Վարչապետը ծանոթացել է Հրազդանում կատարվող կառուցապատման աշխատանքներին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզ այցի ընթացքում Հրազդան քաղաքում ծանոթացել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակի գործունեությանն ու մատուցվող ծառայություններին:

«Հաջորդիվ ծանոթացա Հրազդանի մուտքի ավտոճանապարհի 1,7 կմ հատվածի հիմնանորոգման, մայթերի և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 771 մլն դրամ: Միջոցները տրամադրվել են ՀՀ պետբյուջեից, իսկ շինաշխատանքները կավարտվեն առաջիկա ամիսներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետը:

Հրազդանում ընթացքի մեջ են նաեւ թիվ 2 դպրոցի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն 2024 թվականի օգոստոսին: Ավելի քան 400 աշակերտի համար նախատեսված դպրոցի կառուցման համար հատկացվել է 1,7 մլրդ դրամ:

ajax-loader