Հասարակություն

Կանադան միանում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը

Եվրոպայի խորհրդի` անվտանգության և քաղաքական հարցերի կոմիտեն հաստատել է Կանադայի առաջարկը` աջակցել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը: Կոմիտեի որոշման մեջ նշվում է, որ Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության մեջ Կանադայի ներդրումը նշանակալի է: Նաև նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից

Կարդալ ավելին »

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Հրանտ Շահինյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամ

2023 թվականի հուլիսի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հրանտ Շահինյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հաղորդում է Հայաստանի ԿԲ-ն: Հրանտ Շահինյանը (1923-1996 թթ.) հայ հանրաճանաչ մարմնամարզիկ է, ժամանակակից Օլիմպիական խաղերի հայ առաջին չեմպիոն, կրկնակի ոսկե և կրկնակի արծաթե մեդալակիր (Հելսինկի 1952 թ.), Աշխարհի առաջնության կրկնակի ոսկե դափնեկիր (Հռոմ, 1954 թ.), ԽՍՀՄ յոթակի և բացարձակ չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր ...

Կարդալ ավելին »

Բրյուսելի եռակողմ հանդիպումը Լաչինի միջանցքի բացման առումով կոնկրետ արդյունք չտվեց. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բրյուսելում հուլիսի 15-ին իր, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը Լաչինի միջանցքի բացման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որևէ կոնկրետ արդյունք չի տվել, Բաքուն շարունակում է էթնիկ զտման իր ծրագիրը Լեռնային Ղարաբաղում: Փաշինյանն այd մասին ասել է Կառավարության նիստի մեկնարկին ունեցած ելույթում։ «Այս հանդիպումը, ցավոք, ...

Կարդալ ավելին »

Իրանում ավազային փոթորիկ է գրանցվել․ շուրջ 500 մարդ է տուժել

Մեկ օրում առնվազն 474 մարդ է տուժել Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում ավազային փոթորկի հետևանքով։ Այս մասին հայտնում է Korrespondent-ը։ Նշվում է, որ Սիստանի շրջանում քամու նոր ալիքից հետո հիվանդանոցներ ու բժշկական կենտրոններ է դիմել 474 մարդ։ Նրանցից առնվազն 30-ը հոսպիտալացվել է։ Հուլիսի 19-ի առավոտյան եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով իշխանությունները ստիպված են եղել չեղարկել Թեհրանից դեպի նահանգի վարչական կենտրոն՝ ...

Կարդալ ավելին »

Նիդերլանդների դեսպանի հետ ՔԿ-ում քննարկվել են գործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։ Ողջունելով պարոն դեսպանին ՀՀ քննչական կոմիտեում՝ Արգիշտի Քյարամյանը նշել է, որ Հայաստանի և Նիդերլանդների հարաբերությունները զարգանում են փոխադարձ վստահության հիմքի վրա, ինչը դրսևորվում է նաև իրավական համագործակցության ոլորտում։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը գոհունակություն է հայտնել առ այն, որ Նիդերլանդների իրավասու ...

Կարդալ ավելին »

Փրկարարները ափ են մոտեցրել 30 մետր լողալով հեռացած քաղաքացուն

Հուլիսի 19-ին, ժամը 16:45-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ջրափրկարարները 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելու ժամանակ ափից մոտ 30 մետր հեռավորության վրա նկատել են լողացող քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ  ջրափրկարարները քաղաքացուն (Ա. Գ., ծնված 1989 թ․) մոտորանավակով մոտեցրել են ափ. բժշկական օգնության անհրաժեշտություն չկա:

Կարդալ ավելին »

Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան

Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ նշելով, որ հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել: Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ վերջին հանդիպումը կայացել էր հուլիսի 12-ին Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում: Համաձայն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ...

Կարդալ ավելին »

ԵՊՀ-ն կունենա առկա ուսուցմամբ 2147 ուսանող․ թափուր է մնացել 1042 տեղ

Հրապարակվել են Երևանի պետական համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ընդունելության ցուցակները: Այս պահին առկա տվյալներով՝ Երևանի պետական համալսարան ընդունվել է 2147 դիմորդ, թափուր է մնացել 1042 տեղ: Նրանցից 427-ը բուհում կսովորի անվճար հիմունքներով: Վճարովի ուսուցմամբ ընդունվածները 1699-ն են, արտոնությամբ ընդունվածները՝ 21-ը: Ամենաշատ ուսանողն այս տարի կունենա ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, այն կընդունի 218 ուսանողի:

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հուլիսի 20-ին, 21-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 21-ի երեկոյան ժամերին, 22-24-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Երևանում հուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 21-24-ը երեկոյան ժամերին ...

Կարդալ ավելին »

Վերին Լարսի անցակետի վերաբերյալ Փաշինյանին տրված խոստումներն անվերապահորեն կատարվել են․ Միշուստին

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Վերին Լարսի անցակետի թողունակության մեծացման շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրված խոստումները կատարվել են։ Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, Դավիդովը հուլիսի 19-ին նախարարների կաբինետի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ զեկուցել է, թե ինչպես է բարելավվում անցակետերի աշխատանքը։ Ըստ Դավիդովի՝ այն վայրերում, որտեղ երթևեկությունը ...

Կարդալ ավելին »
ajax-loader