Սևանա լճի մակարդակն այս պահին 1956 սմ է, մայիսի 14-ի դրությամբ բարձրացել է 13 սմ-ով: Այդ մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ ԱԺ-ում Սևանից լրացուցիչ ջրառի վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ: «Մայիսի 14-ի դրությամբ Սևանի մակարդակը եղել է 1943 սմ: Մենք այսօրվա դրությամբ ունենք 1956 սմ: Այսինքն՝ մայիսի 14-ից հետո Սևանի մակարդակը 13 սմ-ով բարձրացել է»,-ասաց փոխնախարարը: Այս ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Մեկնարկել են Հատիսի գագաթին գտնվող ամրոցի պեղումները
ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը սկսել է պեղումները ՀՀ Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի տարածքում։ Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, պեղումներն իրականացվում են 2023 թ․ մարտ ամսին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքված հուշագրի հիման վրա: Ամրոցը (Շամիրամի բերդ, Հատիսի ամրոց) գտնվում է Հատիսի կոնաձև գագաթին։ Պատերի ...
Կարդալ ավելին »Դրոշին ներկայացվող պահանջները խստացվում են՝ տուգանքի չափերը կբարձրանան
Հայաստանի Հանրապետության դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու համար սահմանվում է ընդհանուր պահանջ՝ անկախ նրանից՝ դրոշը բարձրացված է պետական շենքի վրա, թե տեղադրված է մեկ այլ վայրում: «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրեց արդարադատության փոխնախարար Արմենուհի ...
Կարդալ ավելին »Կյանքից հեռացել է պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում հուլիսի10-ին 90 տարեկան հասակում կյանքից հեռացել է Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը: Այդ այս մասին տեղեկանում ենք Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տարածած հաղորդագրությունից: «ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում հուլիսի10-ին 90 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ գիտնական, Հայաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Կալիֆորնիայի պետական համալսարանի Արդի հայոց պատմության ամբիոնի հիմնադիր ու առաջին վարիչ, «Հայաստանի Հանրապետություն» կոթողային քառահատոր ...
Կարդալ ավելին »Հուլիսի 17-ից Երևանի բոլոր անձնագրային ծառայությունները կսպասարկեն էլեկտրոնային հերթագրման համակարգով
Անձնագրային ծառայություններում հերթերը կարգավորելու համար ներդրված էլեկտրոնային հերթագրման համակարգը տալիս է իր արդյունքը։ Քաղաքացիները հերթագրվում են https://migration.e-gov.am/ էլեկտրոնային հարթակում, մոտենում անձնագրային ծառայություն ու կարճ ժամանակում սպասարկվում։ «Արմենպրես»–ի հետ զրույցում ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշել է, որ համակարգի ներդրման առաջին իսկ օրերից անձնագրային ծառայություններում մեծաթիվ հերթեր չկային։ «Դեռ նախորդ տարվա ավարտին, երբ ինստիտուցիոնալ փոփոխություններ տեղի չէին ունեցել, Ոստիկանության անձնագրերի ...
Կարդալ ավելին »Սևանա լճից լրացուցիչ ջրառ կիրականացվի
Սևանա լճից այս տարի նախատեսվում է իրականացնել 240 մլն խոր. մետր ջրառ: «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը: «Առաջարկվում է Սևանա լճից ջրառի 170 մլն խմ չափաքանակն ավելացնել մինչև 240 մլն խմ՝ պայմանավորված տարվա եղանակային ...
Կարդալ ավելին »Պաշտպանության նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ hուլիսի 11-ին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմերը: Ինչպես հայտնում են պաշտպանության նախարարությունից, մինչ հարցերի քննարկմանն անցնելը՝ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է վերջերս զինվորական բարձրագույն կոչումների արժանացած բարձրաստիճան զինվորականներին, մաղթել քաջառողջություն, ծառայողական հաջողություններ՝ կարևորագույն առաքելություն իրականացնելու գործում։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ...
Կարդալ ավելին »Ադրբեջանն ամբողջությամբ դադարեցրել է երթևեկությունը Լաչինի միջանցքով
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել է Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետը փակելու և միջանցքով առանց այդ էլ սահմանափակ երթևեկությունն ամբողջությամբ դադարեցնելու մասին։ Ըստ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության տարածած հաղորդագրության՝ որպես երթևեկությունը դադարեցնելու պատճառ Ադրբեջանում նշում են այն, թե իբր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ավտոմեքենաներով մաքսանենգ ապրանքներ տեղափոխելու դեպքեր են բացահայտվել։ Նշվում է, որ մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտն անցակետով ...
Կարդալ ավելին »Վարչապետը Կոտայքում ծանոթացել է համայնքների զարգացման ծրագրերի ընթացքին
Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերի ընթացքին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը, վարչապետը նախ եղել է Հրազդանի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակում (ՔՍԳ), ծանոթացել վերջինիս գործունեությանն ու մատուցվող ծառայություններին: Նշվել է, որ գրասենյակի նպատակն է «մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել տեղական ինքնակառավարման ...
Կարդալ ավելին »Վարչապետը ծանոթացել է Հրազդանում կատարվող կառուցապատման աշխատանքներին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզ այցի ընթացքում Հրազդան քաղաքում ծանոթացել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակի գործունեությանն ու մատուցվող ծառայություններին: «Հաջորդիվ ծանոթացա Հրազդանի մուտքի ավտոճանապարհի 1,7 կմ հատվածի հիմնանորոգման, մայթերի և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 771 մլն դրամ: Միջոցները տրամադրվել են ՀՀ պետբյուջեից, իսկ շինաշխատանքները կավարտվեն առաջիկա ամիսներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ...
Կարդալ ավելին »