ՀՀ քննչական կոմիտեում օգոստոսի 9-ին տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ՝ ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի անդամների, գործառութային ստորաբաժանումների ղեկավարների, քննիչների մասնակցությամբ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Նիստին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալների, գլխավոր քարտուղարի ներկայացրած զեկույցների շրջանակներում քննարկվել են 2023թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեում կատարված աշխատանքների արդյունավետությանը, նախաքննության որակի ապահովմանը և արձանագրված խնդիրներին վերաբերող հարցեր։ Ինչպես ...
Կարդալ ավելին »Հասարակություն
ՆԳՆ-ն պարզաբանել է Road Control հավելվածում գրանցման կարգը
ՀՀ ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է Road Control բջջային հավելվածում գրանցման կարգը՝ նշելով, որ հավելվածի միջոցով քաղաքացիները հնարավորություն ունեն պատասխանատու գործելաոճ դրսևորելու և ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ տեսնելուն պես արձանագրել և դրանով իսկ օգնել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը: «Գրանցման կարգն այսպես է։ Ներբեռնում եք Road Control հավելվածը (Android-ում Google Play-ից, iOS-ում apple ...
Կարդալ ավելին »Ադրբեջանական դիրքերից կրակել են Սարուշենի ուղղությամբ. քաղաքացիական մեքենա է վնասվել
Ադրբեջանական դիրքերից կրակել են Սարուշեն համայնքի ցորենի դաշտում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Կրակոցի հետևանքով քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը: «Օգոստոսի 9-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ժամը 10:50-ի սահմաններում Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներով կրակել են Ասկերանի ...
Կարդալ ավելին »Փոփոխություն՝ մանկավարժների և դպրոցականների տրանսպորտային փոխհատուցման կարգում
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական դպրոցների մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգի փոփոխության նախագիծը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հանրակրթության մատչելիությունն ապահովելու նպատակով ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների սովորողների և մանկավարժների համար առաջարկվում են մի շարք բարելավումներ: Մանկավարժներին տրանսպորտային ծառայությունների փոխհատուցումը տրվում է ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների այն ուսուցիչներին, ...
Կարդալ ավելին »ԲՏԱ նախարարը հանդիպել է «Տիեզերական ճամբար 2023»-ի մասնակիցներին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է «Տիեզերական ճամբար 2023» (#SpaceCamp2023) գիտակրթական ծրագրի մասնակից ճամբարականներին: Ինչպես տեղեկանում ենք ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ռոբերտ Խաչատրյանը «Տիեզերական ճամբար 2023»-ի մասնակիցների հետ խոսել է տիեզերական տեխնոլոգիաների՝ Հայաստանի համար կարևորության մասին, նշել, որ Հայաստանի առաջընթացը կապվում է գիտության և տեխնոլոգիաների զարգացման հետ: Ռոբերտ Խաչատրյանն անդրադարձել է հայկական առաջին արբանյակին, տիեզերական գործունեության ոլորտի ...
Կարդալ ավելին »Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են մոտ 50 միլիոն դրամի յուրացման համար
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Խ. Ա.-ն, 2013-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Արմավիրի պահպանության բաժանմունքի պետի պաշտոնը, նույն բաժանմունքի աշխատակիցների օժանդակությամբ և հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձանց կազմակերպմամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերով գումարներ, ինչպես նաև կեղծել պաշտոնական փաստաթղթեր։ Ինչպես տեղեկանում ենք ...
Կարդալ ավելին »Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով
Սևանա լճի մակարդակը հուլիսի 31-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել 1900,48մ (06.08.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 20 սմ-ով։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը հուլիսի 31-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում ...
Կարդալ ավելին »Վթար Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 8-ին, ժամը 20։35-ին ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ-Սպանդարյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին բախվել են «Honda» մակնիշի (վարորդ՝ ...
Կարդալ ավելին »Մշակվել են ատեստավորման ենթակա ուսուցչի մասնագիտական զարգացման գնահատման աշխատակարգ և ուղեցույց
ԿԳՄՍՆ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը մշակել է հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման աշխատակարգ և ուղեցույց: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման գործընթացի նպատակն է հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների կարիքների վերհանման և նրանց պահանջների բավարարման միջոցով նպաստել վերապատրաստման դասընթացների արդյունավետության բարձրացմանն ու հանրակրթության կազմակերպման որակի բարելավմանը։ Ուսուցչի մասնագիտական զարգացման ...
Կարդալ ավելին »Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կա զոհ
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն oգոստոսի 8-ին, ժամը 21։24-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ: Ինչպես հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ ...
Կարդալ ավելին »