Հասարակություն

Մանկապարտեզի ճաշացանկում ներառված սննդամթերքի նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ երեկ՝ 18.05.2023թ, ժամը 22:30-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնը բանավոր ահազանգ է ստացել Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից այն մասին, որ սննդային թունավորման նշաններով «Արտաշատի բժշկական կենտրոն» ԲԲԸ են տեղափոխվել «Արտաշատ քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ հաճախող 3-4 տարեկան 6 երեխա: Մեկ երեխա տեղափոխվել է Երևանի «Մուրացան» հիվանդանոցային ...

Կարդալ ավելին »

Առաջիկա օրերին սպասվում է մառախուղ, նաև՝ կարկուտ

Հանրապետության տարածքում մայիսի 19-ի ցերեկը, 22-24-ին առանձին շրջաններում, 20-21-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 20-21-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Մայիսի 20-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 20-24-ին՝ նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ին ցերեկային ժամերին կնվազի 6-8 ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն կսահմանափակի ՌԴ ադամանդների վաճառքը

Եվրամիությունը Մոսկվայի դեմ պատժամիջոցների խստացման շրջանակներում մտադիր է սահմանափակել Ռուսաստանից ադամանդի առևտուրը։ Այդ մասին ուրբաթ օրը Հիրոսիմայում Մեծ Յոթնյակի (G7) գագաթնաժողովից առաջ կայացած ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Կարդալ ավելին »

«Սյունիք» օդանավակայանը հրավիրում է աշխատանքի

Կապանի «Սյունիք» օդանավակայանը հայտարարում է թափուր աշխատատեղերի համար աշխատակիցների հավաքագրման մասին։ Պահանջվում են ժամանման սրահի սպասարկման աշխատակից, հավաքարար, ավիացիոն անվտանգության աշխատակիցներ, կապի մասնագետ, էներգետիկայի, ջեռուցման և հովացման համակարգերի մասնագետներ։ Օդանավակայանում տեխնիկական թռիչքներ կկատարի L410 տիպի քաղաքացիական օդանավը։

Կարդալ ավելին »

80 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) 2023 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 80 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու խախտում: ՊԵԿ-ից հայտնել են, որ հսկողական միջոցառումների արդյունքում չգրանցված (չձեւակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին ընդհանուր առաջադրվել է 32 մլն դրամի չափով տուգանք: ՊԵԿ-ը ներկայացրել է չգրանցված վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների ...

Կարդալ ավելին »

Ավտոմեքենաների կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%. ՀՀ ՆԳՆ

Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%: Հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։ «Հարգելի վարորդներ, կոչ ենք անում հեռացնել առջևի կողային ապակիների թաղանթապատումը կամ փոխարինել մգեցված ապակիները՝ պահպանելով լուսաթափանցելիության թույլատրելի ...

Կարդալ ավելին »

Օպտիմալացման արդյունքում ՆԳ նախարարությունում կկրճատվի 629 հաստիք

ՀՀ վարչապետի կողմից հաստատվել է ՆԳ նախարարության հաստիքների թվաքանակը․ օպտիմալացման, գործառույթների կրկնակիության բացառման արդյունքում կկրճատվի 629 հաստիք: Ներքին գործերի նախարարությանը վերապահված գործառույթները ներկայումս ՆԳՆ նախնական հաստիքացուցակի և ենթակա կառույցների կողմից իրականացվում են ընդհանուր՝ 2728 հաստիքով, որոնցից` ՆԳ նախարարություն՝ 15, Ոստիկանություն՝ 2070, Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ 361, Փրկարար ծառայություն՝ 268, իսկ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ 14 հաստիք։ Որոշման ընդունմամբ նշված գործառույթները կիրականացվեն 2099 հաստիքով, ...

Կարդալ ավելին »

Մայիսի 22-ից Կադաստրի կոմիտեն փաստաթղթերի մուտքագրումը կիրականացնի բացառապես էլեկտրոնային եղանակով

Սույն թվականի մայիսի 22-ից ուժի մեջ է մտնում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-145-Ն օրենքը: Մայիսի 22-ից սկսած տեղական ինքնակառավարման մարմինները և իրավաբանական անձինք անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով դիմումները ներկայացնելու են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ ֆիզիկական անձանց կողմից Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակներում ընդունվելու են միայն այն դիմումի տեսակները, ...

Կարդալ ավելին »

Երևանի մետրոպոլիտենը «Թանգարանների գիշերը» կաշխատի արտակարգ ռեժիմով

Երևանի մետրոպոլիտենը անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով. մայիսի 19-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 20-ին՝ ժամը 01։00-ին։ Այդ մասին տեղեկացնում է Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը։ «Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Մայիսի ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և նռնականետ

Ադրբեջանի ԶՈւ-ն մայիսի 18-ին շփման գծի հյուսիսային, արևելյան և կենտրոնական ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։ Այդ մասին տեղեկացնում են Արցախի պաշտպանության նախարարությունից: Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և ՀԱՆ-17 նռնականետից՝ Կաշենի հանքավայրի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 19-ի ...

Կարդալ ավելին »
ajax-loader