այաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր: Մեքսիկական Գվադալախարա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնության տղամարդկանց 102 կգ քաշային կարգում Կարապետյանը պոկում վարժություն գլխավերևում պահել է 175 կգ և դարձել փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում նա բարձրացրել է 203 կգ և նվաճել փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 378 կգ արդյունքով Գարիկ Կարապետյանը դարձել է երիտասարդների աշխարհի ...
Կարդալ ավելին »Լուրեր
ՎԶԵԲ-ի հետ քննարկվել է Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ծրագիրը
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ Թեա Մելիքաձեի գլխավորությամբ։Հանդիպմանը մասնակցել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը‚ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը‚ հիմնադրամի սոցիալական ազդեցության և վերաբնակեցման բաժնի պետ Լիլիթ Դիլանյանը։Թեա Մելիքաձեն ՎԶԵԲ-ի կողմից նշանակվել է Սիսիան-Քաջարան հատվածի պատասխանատու‚ և սա տիկին ...
Կարդալ ավելին »Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարևմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչև 15-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա գիշերը կնվազի ևս 4-5 աստիճանով։ Ըստ «Հայգոսհիդրոմետի»՝ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +10+12։
Կարդալ ավելին »Մինչև տարեվերջ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կկազմի մոտ 2,4 միլիոն
Իրավական դաշտի բարելավման անհրաժեշտությունն առաջացել է զբոսաշրջության բնագավառին բնորոշ դինամիկ զարգացման եւ նոր մարտահրավերների պայմաններում զբոսաշրջային գործունեության, ծառայություններին ներկայացվող պահանջների հստակեցման եւ վերահսկողության միջոցների սահմանման անհրաժեշտությունից: Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: ԱԺ հաղորդագրության համաձայն՝ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Զբոսաշրջության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Հարկ է նշել, որ ...
Կարդալ ավելին »Դեպի Հայաստան մասնավոր փոխանցումների ներհոսքը կրճատվում է․ ԿԲ
Մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան 2023 թվականի 9 ամիսներին նվազել է մինչև 1.3 մլրդ դոլար՝ մեկ տարի առաջվա 1.7 մլրդ դոլարից։ Ինչպես վկայում են ԿԲ տվյալները, այս ցուցանիշի տարեկան դինամիկան կտրուկ ծավալվել է 2,6 անգամ աճից դեպի 23 տոկոս անկում։ Ծավալների նվազումը պայմանավորված է դրամական փոխանցումների ներհոսքի դինամիկայի վատթարացմամբ ՝ պահպանելով արտահոսքի բարձր մակարդակը: Մասնավորապես, փոխանցումների ներհոսքի գծով արգելակվել է ...
Կարդալ ավելին »Հնդկաստանից աշխատանքային միգրանտների թիվը չի գերազանցում 30 հազարը․ Վահան Քերոբյան
Հայաստանում Հնդկաստանից աշխատանքային միգրանտների թիվը չի գերազանցում 30 հազարը։ Այդ մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։ Նա նշել է, որ Հնդկաստանի քաղաքացիները Հայաստանում, հիմնականում, ներգրավված են շինարարության, գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտներում: «Դրանք, հիմնականում, ոչ որակավորված կադրեր են»,- ասել է նախարարը՝ նշելով, որ Հայաստանի այդ ոլորտներում աշխատում են նաև Ուզբեկստանի ...
Կարդալ ավելին »Հայաստանում գործարկվել են Ozon պատվերների տրամադրման առաջին կետերը
Ozon-ը շարունակում է զարգացնել լոգիստիկ ցանցը Հայաստանում. գործարկվել են պատվերների տրամադրման բրենդավորված կետեր: Ozon-ից հայտնել են, որ առաջին կետերն իրենց աշխատանքը սկսել են Երեւանում, եւս 50 կետ կբացվի երկրի ութ քաղաքում: Մինչեւ տարեվերջ ընկերությունը նախատեսում է առնվազն կրկնապատկել ցանցը: Մարքեթփլեյսը նաեւ ընդլայնել է համագործակցությունը «ՀայՓոստ» փոստի ազգային օպերատորի հետ. այսուհետ հաճախորդները կարող են ընտրել ապրանքների առաքում ավելի քան 750 փոստային ...
Կարդալ ավելին »Tesla-ն սկսում է գործարքները Հնդկաստանի հետ
Tesla-ն կարող է սկսել էլեկտրական մեքենաների արտահանումը Հնդկաստան 2024 թվականին, իսկ երկու տարի անց երկրում դրանց արտադրության գործարան կառուցել։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ Tesla-ն մոտ է Հնդկաստանի կառավարության հետ էլեկտրամոբիլների մատակարարման և երկրում իր մեքենաների արտադրության շուրջ համաձայնությանը։ Այս մասին կողմերը բանակցում էին ամառվանից։ Սպասվում է, որ համաձայնագրի մասին կհայտարարվի 2024 թվականի հունվարին։ Ակնկալվում է, որ Tesla-ի նախնական ներդրումը նվազագույնը 2 միլիարդ ...
Կարդալ ավելին »ՀԿԵ-ն մշակել է «Երեխաների վարքագծի կանոնները երկաթուղային տրանսպորտում» դպրոցական դասընթացը
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության առաջարկով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը առաջարկել է հանրակրթական դպրոցների հինգերորդ դասարանի դպրոցական ծրագրում ներառել «Երեխաների վարքագծի կանոնները երկաթուղային տրանսպորտում» դասընթացը: Դասընթացը մշակվել է ՀԿԵ մասնագետների կողմից և լրամշակվել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի» մասնագետների աջակցությամբ: Դասընթացը բաղկացած է չորս բաժիններից ՝ «Երկաթուղային այբուբեն», «Ազդանշանային համակարգը երկաթուղում», «Անվտանգ վարքագծի կանոնները երկաթուղային տրանսպորտում» և «Անվտանգ ...
Կարդալ ավելին »Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական զեկույցը
Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական կտրվածքով ամփոփագիրը, ըստ որի՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը սեպտեմբերին դանդաղել է՝ հասնելով 5.3%-ի, որն օգոստոսին 10.9% էր: Զեկույցում նշվում է, որ սա հիմնականում պայմանավորված է ծառայությունների ոլորտի կտրուկ անկմամբ: «Հոկտեմբերին գնաճը կայունացել է՝ կազմելով 0.1%, ինչը սեպտեմբերին դարձել է 0.1% գնաճի: Դրա պատճառով միջին գնաճը նվազել է՝ հասնելով 2.5%-ի, ինչը բավական ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ