Երևանում օգոստոսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-ին, 5-ին կեսօրից հետո կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 4-ին կնվազի 6-8 աստիճանով, 5-8-ը՝ նույնքան կբարձրանա: Մարզերում օգոստոսի 5-ին, 6-ին առանձին շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Երևանում ընտրողների թիվը նվազել է. ԿԸՀ նախագահ
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու առաջադրումները սկսվել են օգոստոսի 3-ից, այս պահի դրությամբ դեռ որևէ ուժ հայտ չի ներկայացրել: Այսօր՝ օգոստոսի 3-ին կայացած ասուլիսում այդ մասին նշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը: Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող ընտրողների քանակը հուլիսի 14-ի դրությամբ կազմել է 823 559: Նախորդ ընտրություններում այդ թիվը եղել է 848 հազար: «Այսինքն` անցած 5 ...
Կարդալ ավելին »Երասխում կառուցվող մետաղաձուլարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել. «Sputnik Արմենիա»
Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել այլ` ավելի անվտանգ վայր։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ամենահավանական տարբերակն Արարատ քաղաքին հարող հատվածն է։ Գործարանի տնօրինությունը կայքի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տեղեկությունը՝ չցանկանալով մեկնաբանել այն։ Հիշեցնենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող երկու հնդիկ է վիրավորվել։ ...
Կարդալ ավելին »Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրենի և հաշվապահի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Կարճաղբյուր բնակավայրի «Ա.Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց»-ի տնօրենը, 2016-2019 թվականներին ունենալով կազմված աշխատավարձերի բաշխման վերաբերյալ փաստաթղթերի իսկությունը ստուգելու և դրանից հետո միայն հաստատելու, հսկելու պարտականություն, առանց օրենսդրական հիմքերի, աշխատավարձերի վճարման գանձապետական համակարգից օգտվելու կանոնները չիմանալու պատճառաբանությամբ, իր փոխարեն նշված գործողությունների կատարումը վստահել է դպրոցի հաշվապահին՝ վերջինիս տրամադրելով իր նույնականացման քարտը, աշխատավարձերի վճարման գանձապետական համակարգ մուտք գործելու ...
Կարդալ ավելին »Առաքիչների նկատմամբ ավազակություն և կողոպուտ կատարելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու պատանիների նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեն պարզել է Հնդկաստանի քաղաքացիների նկատմամբ կատարված ավազակության, ավազակության փորձի և կողոպուտի դեպքերի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: «Հուլիսի 30-ին ժամը 11:45-ին Երևան քաղաքում որպես առաքիչ աշխատող Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ հուլիսի 24-ին ժամը 22:18-ին հավելվածով առաքման պատվեր է ստացել, սակայն պատվիրատուն և վերջինիս հետ նույն վայրում գտնվող ...
Կարդալ ավելին »Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ արդեն 9-րդ օրն է՝ կանգնած է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տեղափոխել փորձող բեռնատարների շարասյունը։ Բեռնատարները կանգնած են Լաչինի միջանցքի սկզբնամասում, քանի որ Ադրբեջանն արգելում է դրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Հայաստանի կառավարության ուղարկած 19 բեռնատարներին օգոստոսի 2-ին միացել են նաև «Գրանդ Քենդի» ընկերության երկու բեռնատարները՝ բեռնված քաղցրավենիքով։ ...
Կարդալ ավելին »Մեր նպատակն է՝ չծխեն․վարչապետը հանձնարարեց ուժեղացնել վերահսկողությունը ծխելու արգելքի նկատմամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հանձնարարեց ուժեղացնել վերահսկողությունը հանրային սննդի կետերում ծխելու արգելքի նկատմամբ: Նա շեշտեց՝ թեպետ օրենքի ուժով արգելվում է հանրային սննդի վայրերում ծխելը, քիչ չեն դեպքերը, երբ օրենքը խախտվում է: «Մեր նպատակը տուգանքներ գրելը չէ, մեր նպատակն այն է, որ մարդիկ չծխեն: Պետք է պատասխանատվություն դնել նաև սեփականատերերի և աշխատողների վրա, որպեսզի նրանք թույլ չտան ծխել»,-շեշտեց Փաշինյանը ...
Կարդալ ավելին »Հրաչյա Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ
Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, որը քաղաքապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո նշանակվել էր վարչապետի խորհրդական, վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ Հրաչյա Սարգսյանին պաշտպանության նախարարի տեղակալ նշանակելու մասին վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Հրաչյա Սարգսյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից։
Կարդալ ավելին »Կալանավորին բերված սառնարանում գտել են 20 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր՝
Օգոստոսի 2-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել կալանավորված անձ Ա. Ս.-ի անվամբ քաղաքացի Ն. Դ.-ի կողմից բերված սառնարանը: Ծառայությունից հայտնում են, որ զննության արդյունքում սառցարանի դռան մեջ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 20 բջջային հեռախոս, 2 լիցքավորիչ՝ իրենց լարերով, 8 USB լար, ...
Կարդալ ավելին »Անհայտ կորածների կամ գերեվարվածների ընտանիքներին ևս 2 ամիս կտրվի 300 000-ական դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 3-ի նիստում վերաբաշխում կատարեց 2023-ի բյուջեի նախագծում եւ 15,9 մլն դրամ հատկացրեց, որով 44-օրյա պատերազմում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքները ևս երկու ամիս (հուլիս-օգոստոս) կստանան 300-հազարական դրամի սոցիալական աջակցությունը: Ըստ նախնական կանխատեսման և նախարարությունում առկա տեղեկատվության համաձայն միջոցառման շրջանակներում սոցիալական աջակացությունը պետք է տրամադրվի 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին՝ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ