Լուրեր

Երևանի ավագանին կքննարկի Հայկ Մարությանի և ավագանու մի խումբ անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Երևանի ավագանին փետրվարի 5-ին արտահերթ նիստ կգումարի։ Նիստի օրակարգում ավագանու մի խումբ անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցն է։ Արտահերթ նիստում ավագանին կքննարկի «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի, «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի, «Մայր Հայաստան» խմբակցության Գևորգ Ստեփանյանի, «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի լիազորությունները ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:  Այդ մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից, նշելով, որ ՀՀ վարչապետն Ալմաթիում փետրվարի 2-ին կնախագահի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

Կարդալ ավելին »

Երեխայի ծննդով պայմանավորված ո՞ր նպաստներից և ինչպե՞ս կարող են օգտվել Արցախից բռնի տեղահանված անձինք

Արցախից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել երեխայի ծննդով պայմանավորված հետևյալ նպաստների նշանակման համար (պարտադիր պայման է ՀՀ-ում ունենալ բնակության վայրի հաշվառում)` մայրության նպաստ, երեխայի ծննդյան միանվագ նպաստ, խնամքի նպաստ։ Մայրության նպաստ։ Մայրության նպաստի իրավունք ունեն ինչպես աշխատող, այնպես էլ չաշխատող անձինք։ Տեղահանված այն անձինք, ովքեր ՀՀ-ում վարձու աշխատող չեն և Արցախում չեն ստացել մայրության նպաստ, կարող են դիմել մայրության ...

Կարդալ ավելին »

Փարիզի Պիկասոյի թանգարանում ներկայացվել է Երվանդ Քոչարի ստեղծած տարածանկարը

Փարիզի Պիկասոյի թանգարանում ներկայացվել է կուբիզմի և աբստրակտ արվեստի մեծ պաշտպան, կոլեկցիոներ և 1920-1930-ական թվականների ժամանակակից արվեստի հովանավոր Լեոնս Ռոզենբերգի բնակարանի ձևավորմանը նվիրված «Dans l’appartement de Léonce Rosenberg: De Chirico, Ernst, Léger, Picabia…» ցուցադրությունը, որտեղ ներկայացված է նաև Երվանդ Քոչարի՝ 1934 թվականին ստեղծած տարածանկարը: Այդ մասին տեղեկացնում է Երվանդ Քոչարի թանգարանը:  Հանդիսանալով ժամանակի գեղարվեստական ավանգարդի առաջնորդ՝ Ռոզենբերգը վերափոխել է իր ...

Կարդալ ավելին »

Թմրամիջոցների վաճառքով զբաղվող 150 «Տելեգրամ» ալիք է բացահայտվել. ՔԿ նախագահ

Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ մեծ արդյունք է գրանցվել։ Կառավարության նիստի ժամանակ այդ մասին ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրեց թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտի թվային ցուցանիշները։ «2022-23 թվականին նախաձեռնվել է 4025 քրեական վարույթ։ Վարույթներով մեղադրանք է ներկայացվել 1063 անձի, որոնցից 287-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ 2023 թվականի ընթացքում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերով քննված քրեական ...

Կարդալ ավելին »

Անցյալ տարի կանխվել է չափորոշիչներին չհամապատասխանող ավելի շատ բեռների ներկրում

Հայաստանում 2023 թվականին իրականացված սահմանային պետական վերահսկողության արդյունքում հաջողվել է կանխել ընդունված չափորոշիչներին չհամապատասխանող ավելի շատ բեռների ներկրում, քան դրան նախորդած տարում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:  Ըստ այդմ՝ անցյալ տարի կանխվել է արգելված բեռների 79 խմբաքանակի ներմուծում, որից 5-ը՝ փաստաթղթային, իսկ 74-ը՝ լաբորատոր ստուգման հիմնավորմամբ: Հայաստան չի ներկրվել 6740 հատ ինկուբացիոն ձու, 10774 կգ պարարտանյութ, ...

Կարդալ ավելին »

Վարչապետին է ներկայացվել ՊՎԾ հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հունվարի 31-ին քննարկվել է Պետական վերահսկողական ծառայության՝ 2023 թվականի գործունեության հաշվետվությունը: ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել 2023 թվականին պետաիրավական, տնտեսական, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, սոցիալական, գնումների գործընթացների, ստուգումների իրականացման, ռիսկերի գնահատման և վերլուծության, ինչպես նաև իրավական ...

Կարդալ ավելին »

Սևանա լճի մակարդակը նվազել է 10 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի 1-ի համեմատ նվազել է 10 սանտիմետրով:  «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ից հայտնում են, որ  2024 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 15 սանտիմետր բարձրության վրա՝ 2023 թվականի նույն օրը գրանցված 1900 մետր 25 սանտիմետր նիշի դիմաց։ 2024 թվականի հունվար ամսի ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 6 ...

Կարդալ ավելին »

Ամբողջությամբ զրոներով համարանիշները փետրվարի 1-ից հանվել են աճուրդի

Ամբողջությամբ զրոներով ավտոմեքենաների համարանիշները փետրվարի 1-ից հանվել են աճուրդի։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Այսօրվանից զրոներով համարանիշները հանվել են էլեկտրոնային աճուրդի։ Մեր խնդիրն այն է, որ պետական բյուջե հնարավորինս շատ և հնարավորինս մեծ թիվ մուտք արվի։ Գիտենք, որ նման համարանիշների սիրահարները Հայաստանում շատ են, այնպես որ բարի ժամանց ենք մաղթում բոլորին»,- ասաց վարչապետը։ Ավտոմեքենաների հաշվառման առանձնահատուկ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի կառավարությունը գնումների մասին նոր օրենք կմշակի

Հայաստանի կառավարությունը գնումների մասին նոր օրենքի մշակման գործընթաց է սկսել։ ՀՀ կառավարության նիստի մեկնարկին այս մասին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ օրեր առաջ ֆինանսների նախարարությունը նամակ է ուղարկել բոլոր շահագրգիռ նախարարություններին՝ խնդրելով ներկայացնել իրենց առաջարկները։ «Առաջիկայում խորհրդակցություններ կանցկացնենք ինչպես պետական մարմինների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների և տնտեսավարողների հետ, որպեսզի նախանշենք այն բոլոր փոփոխությունները, որոնք ուզում ենք ...

Կարդալ ավելին »
ajax-loader