Հայաստանը երբեք ոչինչ Ադրբեջանին չի խոստացել, Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի՝ 1974-1975թթ. քարտեզներով, իսկ այդ քարտեզներով մենք Տավուշի մարզում 7-8 գյուղ ունենք, որոնց վարելահողերն ամբողջովին գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Պապոյանի խոսքով՝ սահմանազատման տարբերակներից մեկը կարող է լինել ...
Կարդալ ավելին »Լուրեր
Վիճակագրական կոմիտեն առաջին անգամ հրապարակվել է հայ-թուրքական «Մարգարա» անցակետով մուտք ու ելքի ցուցանիշը
ՀՀ վիճակագրական կոմիտեն առաջին անգամ հրապարակել է հայ-թուրքական «Մարգարա» անցակետով իրականացված մուտքերի և ելքերի գրանցումների վերաբերյալ տվյալներ: Ըստ այդմ՝ 2023թ. հունվար- սեպտեմբեր ամիսներին հայ-թուրքական «Մարգարա» սահմանային անցակետով Թուրքիայից Հայաստան է մուտք գործել ՀՀ անձնագիր ունեցող 38, իսկ դուրս եկել 10 քաղաքացի: Սահմանային գրանցման հաշվեկշիռը կազմել է 28: Այս ցուցանիշն, ամենայն հավանականությամբ, արտացոլում է այս տարվա փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից ...
Կարդալ ավելին »Ալիևը զորահանդես է անցկացրել ամայացած Ստեփանակերտում
Արցախում էթնիկական զտումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը զորահանդես է անցկացրել ամայացած Ստեփանակերտում։ Ինչպես տեղեկացրել է պետության ղեկավարի պաշտոնական կայքը, զորահանդեսին մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան եւ նրանց որդին՝ Հեյդար Ալիեւը։
Կարդալ ավելին »Արմեն Գրիգորյանն ու Լուի Բոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 8-ին ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։ Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Վերոնշյալի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներայացրել է հայկական կողմի դիրքորոշումները: Զրուցակիցները ...
Կարդալ ավելին »Հայաստանը Հնդկաստանից հակադրոնային համակարգ է գնում․ Eurasian Times
Հայաստանը Հնդկաստանից գնում է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգ։ Այդ մասին գրում է Eurasian Times պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։Նշվում է, որ Հայաստանը պայմանագիր է կնքել Հնդկաստանի կողմից մշակված Zen հակադրոնային համակարգ գնելու շուրջ։ Պայմանագրի արժեքը կազմում է 41,5 միլիոն ԱՄՆ դոլար։ Դրա մեջ ներառված են ինչպես հակադրոնային համակարգը, այնպես էլ զինվորների վերապատրաստումը։Ըստ հրապարակման՝ Zen Technologies ընկերության կողմից մշակված հակադրոնային համակարգը տեղորոշում ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանն ու Ահմեդ Ալի Մուհամեդ Ալսայեղը քննարկել են ՀՀ-ԱՄԷ տնտեսական գործակցության զարգացմանը վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարության առևտրի և տնտեսական հարցերով պետնախարար Ահմեդ Ալի Մուհամեդ Ալսայեղին: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետը ողջունել է ԱՄԷ պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման ու ընդլայնման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկկողմ փոխգործակցությունը վերջին շրջանում կրում է դինամիկ բնույթ: Վարչապետը համոզմունք ...
Կարդալ ավելին »Իսրայելը հայտարարել է, որ իր ուժերը «Գազա քաղաքի կենտրոնում» են
Իսրայելը հայտարարել է, որ իր զինված ուժերը ռազմական գործողություններ են իրականացնում Գազա քաղաքի կենտրոնում՝ պաղեստինյան անկլավում փորձելով ոչնչացնել ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալներին։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը նոյեմբերի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իսրայելցի զինվորները «Գազա քաղաքի սրտում» են և «սեղմում են օղակը»։«Հետևակայինները և զրահապատ մեքենաներում ու տանկերում գտնվող զինվորները Գազայում ունեն մեկ ...
Կարդալ ավելին »Հայ գիտնականի գյուտը միջազգային ցուցահանդես-մրցույթում արժանացել է ոսկե սերտիֆիկատի
Բետոնի պատրաստման նոր եղանակը նոր խոսք է շինարարության բնագավառում, որը հետաքրքիր և տնտեսապես շահավետ լուծումների հնարավորություն է ստեղծում շինարարների համար։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) (ՇԱՏԿ) ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդգես Գրիգորյանի այս գյուտը IFIA NV կարգավիճակ ունեցող գյուտարարների երրորդ միջազգային ցուցահանդես-մրցույթում արժանացել է ոսկե սերտիֆիկատի։«Այս գյուտի էությունն առանց ավազի բետոնի պատրաստման եղանակն է, որի արդյունքում ստացվում է նոր տեսակի թեթև ...
Կարդալ ավելին »ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել Ռուսաստանի ակտիվները Կիևին փոխանցելու մասին օրինագծին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նոյեմբերի 7-ին հավանություն է տվել այն օրինագծին, որը նախատեսում է Վաշինգտոնի վարչակազմի կողմից Ուկրաինային փոխանցել բռնագրավված ռուսական ակտիվների մի մասը։ Հանձնաժողովը նիստը հեռարձակել է YouTube-ի իր ալիքով։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:Փաստաթղթին կողմ է քվեարկել 40 օրենսդիր, դեմ՝ 2-ը։ Դեռևս որոշված չէ, թե Ներկայացուցիչների պալատը լրիվ կազմով երբ կարող է քննարկել այն:Օրինագիծն ընթացիկ ...
Կարդալ ավելին »ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիանն: ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգի միակ հարցը ՀՖՖ 24-րդ հերթական ժողովի անցկացման վայրի, օրվա և ժամի հաստատումն էր: Որոշվել է ՀՖՖ հերթական ժողովն անցկացնել դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, ՀՖՖ գրասենյակում (Խանջյան 27): ՀՖՖ նախագահի պաշտոնավարման ժամկետի լրացմամբ պայմանավորված՝ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ