Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա քաղաքացուն Ադրբեջանի կողմից առևանգելու դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ից մի շարք քննարկումներ է ունեցել միջազգային գործընկերների և տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ։ ՄԻՊ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ նրանց են ներկայացվել ուսումնասիրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման վերաբերյալ ...
Կարդալ ավելին »Հասարակություն
ՀԱՊԿ-ը կարող է վերադառնալ հայ-ադրբեջանական սահմանին զորք տեղակայելու քննարկմանը
ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը․ Կազմակերպությունը սպասում է Երևանի արձագանքին։ Այդ մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։ «ՀԱՊԿ-ի անդամ պետությունները երբեք չեն հրաժարվել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերից և բազմիցս հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ գտնելու կոնկրետ լուծումներ, որոնք թույլ կտան մեր հայ ընկերներին ...
Կարդալ ավելին »«Արմավիր» ՔԿՀ ծառայողները բուժքրոջ մոտից հայտնաբերել և առգրավել են բջջային հեռախոսներ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, օգոստոսի 1-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման բուժքույր Կ. Ա.-ին հիմնարկի բնակելի գոտուց հրավիրել են խուզարկությունների սենյակ զննություն իրականացնելու նպատակով: ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ նախ՝ Կ. Ա.-ին առաջարկվել է ինքնակամ հանձնել իր մոտ առկա 2 բջջային հեռախոսները, որոնք, ըստ ...
Կարդալ ավելին »Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը հաղթել է միջազգային կինոփառատոնում
Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը Orvinio Cinema փառատոնում հաղթող է ճանաչվել «Լավագույն արտասահմանյան գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Ֆիլմը նկարահանվել է պետական ֆինանսական աջակցությամբ: Երեք մասից բաղկացած պատումը բացահայտում է ընտանեկան մի մեծ ողբերգություն՝ իր ամբողջ ընտանեկան ուրախ և տխուր դրվագներով, որտեղ առանձնահատուկ տեղ են գրավում գյուղի մթնոլորտը, կյանքը և բնությունը: Հեռավոր գյուղում ապրում է ...
Կարդալ ավելին »ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարին
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ տարածած հաղորդագրությունից, կողմերը բարձր են գնահատել Եվրոպական Միության կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ տրամադրված աջակցությունը, ինչպես նաև կողմերի միջև ձևավորված երկարամյա փոխհամագործակցության արդյունավետությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ աջակցությամբ և ...
Կարդալ ավելին »Խնկո Ապոր անվան գրադարանը նշում է հիմնադրման 90-ամյակը
2023 թվականին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է հիմնադրման 90-ամյակը: Այն աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որը նախատեսված է սպասարկելու մանուկներին և պատանիներին։ Ինչպես տեղեկացրին ԿԳՄՍ նախարարությունից, գրադարանն իրականացնում է տեղեկատվական, մշակութային, գրադարանագիտական, մատենագիտական, կրթադաստիարակչական գործունեություն։ Բազմագործառույթ հաստատությունը 90 տարի շարունակ ընթերցանության քաղաքականություն է իրականացնում մանուկների և պատանիների շրջանում: Տարբեր ծրագրերի միջոցով այն խթանում է մանկապատանեկան գրականության զարգացումը ...
Կարդալ ավելին »ՄԻԵԴ-ն Ադրբեջանին մեկ շաբաթ ժամանակ է տվել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը ժամանակ է տրամադրել այդ երկրի կողմից առևանգված Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի մասին տեղեկատվություն տրամադրելու համար։ Այդ մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը։ «Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ...
Կարդալ ավելին »600 սփյուռքահայ երիտասարդ ավելի քան 50 երկրներից Հայաստանում են` մասնակցելու Ազգային երիտասարդական համաժողովին
Ավելի քան 50 երկրներից 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ՝ համայնքային, գիտական, կրթական, մշակութային և այլ շրջանակներից, «Երիտասարդների կողմից՝ երիտասարդների համար» կարգախոսի ներքո Հայաստանում են. մեկնարկել է առաջին անգամ անցկացվող Ազգային երիտասարդական համաժողովը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից և կտևի մինչև օգոստոսի 3-ը ներառյալ: Համաժողովին հրավիրված են նաև 100 բանախոսներ 15-ից ավելի երկրներից: Սփյուռքի ...
Կարդալ ավելին »Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված կուսակցություններին ԿԸՀ-ն հրավիրում է քննարկման
Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված կուսակցություններին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավիրում է քննարկման։ Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ տարածած հաղորդագրությունից, ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության աշխատակիցները հանդիպմանը կուսակցության ներկայացուցիչներին կներկայացնեն կայքի էլեկտրոնային համակարգի նոր գործիքակազմերը։ Այս ընտրություններին կուսակցությունները ԿԸՀ-ից ստանալու են իրենց օգտահաշիվները, որի միջոցով մուտքագրելու են և՛ իրենց ընտրական ցուցակները, և՛ գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Ծրագրի միջոցով ներկայացվելու է նաև հինգ քառակուսի ...
Կարդալ ավելին »Ավտոներկրողների վարույթով պետբյուջե է վերականգնվել հանցավոր դեբետագրված ԱԱՀ-ի 3 մլրդ 491 մլն դրամը
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում շարունակվում է «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» և «Ավտոներկրող-4» ՍՊ ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քրեական վարույթով նախաքննությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Տ.Հ.-ն, հանդիսանալով պետական գրանցում ստացած վերոնշյալ ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարող անձ և փաստացի սեփականատեր, ընկերությունների միջոցով նպատակադրված լինելով պետությունից խարդախությամբ հափշտակելու առանձնապես ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ