Հասարակություն

Լիխտենշտեյնի արքայազն Մայքլը և այլ առաջնորդներ պատրաստ են հայտնել մարդասիրական օգնություն առաքել Արցախ

Լիխտենշտեյնի արքայազն Մայքլը և մարդասիրական գործունեություն իրականացնող այլ առաջնորդներ պատրաստակամություն են հայտնել օդանավով մարդասիրական օգնություն տեղափոխել Լեռնային Ղարաբաղ: Այդ մասին տեղեկացնում է Շվեյցարական Impact Investing Solutions կազմակերպությունը:  Նորին Վսեմություն Լիխտենշտեյնի արքայազն Մայքլը պատրաստակամություն է հայտնել ղեկավարել մարդասիրական օգնության օդանավը դեպի շրջափակված Արցախ և լինել՝ Ազնավուր հիմնադրամի կողմից դեպի տարածաշրջան սնունդ և դեղորայք տեղափոխող օդանավում: «Մենք՝ Impact Investing Solutions կազմակերպությունը Շվեյցարիայից, Նորին Վսեմություն ...

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանը Սլովենիայի ԱԳ նախարարին ներկայացրել է Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ։ Հանդիպումը կայացել է Սլովենիայում անցկացվող Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում: Այդ մասին հայտնեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ համագործակցության հարցերի, ընթացիկ ծրագրերի՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել երկկողմ քաղաքական երկխոսությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ: Անդրադառնալով անկախացումից ...

Կարդալ ավելին »

Արցախի նախագահը երաշխավորում է` Ադրբեջանի կողմից առևանգված երիտասարդները շուտով Ստեփանակերտում կլինեն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երաշխավորում է, որ Ադրբեջանի կողմից առևանգված երեք երիտասարդները շուտով կլինեն Ստեփանակերտում։ Արայիկ Հարությունյանն այս մասին հայտարարել է Արցախի Ազգային ժողովում հասարակական, քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ կայացած քննարկումից հետո՝ դիմելով ԱԺ-ի դիմած ինքնաբուխ հանրահավաքի մասնակիցներին։ «Հուսադրող որոշակի լավ բաներ ունեմ։ Ես առաջին հերթին կփորձեմ կապ ստեղծել, որպեսզի խոսեմ մեր բալիկների հետ, և ստանամ հստակ օր, որ ...

Կարդալ ավելին »

Ստեփանավանում առաջին անգամ անցկացվեց Air Fest փառատոնը

Փոքր ինքնաթիռների ավիաշոու, ավիամոդելավորում, պարապլանով թռիչք, դրոններով շոու, ուղղաթիռներով և պարաշյուտով թռիչք, նաև փորձառու օդաչուների դասախոսություններ. Ստեփանավանում առաջին անգամ անցկացվեց Air Fest փառատոնը։ Սա արդեն 4-րդ Air Fest-ն էր, սակայն նախորդ 3-ն անցկացվել էին Արցախում։ Ստեփանավանում անցկացվող օդային փառատոնին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել նաև Վրաստանից և Ռուսաստանից։ Լուսանկարները՝ Հայկ ՄանուկյանիԱմբողջ օրվա ընթացքում Ստեփանավանի օդանավակայանի երկնքում սավառնում էին թռչող սարքեր՝ ...

Կարդալ ավելին »

80-ից ավելի ռուսաց լեզվի ուսուցիչ մասնակցել է վերապատրաստման դասընթացի

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ անցկացվել են ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ։ Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնի տարածած հաղորդագրությունից, կազմակերպած խորացված դասընթացներին մասնակցել են ռուսաց լեզվի և գրականության ավելի քան 80 ուսուցիչներ՝ Երևանից և մարզերից։ Համաձայն ՀՀ կառավարության ընդունած «Ընդհանուր կրթության մասին» օրենքի՝ հինգ տարին մեկ հանրապետության ուսուցիչները պետք է անցնեն պարտադիր վերապատրաստում և ստանան անհրաժեշտ կրեդիտներ։ Չափորոշիչները ...

Կարդալ ավելին »

«Ակտիվ քաղաքացի» հարթակում քվեարկության է դրվել Շառլ Ազնավուրի քանդակի նախագիծը

«Ակտիվ քաղաքացի» հարթակում քվեարկության է դրվել հերթական նախագիծը. մինչև օգոստոսի 31-ը` ժամը 14:00-ն, քաղաքացիները կարող են քվեարկել Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի քանդակի նախընտրելի նախագծի օգտին:  Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։  Մեծանուն շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների ընթացքում 2024թ. հուշարձանը կտեղադրվի Երևանի Ֆրանսիայի հրապարակում: Քանդակի նախագծի ընտրության համար հայտարարվել էր բաց մրցույթ, որի ընթացքում ստացված 37 հայտ-էսքիզները կներկայացվեն ...

Կարդալ ավելին »

Հանրապետությունում 5-րդ կարգի հրդեհավտանգ վիճակ է. մասնագետները զգուշացնում են

 Հայաստանում բնածին և մարդածին հրդեհները մեծ վնաս են հասցնում կենսաբազմազանությանը․ դրանց հետևանքով վերանում են որոշ կենդանիներ, էկոհամակարգերն են խախտվում, ջրային ռեսուրսներն են աղտոտվում  և այլն։ Հրավիրած ասուլիսում այդ մասին ասաց  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Խոսելով խոզանների և գյուղատնտեսական հանդակներում բուսածածկույթի այրման բացասական հետևանքների մասին՝ նա ընդգծեց, որ հրդեհները շրջակա միջավայրի, ինչպես նաև ...

Կարդալ ավելին »

Ծաղկաձորում կգործարկվի արհեստական ձյան առաջին համակարգը

Ծաղկաձորի լեռնադահուկային կենտրոնում կգործարկվի արհեստական ձյան առաջին համակարգը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի «Ֆեյսբուք»-ի էջը, վերոհիշյալ համակարգը կգործարկվի աշխարհահռչակ Sherpa ընկերության հետ համագործակցության արդյունքում։ Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ ավելին »

Դալմայի այգիներում կկառուցվի մոտ 200 հա անտառային պուրակ

Դալմայի այգիների շուրջ 200 հա տարածքում կստեղծվի նոր անտառպուրակ:  Այդ մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Այգին կունենա անտառային գոտի, մարզահրապարակներ, խաղահրապարակներ ու ջրային ավազան:

Կարդալ ավելին »

Սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է 1 կգ-ից ավելի հաշիշ. ՊԵԿ

Հայաստանի Հանրապետության պետական նեկամուտների կոմիտեի Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը: Այդ մասին տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից: «Օրերս  «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն-բաժնի հատուկ վարժեցված շունը, մաքսային զննման ընթացքում, ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու նկատմամբ դրսևորել է թմրամիջոցի հայտնաբերման վարքագիծ: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության ...

Կարդալ ավելին »
ajax-loader