Հայկական կողմն ամեն ինչ անում է Բաքվում անօրինաբար պահվող հայերին ազատելու համար։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է ձեռնարկում ԱԳՆ-ն Ադրբեջանում պահվող Արցախի նախկին ղեկավարներին ազատելու համար։ Կոստանյանի խոսքով՝ ինչպես նշված, այնպես էլ անօրինաբար պահվողների մնացած անձանց դեպքերում Հայաստանը եւ ՀՀ ԱԳՆ-ն բոլոր միջազգային հարթակներում, որոնք զբաղվում ...
Կարդալ ավելին »Լուրեր
Ուսումնարան ավարտածների միայն 41 %-ն է համարում, որ տեսական գիտելիքներն իր աշխատանքին համապատասխանում են. Անդրեասյան
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 9-ի նիստում հավանություն տվեց «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխությունների փաթեթին: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց. «Տարբեր ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ մեր քոլեջների եւ ուսումնարանների շրջանավարտների միայն 41 տոկոսն է համարում, որ տեսական գիտելիքներն իրենց աշխատանքի պահանջներին համապատասխանում են եւ 43 տոկոսն է գտնում, որ գործնական հմտությունները ...
Կարդալ ավելին »Հայաստանին հասանելի է դարձել 18,4 մլն փոխառելիության իրավունքը
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը հաստատել է ընթացիկ Պահուստային ծրագրի երկրորդ ամփոփիչ ստուգումը, որով Հայաստանի համար հասանելի է դարձել շուրջ $24.3 միլիոն ծավալով 18.4 միլիոն հատուկ փոխառելիության իրավունք: Այսպիսով, Հայաստանի համար ընդհանուր հասանելիությունը կհասնի շուրջ $72.9 միլիոնի։ ԱՄՀ զեկույցում նշվում է, որ 2023 թվականին Հայաստանի տնտեսական աճի բարձր տեմպը շարունակվել եւ տարվա առաջին կիսամյակում տնտեսությունն աճել է 10․5%-ով։ Սպասվում ...
Կարդալ ավելին »Կենտրոնական բանկը՝ կրիպտոակտիվների մասին
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է վիրտուալ ակտիվների (կրիպտոակտիվների) թողարկման, շրջանառության կարգավորման եւ վերահսկողության վերաբերյալ մոտեցումները: Փաստաթղթում, մասնավորապես, ասված է. «Վիրտուալ ակտիվների ի հայտ գալուն զուգընթաց առաջացող ռիսկերին համարժեք արձագանքելու նպատակով Կենտրոնական բանկը մշտադիտարկում է վիրտուալ ակտիվների ոլորտի զարգացումները թե՛ Հայաստանում, եւ թե՛ աշխարհում: 2018 թվականին Կենտրոնական բանկը հանդես է եկել վիրտուալ ակտիվների վերաբերյալ հայտարարությամբ, որով հասարակությանը տեղեկացրել է վիրտուալ ակտիվներով ...
Կարդալ ավելին »Արգելվել է Բրազիլիայից Հայաստան ներմուծել թռչնամիս. ՍԱՏՄ
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել Բրազիլիայից թռչնամիս՝ 48 792 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշներով։ Այդ մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից
Կարդալ ավելին »Պետական ֆինանսավորմամբ 18 գիտական կազմակերպություն ձեռք կբերի 41 սարքավորում
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման մրցույթի շահառուների ցանկը: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մրցույթի արդյունքում հայաստանյան 18 պետական գիտական կազմակերպություններ և բուհեր Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ ձեռք կբերեն 41 սարք/սարքավորում՝ ընդհանուր 2 միլիարդ 853 միլիոն դրամ արժողությամբ: Հայտատու կազմակերպությունը հետագայում նաև պետք է Կոմիտե ներկայացնի միջանկյալ ...
Կարդալ ավելին »Խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Սյունիքի նախկին մարզպետի որդին ձերբակալվել է
Հայտնաբերվել է Գորիս քաղաքում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի թեթև մարմնական վնասվածք հասցնելու համար քրեական հետապնդման ենթարկվող Տիգրան Խաչատրյանը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին: Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ հիշեցնելով, որ Կոմիտեն 22.06.23թ․ տեղեկացրել էր, որ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Տ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը հարվածել է Սիրիայիում ռազմական օբյեկտի․ սիրիացի և ամերիկացի զինվորականների միջև բախումներ են տեղի ունեցել
Սիրիայի Դեյր էս Զորի նահանգում ամերիկյան ուժերի և Սիրիայի բանակի միջև բախումներ են տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Al Mayadeen պարբերականը։ Լրատվամիջոցի աղբյուրը հաստատել է, որ նոյեմբերի 9-ի վաղ առավոտյան Եփրատի արևելքում ամերիկյան ուժերը և նրանց աջակցությունը վայելող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական խմբավորումը բախումների են բռնվել Սիրիայի բանակի և նրան աջակցող աշխարհազորայինների հետ։ Ըստ աղբյուրի՝ բախումների ընթացքում օգտագործվել են տարբեր ...
Կարդալ ավելին »Կստեղծվի Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն
Հայաստանում կստեղծվի Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն։ Կառավարություն նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ «Մենք հիմա 8-ժամյա պահպանություն ենք իրականացնում անտառներում և ազգային պարկերում. 24-ժամյա հսկողություն իրականացնելու խնդիր կա։ Այս փոփոխությունները միտված են հենց դրան։ Առաջարկում ենք Անտառային կոմիտեն փոխարինել Շրջակա միջավայրի պահպանության ծառայությամբ, «Հայ անտառ» ՊՈԱԿ-ից և ազգային պարկերը կառավարող 6 ՊՈԱԿ-ներից առանձնացնել պահպանությունը։ Ծառայողին իրավունք է ...
Կարդալ ավելին »Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ հացահատիկի արտահանման արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով
Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ հացահատիկի արտահանման արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով։ Նման որոշում ընդունվեց Կառավարության հերթական նիստում։ «Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Հայաստանի կառավարության որոշման նախագծով ժամանակավոր` 6 ամիս ժամկետով, արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորենի, մեսլինի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկիի ձեթի արտահանման նկատմամբ»,– նշված է ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ