ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի որոշմամբ՝ փետրվարի 1-ից Գեղարքունիքի մարզի համայնքներում և հանրակրթական դպրոցներում կազմակերպվում և անցկացվում է «Գեղարքունյաց ձմեռ-2024» մարզամշակութային միջոցառումը։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից՝ միջոցառումն անցկացվում է ամեն տարի՝ բնակչության առօրյայում առողջ ապրելակերպի արմատավորման, համայնքներում ձմեռային մարզաձևերի և ազգային խաղերի մասսայականացման նպատակով։ Գեղարքունիքի մարզի մի շարք դպրոցներում և բնակավայրերում արդեն իսկ անցկացվել են միջոցառումները։ Ըստ կանոնակարգի՝ ...
Կարդալ ավելին »Լուրեր
Միջազգային կարգի սպորտի վարպետ, սևանցի Վարազդատ Հակոբյանը սահմանել է 6 նոր ռեկորդ
Միջազգային կարգի սպորտի վարպետ, մարզիչ, ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն, Դյուցազնագրքի կրկնակի ռեկորդակիր, Սևան համայնքի ավագանու անդամ Վարազդատ Հակոբյանը 6 նոր ռեկորդ է սահմանել՝ թարմացնելով օրեր առաջ իր իսկ կողմից սահմանվածը։ Ինչպես տեղեկացանք Սևանի համայնքապետարանի աշխատակազմից՝ Վարազդատն այս անգամ մեջքով շրջված դիրքով բասկետբոլի զամբյուղի մեջ է նետել միանգամից միմյանց ամրացված 15 գնդակ` 2,5 մետր հեռավորությունից, որը հաջորդել է մեջքով դեպի զամբյուղը ...
Կարդալ ավելին »Ադրբեջանի նախագահական ընտրություններում քվեարկածների թիվը անցել է 38 տոկոսը
Ադրբեջանում այսօր ընթանում են արտահերթ նախագահական ընտրություններ, որին ժամը 12:00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող անձանց 38.57 տոկոսը, հայտնում է Azertec-ը: Այս մասին տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Ֆարիդ Օրուջովը՝ նշելով, որ ընտրողների թիվը հասել է 2 միլիոն 499 հազար 033-ի: Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանում ընթանում է արտահերթ նախագահական ընտրությունը: Նախագահի ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Բերդ-Ճամբարակ, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Արփի լճի մոտակայքի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջրաբեր-Ֆանտան (բուք է), Կապուտան-Զովաշեն (բուք է) և Աշոցք-Վարդաղբյուր ավտոճանապարհները դժվարանցանելի ...
Կարդալ ավելին »Հրդեհի և զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հրդեհի և զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այդ մասին նշված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: «ՀՀ ՊՆ ՌՈ Գորիսի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում հրդեհ է բռնկվել։ Դիրքի անձնակազմի կողմից կրակը մարելուց հետո այնտեղ հայտնաբերվել է պահեստազորային, ...
Կարդալ ավելին »Կիրակի օրերին «կարմիր գծերում» կայանելը կլինի անվճար
Երևան քաղաքի «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում կիրակի օրերին կայանումն անվճար կլինի։ Որոշումն ընդունվեց ավագանու փետրվարի 7-ի արտահերթ նիստում։ Նման առաջարկով հանդես էր եղել «Հանրային ձայն» խմբակցությունը։ Խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը նշեց՝ հաշվի են առել այն հանգամանքը, որ կիրակի օրերին Երևանի կենտրոնում երթևեկության ծանրաբեռնվածության աստիճանը էականորեն ավելի ցածր է, քան շաբաթվա մյուս օրերին։
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են․ 07-02-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.92%-ով և կազմել 73.48 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.90%-ով և կազմել 78.72 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »LME. գունավոր մետաղների գներ- 06-02-24
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.Ալյումինի գինն աճել է 0.07%-ով և կազմել 2221.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.56%-ով և կազմել 8385.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.47%-ով և կազմել 2117.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.21%-ով և կազմել 15880.00 դոլար, անագի գինն աճել է 0.80%-ով և կազմել 25350.00 դոլար, ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են․ 07-02-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.52%-ով և կազմել 2050.50 դոլար, արծաթի գինն աճել է 0.04%-ով և կազմել 22.42 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.36%-ով և կազմել 910.90 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներն աճել են․ 07-02-24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.37%-ով և կազմել 38521.36 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.23%-ով և կազմել 4954.23 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.07%-ով և կազմել 15609.00 կետ:Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ