ընդգծել է, որ տեղի է ունեցել շատ արտառոց և վտանգավոր դեպք։ «Այս դեպքը շատ մեծ հավանականությամբ կարող էր նաև զոհերի հանգեցնել։ Կարծում եմ, որ այստեղ մեր ...
Կարդալ ավելին »Գլխավոր դատախազությունը պահանջում է բժշկից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող 8 գույք և 386 մլն դրամ գումար
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում ապրիլի 17-ին ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ: Ինչպես տեղեկանում ենք դատախազության տարածած հաղորդագրությունից, Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ քաղաքացի, ակնաբույժ Ա.Ս.-ից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել. 4 անշարժ գույք՝ Երևան քաղաքում, 8 շարժական գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին ...
Կարդալ ավելին »Կառավարությունը նպատակադրել է անցնել կայուն և պատասխանատու հանքարդյունաբերության․ Գնել Սանոսյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Երկրաբանի օրվա առթիվ հղել է շնորհավորական ուղերձ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ապրիլի առաջին կիրակի օրն ավանդաբար նշվում է երկրաբանի օրը։ Երկրաբանությունը հանքարդյունաբերության հիմնաքարն է, իսկ հանքարդյունաբերությունը՝ մեր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը։ Ներկայում ՀՀ կառավարությունը նպատակադրել է հանքարդյունաբերության ոլորտի հետագա զարգացումն ու բարեփոխումների իրականացումը, որի հիմքում ընկած է անցումը կայուն և ...
Կարդալ ավելին »Փրկարարները մարել են Անվտանգության ակադեմիայի սպորտդահլիճում բռնկված հրդեհը
Մարտի 31-ին, ժամը 14:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի 24 հասցեում՝ Անվտանգության ակադեմիայի սպորտ դահլիճում, հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ ...
Կարդալ ավելին »ՀԱՊԿ-ն պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման․ Շուվալով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մշտական պատրաստակամություն է հայտնում առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը կազմակերպության կենտրոնակայանում ՀԱՊԿ-ի ղեկավարող կազմի ընդլայնված խորհրդակցությունից հետո։ «Ինչ վերաբերում է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանին, ապա կազմակերպությունը մշտապես պատրաստ է ՀԱՊԿ-ի առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից, ինչպես նաև այլ ...
Կարդալ ավելին »Այս տոնը խորհրդանշում է մարդկության հազարամյա զարգացումը․ Վարդան Ջհանյանի ուղերձը Երկրաբանի օրվա առթիվ
Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ բոլոր երկրաբաններին եւ մեզ՝ ոլորտի մասնակիցներիս, Երկրաբանի օրվա կապակցությամբ։ Սա միայն երկրաբանների տոնը չէ։ Այս տոնը խորհրդանշում է մարդկության հազարամյա զարգացումը՝ քարե եւ բրոնզե դարից մինչեւ մեր օրերը։ Առաջին երկրաբանները քարը հողից հանած եւ աշխատանքային գործիք սարքած մարդիկ էին։ Հետո արդեն հայտնվեցին կավը, մետաղը, թանկարժեք քարերը։ Առանց երկրաբանության չկա հանքարդյունաբերություն, իսկ առանց հանքարդյունաբերության չէր կարող լինել ...
Կարդալ ավելին »Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում տիրող իրավիճակը կարող է լրջորեն ապակայունանալ։ Այս հայտարարությունն արել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը կազմակերպության շտաբում ղեկավար կազմի ընդլայնված խորհրդակցության ժամանակ։ Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը պահպանվում են: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կովկասյան տարածաշրջանում առկա լարվածությունը որակել է որպես բազմամյա հակասությունների հետևանք։
Կարդալ ավելին »ԼՂ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորակազմը Մարտունու շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չկան։ Զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Այդ մասին նշված է ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում: «Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Մարդասիրական բեռներով ավտոշարասյունն ուղեկցվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »Կոմիտասի անվան պանթեոնում կտեղադրվի Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի պաշտոնական իր էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ Կառավարությունը դրական է արձագանքել երկրում կանանց խորհրդանող արձանների տեղադրման գաղափարին։Նախարարը, մասնավորապես, գրել է․ «Վերջերս խոսեցի մեր երկրում կանանց խորհրդանշող արձանների սակավության մասին։ Կառավարության նիստում այսօր հաստատված որոշումներից մեկով կպատրաստվի և Կոմիտասի անվան պանթեոնում կտեղադրվի գրող, հանրային գործիչ Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին, որ գողացվել էր 2021 թվականին։Կիսանդրին ...
Կարդալ ավելին »