Լուրեր

Եվրոպական ինդեքսներ․ 07-02-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.76%-ով և կազմել 17033.24 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.65%-ով և կազմել 7638.97 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.90%-ով և կազմել 7681.01 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.42%-ով և կազմել 1119.01 կետ:

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանը հանդիպել է Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր քարտուղարի հետ

Նիդերլանդներ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր քարտուղար Մարչին Չեպելակի հետ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արբիտրաժի մշտական դատարանի գործունեությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել միջազգային դատական կառույցների, այդ թվում՝ ԱՄԴ հետ ՀՀ փոխգործակցության հնարավորությունների շուրջ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում ...

Կարդալ ավելին »

Վրաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 4-ի

Վրաստանի Բաղդատի շրջանի Ներգեեթի գյուղում փրկարարները ևս մեկ դի են հայտնաբերել սողանքի գոտում։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մգեբրիշվիլին։ Նա նշել է, որ անհետ կորած անձանց որոնողափրկարարական միջոցառումները շարունակվում են։ «Այս պահի դրությամբ ինտենսիվ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է չորս մարդու դի։ Ներկայումս որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում հինգ անհետ կորածներին գտնելու համար։ ...

Կարդալ ավելին »

Էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ Հայաստանում

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 8,845.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 4.2%-ով և կազմել 3,715.6 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 15.2%-ով և կազմել 1,645.8 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 4.8%-ով և կազմել 2,709.2 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 29.8%-ով և կազմել 2.3 մլն ...

Կարդալ ավելին »

Big Hole․ աշխարհի ամենամեծ փոսը (ՖՈՏՈՇԱՐՔ)

Հարստություն կորզելու փնտրտուքներում մարդը շատ մեծ անցքեր է փորել երկրի վրա։ Բացի այդ, բնությունը երբեմն ինքնուրույն է ստեղծում ապշեցուցիչ անցքեր կամ փոսեր: Ստորև ներկայացնում ենք մոլորակի  ամենազարմանալի բնական կամ տեխնածին փոսը: Big Hole-ն ամենամեծ անցքն է, որը ձեռով բացել են ադամանդ որոնող հանքափորները: Այս ադամանդի հանքը, որը գտնվում է Քիմբերլիում՝ Հարավաֆրիկյան հանրապետությունում, շատ գեղատեսիլ է։ Առաջին հանքը գտնվում է քաղաքի ...

Կարդալ ավելին »

Ստվերային ինովացիա՝ հաքերներ և արհեստական բանականություն

Kaspersky Digital Footprint Intelligence թիմը ներկայացրել է «Նորարարություններ ստվերում. չարագործներն ինչ փորձեր են անում ԱԲ-ի հետ» հաշվետվությունը, որում մասնագետները վերլուծել են դարկնետի հաղորդագրությունները չարագործների կողմից ChatGPT-ի և մեծ լեզվական մոդելների հիման վրա այլ նմանատիպ լուծումների օգտագործման թեմայով: «Կասպերսկի» ընկերությունը հայտնում է, որ ընդհանուր առմամբ 2023-ին ստվերային ֆորումներում և մասնագիտացված Telegram ալիքներում հայտնաբերվել է 2890 գրառում՝ նեյրոցանցերի հիման վրա չաթ-բոտերի քննարկմամբ: Գագաթնակետը գրանցվել ...

Կարդալ ավելին »

Գիրք նվիրելու օրը 20-րդ անգամ կանցկացվի «Մանկապատանեկան գրքի» տոնավաճառը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն արդեն 20-րդ տարին իրականացնում է  «Մանկապատանեկան գրքի երևանյան» ցուցահանդես-տոնավաճառը։ Ինչպես տեղեկանում ենք ազգային մանկական գրադարանի տարածած հաղորդագրությունից, հոբելյանական ցուցահանդես-տոնավաճառը կանցկացվի փետրվարի 19-21-ն իր ստեղծման վայրում՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։  «Մանկապատանեկան գրքի երևանյան» 20-րդ ցուցահանդես-տոնավաճառի բացման արարողությունն ու միջոցառումների մեկնարկը կտրվի փետրվարի 19-ին՝  Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ 2008 թվականից այս ...

Կարդալ ավելին »

Հայկ Մարությանը զրկվեց Երևանի ավագանու անդամի մանդատից

Երևանի ավագանու որոշմամբ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը զրկվեց ավագանու անդամի մանդատից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանի ավագանին նման որոշում կայացրեց ավագանու արտահերթ նիստում՝ կողմ քվեարկելով Մարությանին ավագանու անդամի մանդատից զրկելու որոշմանը։   Հարցի քննարկման ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ քաղաքապետարանի Իրավական  հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Մարությանին մանդատից զրկելու նախագծին։ Հարցը զեկուցեց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ...

Կարդալ ավելին »

ԵՄ նոր պատժամիջոցները կառնչվեն ՌԴ տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձանց․ Bloomberg

ԵՄ պատժամիջոցների նոր՝ 13-րդ փաթեթը կվերաբերի Ռուսաստանի տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ իրազեկ աղբյուրներին հղումով։ Նշվում է, որ մշակվում են նաև տնտեսական նոր սահմանափակումներ, որոնք դժվար թե պատրաստ լինեն մինչև փետրվարի 24-ը։ Յոթնյակի երկրները նույնպես մինչև փետրվարի 24-ը աշխատում են միջոցառումների սեփական փաթեթի վրա: Ավելի վաղ DPA գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ մշակվող ԵՄ հակառուսական ...

Կարդալ ավելին »

Կոնյակի արտադրությունը նվազել է 17%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 19,342.7 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 17.0%-ով։ Հիշեցնենք, որ 2022թ.-ին Հայաստանում արտադրվել է 23,298.4 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ (փոխվել է արտադրության ծավալների հաշվարկի միավոր, այդ պատճառով համեմատություն նախորդ տարվա հետ չենք իրականացնում)։ 2021թ.-ին Հայաստանում արտադրվել է 46,696.3 հազար լիտր կոնյակ, ինչը ...

Կարդալ ավելին »
ajax-loader