Հասարակություն

Հայաստանը նոր դեսպանություններ կբացի տարբեր երկրներում

Հայաստանը մտադիր է նոր դեսպանություններ բացել, նույնիսկ կան արդեն պայմանավորվածություններ: Այդ մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: «Նորերը բացելու մասին մտածում ենք: Նույնիսկ պայմանավորվածություններ ունենք: Հուսամ Ուրուգվայում առաջիկայում կունենանք»,-ասաց Միրզոյանը: Ըստ նախարարի՝ կան երկրներ, որտեղ կարող են լինել դիվանագիտական գրասենյակներ, որոնց աստիճանը հետագայում կարող ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Վաշինգտոնում

Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Ինչպես հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը, քննարկումների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ քննարկումները մեկնարկելու են հունիսի 12-ին։ «Այլ մանրամասներ լրացուցիչ կհայտնենք»,- նշեց ԱԳՆ մամուլի ...

Կարդալ ավելին »

FLYONE ARMENIA-ն օդանավերից մեկը կանվանակոչի Արամ Խաչատրյանի անունով

 FLYONE ARMENIA ավիաընկերությունը հունիսի 6-ից սկսում է Երևան- Թեհրան-Երևան երթուղով չվերթները։ Թռիչքի մեկնարկը նշանավորվելու է կարևոր իրադարձությամբ։ Հունիսի 6-ին լրանում է մեծագույն կոմպոզիտորներից մեկի՝ Արամ Խաչատրյանի 120-ամյակը և ավիաընկերությունը որոշել է օդանավերից մեկն անվանակոչել Արամ Խաչատրյանի անունով։ Հրավիրած ասուլիսում այս մասին նշեց FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։ «Մենք կապի մեջ ենք կոմպոզիտորի ընտանիքի հետ, ունենք համաձայնություն։ Կարծում եմ, որ ...

Կարդալ ավելին »

Հայաստանում նախորդ տարի հիմնվել է երկու նոր դիվանագիտական ներկայացուցչություն

Հայաստանում նախորդ տարվա ընթացքում հիմնվել է դիվանագիտական 2 ներկայացուցչություն՝ Իսպանիայի Թագավորության և Դոմինիկյան Հանրապետության դեսպանության գրասենյակները․ Կապանում բացվել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը: Այդ մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ: «2022 թ. դեկտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է հաստատված դիվանագիտական ...

Կարդալ ավելին »

Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի գործով Գայանե Հակոբյանին նշանակվել է տնային կալանք

Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի գործով Գայանե Հակոբյանին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գ. Հովհաննիսյանի որոշմամբ նշանակվել է տնային կալանք: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով այդ մասին հայտնել է Գայանե Հակոբյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը: 2023 թ. մայիսի 17-ին ՆԳՆ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Աշոտ Փաշինյանն ասել է, որ Երևան քաղաքի Գ. ...

Կարդալ ավելին »

Մինչև տարեվերջ Հայաստանը հնարավոր է համարում խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Արմեն Գրիգորյան

Հայաստանը դրական է գնահատում Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումը Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների մասնակցությամբ։ Երևանն այդ հանդիպումը լավ հնարավորություն է համարում խաղաղության օրակարգն առաջ մղելու համար։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Միջազգային հանրության աջակցությունը խաղաղության օրակարգին շատ կարևոր է, և մենք շատ դրական ենք գնահատում այդ հանդիպումը։ Օրակարգային բոլոր հարցերին ...

Կարդալ ավելին »

Ապաշրջափակման դեպքում ՀՀ տարածքում սահմաններն ամբողջությամբ վերահսկելու է հայկական կողմը․ ԱԽ քարտուղար

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացում ներգրավված բոլոր գործընկերների համար հստակ է դարձել, որ ապաշրջափակման դեպքում Հայաստանի տարածքում սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ իրականացնելու են հայկական ծառայությունները։ Արմեն Գրիգորյանն այդ մասին ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։ «Ապաշրջափակման մասով մի կարևոր բան կա։ Կարծում եմ այլևս հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար, որ սահմանների ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը

Ադրբեջանի Զինված ուժերն Արցախի հետ շփման գծի կենտրոնական և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այդ մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։  Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 5-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Կարդալ ավելին »

Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհին գործում են երթևեկության սահմանափակումներ

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Ինչպես հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, Հանրապետությունում մյուս ճանապարհներն անցանելի են։  Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էբոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Կարդալ ավելին »

Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Ընդերքօգտագործման արդիական խնդիրները» ֆորում-մրցույթին

Մայիսի 21-27-ը Սանկտ Պետերբուրգի լեռնային համալսարանում կայացել է ուսանողների և երիտասարդ գիտնակաների «Ընդերքօգտագործման արդիական խնդիրները» թեմայով 19-րդ միջազգային ֆորում-մրցույթը, որը կազմակերպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող Լեռնատեխնիկական կրթության կոմպետենցիաների Միջազգային Կենտրոնը: Այդ մասին հայտնում է «Լեռնային գործի ամբիոնի» ֆեյսբուքյան էջը։ Ֆորում-մրցույթում ելույթ ունեցած նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Լեռնամետալուրգիա և քիմիական տեխնոլոգիաներ» ինստիտուտի «Լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնի ...

Կարդալ ավելին »
ajax-loader