Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը հորդորում է հանգստի նպատակով Եգիպտոս այցելող ՀՀ բոլոր քաղաքացիներին մեկնելուց առաջ պարտադիր ձեռք բերել համապատասխան ճամփորդական առողջական ապահովագրություն՝ Եգիպտոսում առողջական որևէ խնդրի պարագայում բժշկական օգնության համար պահանջվող մեծ ծախսերից խուսափելու նպատակով։ Դեսպանությունը, միաժամանակ, խնդրում է բոլոր տուր-օպերատորներին Եգիպտոս մեկնող ՀՀ զբոսաշրջիկներին ներկայացնել առողջական ապահովագրություն ձևակերպելու կարևորությունը և առաջարկել համապատասխան ապահովագրական փաթեթներ։
Կարդալ ավելին »Լուրեր
68 մլն 242 հազար դրամ՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը
Հայաստանի կառավարության որոշմամբ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում 68 մլն 242 հազար դրամ գումարի շրջանակում: Գումարն ուղղվել է «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին անհրաժեշտ բալետային հատակի ձեռքբերմանը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Համաձայն հիմնավորման՝ թատրոնի բալետային թատերախմբի բնականոն գործունեության ապահովման համար ...
Կարդալ ավելին »Ֆիլիպիններում ռադիոհաղորդավարը սպանվել է ուղիղ եթերի ժամանակ
Ֆիլիպիններում ռադիոհաղորդավարն իր տնից հեռարձակվող ուղիղ եթերի ժամանակ գնդակահարվել է։ Հաղորդավարի սպանությունից հետո սկսվել են նրա մարդասպանների որոնումները, երկրի նախագահը դատապարտել է տեղի ունեցածը։ Այդ մասին հաղորդում է CNN-ը։ «Դիջեյ Ջոնի Ուոքեր» կեղծանվամբ հայտնի ռադիոհաղորդավար Խուան Ջումալոնի տունը ծառայում էր որպես ռադիոկայան․ նա ուներ 2900 հետևորդ, իսկ հաղորդմանը զանգահարող մարդիկ քննարկում էին տարբեր թեմաներ։ Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան ...
Կարդալ ավելին »Առողջապահության նախարարը՝ 2024-ին բժշկական կենտրոններում շինարարական աշխատանքների մասին
Հայաստանում 2024 թվականին շարունակվելու են 2023-ին մեկնարկած՝ մի շարք բժշկական կենտրոնների շինարարական աշխատանքները, նաև մեկնարկելու են մի շարք հիվանդանոցների և առողջության առաջնային պահպանման օղակի հաստատությունների շինարարությունը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում ներկայացրեց իրականացվող աշխատանքները: 2018-ին առողջապահության ոլորտի կապիտալ ծախսերի կատարողականը եղել է 1.3 մլրդ դրամ, 2024-ին ոլորտի կապիտալ ծախսերին հատկացվել ...
Կարդալ ավելին »Անցկացվել է լաբորատոր բժշկության առաջին միջազգային համաժողովը
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց «Լաբորատոր բժշկություն. ձեռքբերումները և հեռանկարները» խորագրով առաջին միջազգային գիտագործնական երկօրյա համաժողովը, որն ընդգրկեց զեկույցներ, դասախոսություններ, ցուցահանդեսային և մշակութային մաս: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։ Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ից 5-ն անցկացվող այս միջոցառմանը մասնակցում էր ավելի քան 300 մասնագետ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Վրաստանից, ...
Կարդալ ավելին »Ֆինանսավորման է երաշխավորվել երկակի նշանակության 9 նախագիծ
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թ․ նոյեմբերի 2-ի N 2275-Ա/2 հրամանով հաստատվել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում երկակի նշանակության ծրագրերի աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության» 2023թ. երկրորդ մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը։ Մրցույթն ուղղված է երկակի նշանակության հետազոտությունների և կարողությունների ամրապնդմանը և զարգացմանը։ Մրցույթի ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում նախատեսում են կիրառել ջրծաղկի դեմ պատվաստանյութ
Հայաստանում նախատեսվում է ջրծաղկի պատվաստանյութի կիրառություն: Այդ մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում: Նախարարը ներկայացրեց, որ 2024-ին Իմունականխարգելման ազգային ծրագրի համար հատկացումներն ավելանալու են 16.4 տոկոսով՝ 728 մլն դրամի շրջանակներում: «Դրա շնորհիվ մեր երկրում կարողանալու ենք ներդնել ջրծաղիկի պատվաստանյութի կիրառումը: Կարծում եմ՝ սա կնպաստի մեզ մոտ երեխաների, նաև զորակոչիկների ...
Կարդալ ավելին »Առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը նախատեսվում է 2024-ի կեսերից․ Զեյնալյան
Հայաստանում առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը արդեն ընդունված է։ Ազգային ժողովի առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասաց Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։ «Առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը նախատեսվում է սկսել 2024 թվականի կեսերից, որը կշարունակվի մինչև 2026 թվականը։ Այսինքն՝ առողջապահական ապահովագրության համակարգի ամբողջական ...
Կարդալ ավելին »ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարում Հայաստանի լավագույն արդյունքը Սամվել Տեր-Սահակյանինն է
Ավարտվեց Մեծ Բրիտանիայի Մեն կղզում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը: Վերջին` 11-րդ տուրում Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիան: Հրանտ Մելքումյանը պարտություն կրեց: Հայ շախմատիստներից լավագույն արդյունք գրանցեց Սամվել Տեր-Սահակյանը, որը 15-րդ հորիզոնականում է: Մրցաշարի հաղթողը հնդիկ Գուջրաթ Վիջիթն է, որը 11 հնարավորից հավաքեց 8,5 միավոր: Կանանց մրցաշարի վերջին տուրում ...
Կարդալ ավելին »Ռեժիսոր Վարդան Վարդանյանի «Սուրեն» գեղարվեստական ֆիլմի առաջնախաղը՝ Գյումրիում
Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Վարդան Վարդանյանի «Սուրեն» գեղարվեստական ֆիլմի առաջնախաղը։ Գլխավոր դերերում հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանն ու հայտնի ռուս դերասան Դմիտրի Մազուրովը։ 44-օրյա պատերազմի մասին պատմող ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստանալուց ու սցենարին ծանոթանալուց հետո Մազուրովն անմիջապես համաձայնում է նկարահանվել ֆիլմում։ Դերասանը նշում է, որ Վարդան Վարդանյանի հետ թեև առաջին աշխատանքը չէ՝ նախկինում էլ են եղել հոլովակներ, կարճամետրաժ ...
Կարդալ ավելին »