Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց «Լաբորատոր բժշկություն. ձեռքբերումները և հեռանկարները» խորագրով առաջին միջազգային գիտագործնական երկօրյա համաժողովը, որն ընդգրկեց զեկույցներ, դասախոսություններ, ցուցահանդեսային և մշակութային մաս: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։ Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ից 5-ն անցկացվող այս միջոցառմանը մասնակցում էր ավելի քան 300 մասնագետ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Վրաստանից, ...
Կարդալ ավելին »Լուրեր
Ֆինանսավորման է երաշխավորվել երկակի նշանակության 9 նախագիծ
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թ․ նոյեմբերի 2-ի N 2275-Ա/2 հրամանով հաստատվել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում երկակի նշանակության ծրագրերի աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության» 2023թ. երկրորդ մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը։ Մրցույթն ուղղված է երկակի նշանակության հետազոտությունների և կարողությունների ամրապնդմանը և զարգացմանը։ Մրցույթի ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում նախատեսում են կիրառել ջրծաղկի դեմ պատվաստանյութ
Հայաստանում նախատեսվում է ջրծաղկի պատվաստանյութի կիրառություն: Այդ մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում: Նախարարը ներկայացրեց, որ 2024-ին Իմունականխարգելման ազգային ծրագրի համար հատկացումներն ավելանալու են 16.4 տոկոսով՝ 728 մլն դրամի շրջանակներում: «Դրա շնորհիվ մեր երկրում կարողանալու ենք ներդնել ջրծաղիկի պատվաստանյութի կիրառումը: Կարծում եմ՝ սա կնպաստի մեզ մոտ երեխաների, նաև զորակոչիկների ...
Կարդալ ավելին »Առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը նախատեսվում է 2024-ի կեսերից․ Զեյնալյան
Հայաստանում առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը արդեն ընդունված է։ Ազգային ժողովի առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասաց Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։ «Առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը նախատեսվում է սկսել 2024 թվականի կեսերից, որը կշարունակվի մինչև 2026 թվականը։ Այսինքն՝ առողջապահական ապահովագրության համակարգի ամբողջական ...
Կարդալ ավելին »ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարում Հայաստանի լավագույն արդյունքը Սամվել Տեր-Սահակյանինն է
Ավարտվեց Մեծ Բրիտանիայի Մեն կղզում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը: Վերջին` 11-րդ տուրում Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիան: Հրանտ Մելքումյանը պարտություն կրեց: Հայ շախմատիստներից լավագույն արդյունք գրանցեց Սամվել Տեր-Սահակյանը, որը 15-րդ հորիզոնականում է: Մրցաշարի հաղթողը հնդիկ Գուջրաթ Վիջիթն է, որը 11 հնարավորից հավաքեց 8,5 միավոր: Կանանց մրցաշարի վերջին տուրում ...
Կարդալ ավելին »Ռեժիսոր Վարդան Վարդանյանի «Սուրեն» գեղարվեստական ֆիլմի առաջնախաղը՝ Գյումրիում
Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Վարդան Վարդանյանի «Սուրեն» գեղարվեստական ֆիլմի առաջնախաղը։ Գլխավոր դերերում հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանն ու հայտնի ռուս դերասան Դմիտրի Մազուրովը։ 44-օրյա պատերազմի մասին պատմող ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստանալուց ու սցենարին ծանոթանալուց հետո Մազուրովն անմիջապես համաձայնում է նկարահանվել ֆիլմում։ Դերասանը նշում է, որ Վարդան Վարդանյանի հետ թեև առաջին աշխատանքը չէ՝ նախկինում էլ են եղել հոլովակներ, կարճամետրաժ ...
Կարդալ ավելին »Հայաստանը պաշտոնական հայտ է ներկայացրել 2027-ի Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը հյուրընկալելու համար
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը նոյեմբերի 4-ից 5-ը Կամերունի մայրաքաղաք Յաունդեում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի 44-րդ նախարարական համաժողովին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգում գտնվող տարբեր հարցերի առնչությամբ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։ Անդրադառնալով Հայաստանի ու ՖՄԿ միջև համագործակցության լայն օրակարգին՝ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը կազմակերպության հիմնարար արժեքների, մասնավորապես՝ ...
Կարդալ ավելին »Հայաստանում մեկ զբոսաշրջիկը նախնական տվյալներով ծախսում է մոտ 1200 դոլար․ նախարար
Նախնական տվյալներով մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է մոտ 1200 դոլար: Այդ մասին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: «Առաջին 9 ամիսների դրությամբ Հայաստան է եկել 1 մլն 850 հազար զբոսաշրջիկ: Մենք Հայաստանի սահմանային կետերում իրականացնում ենք անընդհատ ուսումնասիրություն: Նախնական տվյալներով՝ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում այժմ ծախսում է ...
Կարդալ ավելին »«Ուրալյան ավիաուղիները» մեկնարկում է Մոսկվա-Երևան ամենօրյա չվերթեր
Ռուսաստանյան «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը ծրագրում է նոյեմբերի 20-ից Մոսկվայի «Դոմոդեդովո»-ից դեպի Երևան չվերթեր իրականացնել, երևում է օդանավակայանի կայքում նշված չվացուցակից։ Տեղեկության համաձայն, «Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռները Հայաստանի մայրաքաղաք են թռչելու ամեն օր։ Հայաստանը «Ուրալյան ավիաուղիների» համար կդառնա ՌԴ սահմաններից դուրս երրորդ երկիրը, ուր կթռչեն ավիաընկերության ինքնաթիռները։
Կարդալ ավելին »Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հայաստանի տարածքում նոյեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ «Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5 մ/վրկ արագությամբ, նոյեմբերի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում նոյեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կարդալ ավելին »