Հրապարակվել է ՀԲ-ի Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը: Համաշխարհային բանկի Գլոբալ տնտեսական հեռանկարների հունիսյան զեկույցը կանխատեսում է, որ 2023-ին Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանում տնտեսական աճը կկազմի 1,4%։ Հայաստանում տնտեսական աճը 2023-ի համար գնահատվում է 4.4 %, 2024-ին՝ 4.8%, իսկ 2025-ին՝ 5.0%։
Կարդալ ավելին »Հասարակություն
Հայաստանի բանկերը սկսել են արգելափակել ռուսական ընկերությունների վճարումները՝ զուգահեռ ներմուծմամբ մատակարարվող էլեկտրոնիկայի համար
Հայաստանի, Ղազախստանի և Հոնկոնգի բանկերը սկսել են արգելափակել ռուսական ընկերությունների վճարումները զուգահեռ ներմուծմամբ մատակարարվող պրոցեսորների, միկրոսխեմաների և այլ էլեկտրոնիկայի համար։ Այս մասին գրել է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով ոլորտում իր աղբյուրներին, փոխանցում է Meduza-ն։ Լրատվամիջոցի զրուցակիցներից մեկը հստակեցրել է, որ ռուսական ընկերությունները վերջին երկու շաբաթներին սկսել են բախվել արտաքին տնտեսական գործունեության ապրանքային նոմենկլատուրայի ծածկագրով վճարումների արգելափակմանը։ Կառավարությանը մոտ մեկ այլ աղբյուր էլ նշել ...
Կարդալ ավելին »Կապան-Քաջարան ճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 12-13 կմ-ին՝ տեղանքի առավել վտանգավոր հատվածներում, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ծառայողները հունիսի 7-ի ժամը 10:00-ից իրականացնելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Կարդալ ավելին »Կառավարությունը թերակատարել է ՊՆ կարևոր ծրագրերի իրականացումը․ «Լույս»
«Լույս» հիմնադրամը վերլուծել է 2023թ. առաջին եռամսյակում Հայաստանի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Այսպես, վերլուծությունը ցույց է տվել, որ 2023թ. առաջին եռամսյակում ծրագրվածի համեմատ արձանագրվել է բյուջեի ծախսերի էական թերակատարում՝ 23.5%-ով կամ 130.1 մլրդ դրամով։ «Ընդ որում, թերակատարվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ ծախսերը՝ համապատասխանաբար 13.4 եւ 69.2%-ով։ Առաջին եռամսյակի ճշտված ծրագրի նկատմամբ պետական բյուջեի ծախսերի թերակատարման ընդհանուր գումարի 46.8%-ը ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը բացահայտել է անհամեմատ ցածր գներով ծաղիկների իրացման և հարկման թերհայտարարագրման դեպք
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծաղիկների, մասնավորապես՝ հոլանդական վարդերի մանրամեծածախ վաճառքի և արտահանման գործունեությամբ զբաղվող ընկերությունը 2021-2023 թվականների ընթացքում հանրապետության տարածքում վաճառված ծաղիկների համար կազմված հաշվարկային փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ: Մասնավորապես, ծաղիկների վաճառքի մեկ միավորի գինը հարկային հաշիվներում նշվել է 80-208 ՀՀ դրամ, իսկ հսկիչ ...
Կարդալ ավելին »Բերքաբերի մոտ 950 հա տարածք գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ․ Տավուշի մարզպետ
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում անկլավների հարցով նոր բան չկա, այդ հարցը լուծվելու է սահմանազատման և սահմանագծման ընթացքում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության անկլավներին վերաբերվող հարցին։ «Այդ հարցի մասին բազմիցս խոսվել է և վարչապետի կողմից, և մեր քաղաքական թիմի անդամների կողմից։ Բոլորս գիտենք, որևէ բան գաղտնիք չէ, ամեն ինչ ...
Կարդալ ավելին »Վարչապետի որոշմամբ ստեղծվել է նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով աշխատանքային խումբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատվել է դրա կազմը։ Այդ մասին տեղեկացավ e-gov.am կայքէջից։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը` Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու, փոքր մոդուլյար ռեակտորներ ...
Կարդալ ավելին »Այս տարի ևս մեծ է Սևանա լճի կանաչելու հավանականությունը․ ՇՄ նախարար
Սևանա լճի մակարդակի բարձրացման խնդիրը ոչ միայն Շրջակա միջավայրի նախարարության, այլ բոլորիս գլխավոր խնդիրն է։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այդ մասին ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ «Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, մարզպետների հետ այս ուղղությամբ ակտիվ աշխատում ենք և համատեղ քննարկումներ ևս ունեցել ենք։ Քանի որ այս պահին ջրային ...
Կարդալ ավելին »Գողացվել, վնասվել է մոտ 660 ճանապարհային նշան. տուգանքները խստացվում են
Հայաստանում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգի խախտման, ինչպես նաև ենթակառուցվածքները վնասելու համար կիրառվող տուգանքների չափերը նախատեսվում է բարձրացվել: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը: «Նախագծերը նպատակ ունեն նախևառաջ ...
Կարդալ ավելին »Սոթքի բաց հանքում աշխատանքները դադարեցված են, բայց փակ հատվածում շարունակվում են․ մարզպետ
Սոթքի հանքավայրի բաց հատվածում աշխատանքները դադարեցվել են անվտանգային խնդիրների պատճառով, բայց փակ հանքում շարունակվում են։ Լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Ընդհանուր առմամբ՝ մարզի սահմանամերձ շրջաններում կրակոցների ինտեսիվությունը նվազել է։ Ինչ վերաբերվում է Սոթքի հանքավայրին, ապա բաց հատվածում աշխատանքներն անվտանգային խնդիրների պատճառով դադարեցվել են, բայց փակ հանքում շարունակվում են։ Այսինքն՝ Սոթքի հանքավայրը մասնակի աշխատում է»,- ասաց ...
Կարդալ ավելին »